Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են. Չեխիայում տարհանում է սկսվել

15/09/2024 schedule18:19

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են

Միջերկրածովյան ակտիվ «Անետ» ցիկլոնը աշխատանքային շաբաթվա վերջին հարվածել է Կենտրոնական և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրներին հորդառատ անձրևներով և ամպրոպով:

Տեղեկությունը սոցցանցի իր էջում հրապարակել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Հորդառատ անձրևներ են տեղի ունեցել Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունգարիայում և Լեհաստանի հարավ-արևմուտքում, սակայն ամենաշատը տուժել է Չեխիան: Չեխիայի գրեթե ողջ տարածքում ուրբաթ օրվա երկրորդ կեսից շարունակաբար տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք մեծ ջրհեղեղների պատճառ են դարձել և որի գագաթնակետը սպասվում այսօր: Երկրի մի շարք քաղաքներում և գյուղերում արդեն սկսվել է բնակիչների տարհանումը, հայտնել է Չեխիայի ազգային հեռուստաընկերությունը։

Չեխիայի հիդրոօդերեւութաբանական ինստիտուտի կանխատեսմամբ, անձրևները կդադարեն միայն երկուշաբթի երեկոյան։ Բոլոր գետերում ջրի մակարդակը զգալիորեն բարձրացել է, իսկ մի շարք լեռնային գետերում այն արդեն դուրս է եկել ափերից։ Ուժեղ քամիներից և խոնավ հողից ընկած ծառերը որոշ հատվածներում փակել են մայրուղիներն ու երկաթուղիները: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Որոշ քաղաքներում և գյուղերում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները սկսել են բնակիչներին տարհանել հեղեղված տարածքներից: Մասնավորապես, հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Բռնոյում (երկրի հարավ-արևելքում) մի շարք բուհերի ուսանողներ տարհանվել են ջրով շրջապատված հանրակացարաններից։

Չեխիայում վերջին անգամ նմանատիպ ջրհեղեղներ դիտվել էին 1997 և 2002 թվականներին: Ըստ կանխատեսումների այս տարվա հեղեղումներն իրենց հասցված վնասներով կգերազանցեն վերը նշված տարեթվերին եղած ջրհեղեղներին:

Չեխիայի հիդրոօդերեւութաբանական ինստիտուտիկանխատեսման համաձայն՝ ուրբաթից երկուշաբթի երեկոյան հանրապետության տարածքում առանձին վայրերում հնարավոր է թափվեն մինչև 300 մմ տեղումներ։

Վերջին երկու օրերին Չեխիայի որոշ քաղաքներում թափվել է ամսական տեղումների քանակի 3/4-ից ավելին: Պրահայում տեղումների քանակը կազմել է 29,1 մմ, ինչը ամբողջ սեպտեմբերին նորմայի 77%-ն է, Չեսկե Բուդեյովիցեում՝ 44 մմ կամ ամսական նորմայի 85%-ը, իսկ Բռնոյում՝ 73,5 մմ կամ ամսական նորմայի 150%:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9516 դիտում

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել