Նաիրի Իսախանյանին անվանել է «մատնիչ». բացահայտվել է 2005թ. կատարված զինծառայողի սպանության դեպքը, մեղադրյալը հայտնի է

05/09/2024 schedule16:27

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է դեռևս 2005թ. ապրիլին կատարված՝ ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի սպանության դեպքը։

«2005թ. ապրիլի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի տարածքում գտնվող ճաշարանի աստիճաններին հարող տարածքում, ճակատի միջհոնքային շրջանում հրազենային երկու վնասվածքներով, հայտնաբերվել էր պահակային ծառայություն իրականացնող, նույն զորամասի ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանը, ով զորամասի հրամանատարության կողմից անմիջապես տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում թեև սպանության կատարման համար 2005թ․ մայիսին քրեական հետապնդում էր հարուցվել տուժողի համածառայակից՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վ.Ա.-ի նկատմամբ, սակայն նույն թվականի սեպտեմբերի 5-ին մեղքը հիմնավորող բավարար փաստեր ձեռք չբերվելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր և վարույթը կասեցվել։

2023թ․ մայիսի 29-ին կայացված համապատասխան որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը վերսկսվել է:

Նոր երևան եկած հանգամանքների հիմքով 2023 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել՝ Վ.Ա․-ին առաջադրված մեղադրանքի ծավալի մասը վերացնելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը վերացնելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական (այդ թվում՝ գաղտնի) և վարութային այլ մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2005թ․ մարտի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասում հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո ժամկետային զինծառայող Վ․Ա․-ն, տեղեկացված լինելով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի և ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժանմունքի աշխատակցի ազգակցական կապի մասին, անհիմն ենթադրել է, որ Ն․Ի․-ն իր ազգականի միջոցով տվյալներ է տրամադրում իրավապահ մարմիններին և մեղադրել է վերջինիս ՌՈ-ին ինֆորմացիա հայտնելու մեջ:

2005թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վ.Ա․-ն ականատես է եղել շարահրապարակի մոտակայքում Նաիրի Իսախանյանի և ՌՈ վերոնշյալ աշխատակցի խոսակցությանը: Նույն օրը՝ ժամը 20:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ․Ա․-ն, համածառայողների շրջանում կեղծ հեղինակությունն ու դրանով պայմանավորված թվացյալ ազդեցությունն ընդգծելու շարժառիթով, գնացել է զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող պահակակետ, որտեղ ժամապահի պարտականություններն իրականացնող Նաիրի Իսախանյանին անվանել է «մատնիչ»։

Վերջինս հակադարձել է նրան, հիմնավորում պահանջել՝ նշելով, որ վերակարգի ծառայությունն ավարտելուց հետո այցելելու է նրան և խոսելու է այդ հարցի շուրջ:

Ժամեր անց՝ ապրիլի 11-ին՝ ժամը 02:20-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ․ Ա․-ն, դարձյալ գնացել է պահակակետ, որտեղ՝ նոր կառուցվող ճաշարանին հարակից տարածքում, իր անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից, «ինքնահաստատման» պահանջից դրդված, խուլիգանական դրդումներով, համածառայակից Նաիրի Իսախանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով երկու կրակոցից բաղկացած կարճ կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ․Ա․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետին (Սպանություն)։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ վարույթի նյութերը դատարան ուղարկելու հարցը քննարկելու նպատակով»,- ասված է Զինվորական քննչական գլխավոր վարչության հաղորդագրության մեջ։

Տպել
6902 դիտում

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Մենք՝ կառավարողներս, չենք լսել հայ ժողովրդին, ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը նրանից. վարչապետ

Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Դեսպանատան մոտ հաստաբուն ծառն արմատից կոտրվել, ընկել է «Հոնդա»-ի վրա

ԱՄՆ ընտրությունները շատ բան կփոխեն. Թրամփը նոր հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ

«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. տղան հիվանդանոցում մահացել է

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են. Չեխիայում տարհանում է սկսվել

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սրճել են աշնանային Երևանում

Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ 30-ամյա ուղևորը մահացել է, կա տուժած

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի