Երևան
25 °C
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքում ենթադրյալ մահափորձ է տեղի ունեցել։ Նախկին նախագահի խոսքով՝ ինքն անվնաս է և ապահով։
Հրաձգությունը տեղի է ունեցել գոլֆի ակումբի մոտ, որտեղ նախկին նախագահը գոլֆ խաղալիս է եղել:
Կրակը բացել է ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցը, որը պատասխանատու է պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի թեկնածուների և նախկին առաջնորդների պաշտպանության համար։ Նա կրակել է կասկածելի զինված տղամարդու վրա, որը եղել է ակումբի հրապարակի մոտ։
Կասկածյալին սկզբում հաջողվել է փախչել և թաքնվել գոլֆի ակումբի մոտ գտնվող թփերի մեջ։ CNN-ը, հղում անելով աղբյուրներին, ավելի ուշ հայտնել է, որ Գաղտնի ծառայությունը Թրամփի գոլֆի դաշտերը համարում է աշխատանքի համար դժվար վայր։ Այնուամենայնիվ, կասկածյալը կալանավորվել է և գտնվում է կալանքի տակ:
Կասկածյալի թաքնվելու վայրում հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ (AK-47)՝ օպտիկական նշանոցով, երկու ուսապարկ՝ կերամիկական թիթեղներով և գործողության տեսախցիկ։
Ինչպես հայտնում է Fox News-ը, ենթադրյալ հարձակվողը գնդացիրն անցկացրել է գոլֆի ցանկապատի միջով։ Միաժամանակ, նա գտնվել է Թրամփից 270-450 մ հեռավորության վրա։
Թրամփը նշել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նա վերադարձել է Մար-ա-Լագոյի իր նստավայր, որը գոլֆի ակումբից մոտ 5 կմ հեռավորության վրա է գտնվում:
Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել իրավապահներին ենթադրյալ մահափորձի ժամանակ իրեն կրկին պաշտպանելու համար:
Հետաքննություններ դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել և կատարվածը համարում է Թրամփի դեմ հնարավոր մահափորձ։
Fox News հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ իրավապահները պարզել են կասկածյալի ինքնությունը. նա Ռայան Ուեսլի Ռութն է։
Կասկածյալն ավելի վաղ մեկնել է Ուկրաինա և աջակցել Կիևի իշխանություններին, հաղորդում է The New York Post-ը:
Ըստ MSN News պորտալի՝ Ռութը մասնակցել է նաև Ուկրաինայի համար դրամահավաքին։
2023 թվականին Semafor-ի մի հրապարակում Ռայան Ռութ անունով մի մարդու ներկայացրել է որպես «Ուկրաինայում Միջազգային կամավորական կենտրոնի ղեկավար, որն օգնում է օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են օգնել պատերազմից տուժածներին»: Պորտալին տված հարցազրույցում Ռութը հայտարարել է, որ հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։
ABC հեռուստատեսությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ իրավապահներն ուսումնասիրում են, թե արդյոք Ռութը որևէ դժգոհություն ունե՞ր ուկրաինական հակամարտության թեմայի հետ կապված, մասնավորապես՝ «հիասթափություն այս հարցում Թրամփի դիրքորոշման հետ կապված»։
Հրաձգության մասին տեղեկացվել են ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը և ԱՄՆ փոխնախագահ, պետական բարձրագույն պաշտոնի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։
ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ենթադրել է, որ մահափորձի մեջ կասկածվող Ռայան Ուեսլի Ռութին կարող էր աշխատանքի ընդունել Կիևի ռեժիմը։
Հիշեցնենք՝ Թրամփի գոլֆի ակումբում հրաձգության միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիայի հանրահավաքում հանրապետական թեկնածուի դեմ մահափորձից մոտ երկու ամիս անց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Փենսիլվանիայում հնչել էր կրակոց, գնդակը սահել էր նրա գլխի մոտով՝ վնասելով ականջը:
ԱՄՆ գաղտնի ծառայությունը վնասազերծել էր կրակողին, նա սպանվել էր, մեկ հանդիսական՝ զոհվել, երկուսը՝ ծանր վիրավորվել։
Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակել է Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը սոցցանցերում ավելի վաղ հայտարարել է, թե ատում է հանրապետականներին ու Թրամփին, այդ մասին նա տեսագրություն է ձայնագրել:
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Եռակողմ հայտարարության վերաբերյալ հայտարարություններին
Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է
Բարձրացնել զորքի մարտունակությունը և զգոնությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել
«Զվարթնոց»-ում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով ՀՀ-ն ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել, ևս 30 մլն եվրո կհատկացվի. Մարագոս
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. «Ազատություն»
Մեկնարկել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը
Ժամանակն է կոնգրեսներից մեկն անցկացնել ՀՀ-ում, գործընկերները կարծես դեմ չեն. Պապոյանը լուսանկար է հրապարակել Ֆրանսիայից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև կտեղա
«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված կոնֆերանսի բացմանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը. ՌԴ ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ. Փաշինյան
«Ոզնիների այգում» էինք. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արփիի հետ
Թուրքիայում չկա Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ քաղաքական որոշում. Ռուբինյան
Երևան են հասել 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները
Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է. ՀՖՖ-ն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստին
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր թեման է. Փաշինյան
Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ
ՀՀ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմեկնի Ղազախստան
Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ
«Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ շահագրգռության կիզակետում է, այն կարող է լինել բարեբախտություն տարածաշրջանի համար. Փաշինյան
Ձեռք բերված 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են
Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց
«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան
ՄԻՊ-ն այցելել է Լոռու մարզ, հանդիպել մարզպետ Արամ Ղազարյանի հետ, եղել կայազորային հոսպիտալում
Երևանում «Գազել» է այրվել
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թվականի իննամսյա աշխատանքը. Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացածները ԼՂ-ից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հզր դրամ և 11 հզր դոլար
Գերնպատակը ՀՀ քաղաքացուն արդյունավետ ծառայություն մատուցելն է. Քննչական կոմիտեն նշել է ձևավորման 10-ամյա հոբելյանը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Տղամարդը մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Պատերազմի պարտության պատճառների քննությունը վերջնական փուլում է, 600-ից ավել մեղադրական եզրակացություն կա. Քյարամյան
Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. Անդրեասյանը՝ Էլմար Հայնրիխ Բրոքին
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը չեղարկվել է
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ
Զելենսկին Հռոմի պապին նկար է նվիրել, նաև խնդրել է օգնել ռուսական գերությունից ուկրաինացիներին վերադարձնելու հարցում
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և օրենքը, արդարադատությունը ճառերում հիշատակվող խոսքեր չեն. Փաշինյան
Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի
ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին. վարչապետ
© 2024 Հայկական ժամանակ