Ոչնչացվել է շուրջ 38 տոննա կանեփի, 21 կգ վայրաճ կակաչի զանգված. ամփոփվել են «Կանեփ-կակաչ-2024» միջոցառման արդյունքները

05/09/2024 schedule16:54

«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվել է օգոստոսի 31-ին: Ամենամյա այդ միջոցառումն անցկացվում է բույսերի աճման և զարգացման շրջանում։

ՆԳՆ հաղորդմամբ, շուրջ մեկ ամիս տևած միջոցառումը համակարգել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: Միջոցառման նպատակը Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող նյութերի, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումն է, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը:

Միջոցառմանը մասնակցել են ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները։

Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է շուրջ 38 տոննա կանեփի և 21 կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված: Բացի այդ, միջոցառման շրջանակում իրականացված զննությունների և խուզարկությունների արդյունքում 76 տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի մոտ երեք հազար բույս։

Արձանգրվել է հանցագործության 215 դեպք, որոնցով ապօրինի շրջանառությունից առգրավվել են ավելի քան 21 կգ մարիխուանա, 49 կգ կանեփ, 62 գրամ ափիոն, մոտ 22 դեզոմորֆին, 4 կգ-ից ավելի մեթամֆետամին, 21,5 մլ մեթադոն, մոտ 13 գրամ հաշիշի յուղ, 65 գրամ սփայս և տարբեր տեսակի հոգեմետ 52 դեղահաբ։

Միջոցառման ընթացքում, թմրամիջոցների հայտնաբերմանը զուգահեռ, հայտնաբերվել կամ բացատրական աշխատանքի շնորհիվ ոստիկանություն է հանձնվել տարբեր տեսակի զենք և զինամթերք` 6 ինքնաձիգ, 11 նռնակ, նռնակի 12 պայթուցիչ, 29 պահունակ, 7 ատրճանակ, 13 հրացան, 3 պայթուցիչ, և տարբեր տրամաչափերի 4975 փամփուշտ։

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ՀՀ և այլ երկրների քրեական օրենսգրքերի տարբեր հովածների հատկանիշներով հետախուզվող 103 անձ։

Թեև ավարտվել է «Կանեփ-կակաչ-2024» միջոցառումը, սակայն ոստիկանությունը չի պատրաստվում թուլացնել ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տեմպերը։ Հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Տպել
6672 դիտում

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Մենք՝ կառավարողներս, չենք լսել հայ ժողովրդին, ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը նրանից. վարչապետ

Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Դեսպանատան մոտ հաստաբուն ծառն արմատից կոտրվել, ընկել է «Հոնդա»-ի վրա

ԱՄՆ ընտրությունները շատ բան կփոխեն. Թրամփը նոր հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ

«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. տղան հիվանդանոցում մահացել է

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են. Չեխիայում տարհանում է սկսվել

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սրճել են աշնանային Երևանում

Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ 30-ամյա ուղևորը մահացել է, կա տուժած

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի