Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների համագործակցությամբ ահաբեկչության, փողերի լվացման դեմ պայքարը կկատարելագործվի

05/09/2024 schedule17:37

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջեւ համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի եւ այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ միջազգային համագործակցությունը:

Եվրաջասթը հիմնադրվել է 2002 թվականին: Այն ԵՄ անդամ 27 պետությունների ու դրանից դուրս համագործակցող պետությունների իրավասու մարմինների հետ միջազգային իրավական համագործակցությունը խթանող համաեվրոպական մարմին է: Նշվել է, որ ներկայում կառույցի հետ համագործակցում է նաեւ ԵՄ-ից դուրս գտնվող 8 երկիր:

Զեկուցողի խոսքով 2021 թվականին Եվրոպական միությունը նախաձեռնել է ԵՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ, դրա քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների եւ Եվրաջասթի միջեւ համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցությունները: Երկար քննարկումներից հետո 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը, եւ ապրիլի 5-ին ՀՀ ԱԳ նախարարը Բրյուսելում ստորագրել է համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նշանակում է Համագործակցության հարցերով դատախազ՝ Եվրաջասթի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ հաղորդակցությունը եւ համագործակցությունն իրականացնելու նպատակով:

Եվրաջասթն իր հերթին կարող է նշանակել իր կողմի կոնտակտային ներկայացուցիչ՝ Համագործակցության հարցերով մագիստրոս:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավոր Արսեն Թորոսյանը կարեւորել է համաձայնագրի վավերացումը՝ դա գնահատելով նաեւ որպես եվրոպական ինտեգրմանն ուղղված քայլերից մեկը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովի անդամ Արմեն Գեւորգյանը հետաքրքրվել է, թե արդյոք համաձայնագիրը նպատակ ունի պաշտպանելու նաեւ ՀՀ քաղաքացիների իրավունքները ԵՄ երկրներում, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասել է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կարգավորում ենք ավելի մանրամասն եւ առավել խիստ անձնական տվյալների պաշտպանությունն այս համաձայնագրի շրջանակում, բնականաբար, մենք ակնկալում ենք արդեն մեր քաղաքացիների վերաբերյալ եվրոպական կողմի դաշտում գտնվող տեղեկատվության առավել բարձր պաշտպանության մեխանիզմներ, որոնք այսպես թե այնպես կապահովվեին իրենց ստանդարտներին համահունչ: Բայց հիմա դրանք ձեւակերպում են ստանում միջպետական համաձայնագրի տեսքով, ուստի, Ձեր հարցի պատասխանը կլինի՝ այո»:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Տպել
6784 դիտում

Մենք՝ կառավարողներս, չենք լսել հայ ժողովրդին, ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը նրանից. վարչապետ

Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Դեսպանատան մոտ հաստաբուն ծառն արմատից կոտրվել, ընկել է «Հոնդա»-ի վրա

ԱՄՆ ընտրությունները շատ բան կփոխեն. Թրամփը նոր հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ

«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. տղան հիվանդանոցում մահացել է

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են. Չեխիայում տարհանում է սկսվել

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սրճել են աշնանային Երևանում

Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ 30-ամյա ուղևորը մահացել է, կա տուժած

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է