Հայաստանը Խաղաղության պայմանագրի մասով նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին. վարչապետը մանրամասնեց՝ ինչի մասին է խոսքը

31/08/2024 schedule14:32

Խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացի մասով հայկական կողմը նոր առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին:

Այս մասին օգոստոսի 31-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձեր ուշադրությունն եմ հրավիրում նոր առաջարկի վրա, որը ՀՀ-ն ներկայացրել է Ադրբեջանին: Ճիշտ է, պետք է խոստովանեմ, որ դա ընդամենը երեկ է տեղի ունեցել, և պաշտոնական Բաքուն օբյեկտիվորեն դեռ թերևս չի էլ հասցրել ծանոթանալ այդ առաջարկի էությանը:

Առաջարկի էությունը հետևյալն է. որ Խաղաղության պայմանագրի վերջին նախագծում ունենք 17 հոդված, 17 հոդվածից 13-ը լիարժեք համաձայնեցված են, ներառյալ՝ նախաբանը: Եվս 3 հոդված բաղկացած է 1-ից ավելի նախադասությունից, և այդ հոդվածների մեծամասնության բառապաշարը համաձայնեցված է: Ո՞րն է մեր առաջարկի էությունը. վերցնել բոլոր համաձայնեցված հոդվածները և ձևակերպումները, դա ստորագրել՝ որպես Խաղաղության պայմանագիր, որովհետև հենց ինքը կա նաև Խաղաղության պայմանագիր:

Ինչո՞ւ ենք մենք դա հնարավոր համարում, որովհետև, ըստ էության, այնտեղ արձանագրված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բոլոր հիմնարար սկզբունքները, և, այսպես թե այնպես, մենք և երբևէ որևէ մեկը չի կարող ունենալ այնպիսի խաղաղության կամ որևէ պայմանագիր, որով բոլոր հարցերը կարգարվորվեն:

Մեր առաջարկի էությունը հետևյալն է. ինչ այս պահին արդեն համաձայնեցված է, դա ստորագրել և վավերացնել, մնացած բոլոր հնարավոր հարցերի քննարկումը շարունակել:

Մեր խաղաղության նույնիսկ ամենաիդեալական պայմանագիրը, և որևէ այլ կողմի, ուրիշ կողմերի, ուրիշ երկրների միջև ստորագրված Խաղաղության պայմանագրերը բոլոր հարցերի պատասխանները, միևնույն է, չեն տալիս: Այս դեպքում առավել ևս հենց արդեն իսկ համաձայնեցված հոդվածներում կա մեխանիզմ, որը հնարավորություն է տալիս մշտական գոյություն ունեցող հարթակում քննարկել բոլոր հնարավոր հարցերը, որոնք կապված են Խաղաղության պայմանագրի իրականացման հետ:

Այդ պայմանագրի ստորագրումից հետո նաև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն երկու երկրների միջև»,- պարզաբանեց Փաշինյանը:

Տպել
17935 դիտում

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

ԱԽ քարտուղարը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

3 ադրբեջանցու Չեչնիայում ձերբակալել և բռնի ուղարկել են ռազմական գոտի. Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դժվար թե ունենա սահմանադրական խնդիր. Հովհաննիսյան

Սահմանամերձ Երասխում և Արարատում շարունակվում են մարզադպրոցների կառուցման աշխատանքները

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ

Ոտքի վրա հանդիպումներ չեմ անում, թող զանգեն գրանցվեն․ Արշակյանը՝ Գալստանյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Մեռելոցին Սուտասան տերտերի ԱԺ այցելությունն ու ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպումը շատ խորհրդանշական է. Չախոյան

ՀՀ վարչապետը ժամանել է Թբիլիսի (լուսանկարներ)

Վազգեն Գալստանյանը չի բացահայտում՝ ինչ է խոսել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ

Ցրտելու է 8-13 աստիճանով, սպասվում են ինտենսիվ տեղումներ, որոշ հատվածներում՝ մառախուղ

Վրաերթի ենթարկված 37-ամյա կինը տեղում մահացել է, վարորդը՝ դիմել փախուստի

Առատ անձրևների հետևանքով հեղեղումներ են ոչ միայն Երևանում, այլև եվրոպական մի շարք երկրներում (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

Ինչպիսին են Խոսրովի անտառում բնակվող «Կարմիր գրքում» գրանցված սպիտակագլուխ անգղերը

Բելգորոդը հայտնվել է գնդակոծության տակ. տուժել է 8 մարդ, գրանցվել են բազմաթիվ ավերածություններ (տեսանյութ)

Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, մի շարք երկրներում հեղեղումներ են (տեսանյութ)

Ոստիկանություն տարված տղամարդկանց մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, դանակ և արցունքաբեր գազաբալոն

Ադրբեջանն անհանգստացած է՝ ՀՀ կառավարությունը մեր անվտանգության մակարդակը բարձրացրել է մի քանի աստիճանով. Քոչարյան

Ուզում ենք ամրապնդել մեր պետականությունը, այս ճանապարհին Ֆրանսիայի աջակցությունը բարձր ենք գնահատում. վարչապետ

Հայազգի ռեժիսոր Սթիվ Զայիլյանը «Ռիփլի» ֆիլմի համար արժանացել է հեղինակավոր «Էմմի» մրցանակի

Սեպտեմբերի 16-ի դրությամբ էլեկտրամոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 876 հատ․ ՊԵԿ

Գուցել կլինի պաշտոնյաների փոփոխություն, սակայն հանձնառությունը կշարունակվի․ Ֆրանսիայի արտգործնախարարը՝ ՀՀ այցի մասին

Չեմ ուզում ևս մեկ անգամ արձանագրել որևէ տեղ աշխատանք, դրանից շատ կարճ ժամանակ հետո՝ քանդում. Տիգրան Ավինյան

Կանխվել է Դոնալդ Թրամփի դեմ հարձակումն ու ենթադրյալ մահափորձը. ինչ է հայտնի

Չնայած թշնամանքին, որով ՌԴ-ն ցանկանում է ճնշում գործադրել, Հայաստանը շարունակում է իր ուղին․ Ֆրանսիայի արտգործնախարար

Երևանում կրակել են երթուղային ավտոբուսի վրա

Նման հեղեղումներ Երևան քաղաքում ես չեմ հիշում, պետք է ադապտացվենք նոր իրավիճակին. Ավինյան

Անահիտ աստվածուհու արձանը բրիտանական թանգարանից բերվել է Հայաստան (տեսանյութ)

Ադրբեջանի պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը․ Սեժուրնե

Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքը, բնակչությանը, Ֆրանսիայի հետ համագործակցությունը կշարունակվի. Սեժուրնե

Դեսպան Մակունցը Միչիգանի համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի առանձնազրույցը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և շրջվել

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում տարել է հինգերորդ անընդմեջ հաղթանակը

Ականատես ենք Հայաստան-Ֆրանսիա գործընկերության կոնկրետ արդյունքի. Միրզոյանն ու Սեժուրնեն այցելել են Վեդիի ջրամբար