Երևան
12 °C
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցից հետո է կրկին օրակարգ եկել:
«ՌԴ-ն, այնուամենայնիվ, փորձում է պահպանել դիրքերը մեր տարածաշրջանում, և այն հարցերի ու խնդիրների շուրջ, որոնք դեռևս հնարավոր է օրակարգ բերել, ակտիվացնում է քաղաքական, դիվանագիտական և քարոզչական ջանքերը: Նախկինում Արցախի հիմնախնդիրն էր, որն այլևս չկա, սահմանազատման գործընթացին միջամտություն ևս չկա, որովհետև այն իրականացվում է երկկողմ ձևաչափով, մնում է, այսպես կոչված, ապաշրջափակման խնդիրը, որտեղ նոյեմբերի 9-ի պայմանագրով ռուսական կողմին վերապահված է որոշակի պարտավորություն: Սա է պատճառը, որ ակտիվացել են հատկապես ուկրաինական ճակատում զարգացող իրողությունների ֆոնին. երբ ուկրաինական ուժերը մտել են արդեն ՌԴ տարածք, նրանք փորձում են Հարավային Կովկասում իրենց դերակատարման մասին բարձրաձայնել, հիշեցնել, որ ունեն որոշակի հնարավորություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Ըստ Պետրոսյանի՝ ապաշրջափակման գործընթացն ունի և՛ շահակիցներ, և՛, բնականաբար, այդ գործընթացից վտանգներ տեսնող խաղացողներ: Նրա խոսքով՝ առաջին հերթին դրանք այն խաղացողներն են, որոնք տասնամյակներ շարունակ իրենց ռազմավարությունն ու քաղաքականությունը տարածաշրջանում կառուցել են՝ ելնելով Հայաստանի շրջափակված լինելու հանգամանքից:
«Օրինակ՝ նույն Իրանի տարածքը կապուղի է եղել Ադրբեջանի և Նախիջևանի համար, և դա Իրանը հաճախ օգտագործել է Ադրբեջանի դեմ՝ ճնշում գործադրելու նպատակով: Միաժամանակ, քանի որ Հայաստանը գտնվել է շրջափակման մեջ, և հարավային ուղղությամբ ՀՀ-ի հիմնական շնչուղին եղել է Իրանի տարածքով, մենք մեր քաղաքականությունն այնպես ենք վարել, որպեսզի առավելագույնս չվտանգենք Իրանի շահերը: Մյուսը՝ ՌԴ-ն ևս մշտապես օգտվել է ՀՀ շրջափակված լինելու հանգամանքից և սահմանափակ տնտեսական հնարավորություններից, այդ հանգամանքը օգտագործել է Հայաստանի վրա ճնշում գործադրելու, ՀՀ-ին որպես հիմնական գործընկեր, դաշնակից դիրքավորվելու, սեփական և՛ անվտանգային, և՛ տնտեսական ձևաչափեր ներգրավվելու իմաստով: Հիմա, եթե այդ կոնֆլիկտային միջավայրը վերանում է, և ստեղծվում են հնարավորություններ, բնականաբար, ՌԴ ազդեցության լծակներն են թուլանում, և դա է պատճառը, որ ՌԴ-ն ուզում է և՛ Ադրբեջանի, և՛ Իրանի, և՛ Թուրքիայի, և՛ ՀՀ-ի վրա վերահսկողություն սահմանել «Զանգեզուրի միջանցք»-ի տեսքով»,- կարծում է տարածաշրջանային հարցերով փորձագետը:
Վերջինս կրկին մատնանշում է՝ յուրաքանչյուրն իր գործիքակազմով փորձում է առաջ մղել սեփական շահերը:
«Սա է գործընթացի ամբողջ էությունը. ՌԴ-ն ձգտում է որոշակի ներկայացվածություն ունենալ, իսկ Արևմուտքը ուզում է, որ ՌԴ-ն ներկայացվածություն չունենա, սակայն այդ ապաշրջափակումը լինի, որպեսզի կախվածությունը տարածաշրջանում Իրանից ու ՌԴ-ից վերանա: Իրանը ցանկանում է, որ դա տեղի չունենա, որպեսզի իր նախկին լծակները շարունակեն մնալ, նաև հետագայում իր դեմ չօգտագործեն: Թուրքիային անհրաժեշտ է, որ և՛ Ադրբեջանի, և՛ Կենտրոնական Ասիայի հետ ավելի կարճ և հարմարավետ կապուղի լինի: ՀՀ-ին էլ պետք է, որ ամբողջ շրջափակումը թոթափվի, նոր շնչուղիներ բացվեն, տնտեսությունը զարգանա, Հայաստանը մաս կազմի միջազգային առևտրի, և դրանով իսկ բարձրանա տնտեսական անվտանգության մակարդակը և այլն»,- ասում է փորձագետը:
Ըստ նրա՝ սա է պատճառը, որ Ադրբեջանը չի շտապում արագ հանգուցալուծման գնալ ապաշրջափակման հարցում, անընդհատ հետաձգում է, ձգձգում: Զրուցակիցն այն համոզմանն է, որ նաև սրանով է պայմանավորված ադրբեջանական կողմի համաձայնությամբ խնդիրը Ադրբեջան-Հայաստան Խաղաղության պայմանագրի տեքստից դուրս բերելը:
Արմեն Պետրոսյանի խոսքով՝ քանի որ տարածաշրջանի պետությունների միջև կա անվստահություն, դրա համար յուրաքանչյուրն իր կարմիր գծերը վերահաստատում է՝ թույլ չտալու համար ստվերային գործարքներ, և Իրանը, ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելով, հերթական անգամ հիշեցրել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը իր կարմիր գիծն է:
«Իրանն այս պահին զսպող օղակ է և ամեն ինչ անելու է, որ որևէ ստվերային պայմանավորվածության արդյունքում դա իրականություն չդառնա: Այս 3 ամիսը շատ անորոշ է լինելու թե՛ ամբողջ աշխարհի, թե՛ տարածաշրջանի համար, քանի դեռ ԱՄՆ ընտրությունների արդյունքը պարզ չէ: Աշխարհում, տարածաշրջանում էլ տեսնում ենք անորոշ վտանգավոր զարգացումներ, հենց այդ կտրուկ զարգացումների համատեքստում էլ իրենց համար վտանգավոր սցենարները թույլ չտալու համար են տարբեր դերակատարներ կարմիր գծերը պարբերաբար մատնանշում»,- ասում է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄի շարք ավտոճանապարհների մառախուղ է, Հրազդանում՝ ցածր տեսանելիություն
Միտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանում մեքենա է հրդեհվել
Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը
Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր
Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է
Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը
Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին
Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան
Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT