Բուլղարիայի նախագահը Հայաստանի դեսպանին պարգևատրել է «Մադարյան ձիավոր» առաջին աստիճանի շքանշանով

05/09/2024 schedule21:47

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանին նախագահականի Զինանշանի սրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ պարգևատրել է «Մադարյան ձիավոր» առաջին աստիճանի շքանշանով։

Պետական մրցանակը շնորհվում է դիվանագետին՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։

Այս մասին հայտնել է Բուլղարիայում Հայաստանի դեսպանությունը:

Նախագահ Ռադևն իր անձնական գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Բուլղարիայի միջև անկեղծ բարեկամության և արդյունավետ համագործակցության գերազանց հարաբերությունների կապակցությամբ։

«Իր պաշտոնավարման ընթացքում դեսպան Եդիգարյանը հետևողական ջանքեր է գործադրել այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ չնայած COVID-19 համաճարակի և տարածաշրջանային և գլոբալ բնույթի ճգնաժամերի կողմից պարտադրված մի շարք օբյեկտիվ դժվարությունների։ Բայց կարևորն այն է, որ երկխոսությունը, հարաբերությունները, շփումները քաղաքական ամենաբարձր մակարդակով պահպանվեցին, և 2022 թ․ մենք նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- ասել է պետության ղեկավարը։

Ռադևը նշել է, որ 2022-ի աշնանը պետական այցով Բուլղարիայում է եղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ այս տարի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նախագահն ընդգծել է, որ դեսպան Եդիգարյանի օրոք երկու երկրների միջև առկա է եղել առևտրատնտեսական հարաբերությունների լուրջ զարգացում, հատկապես 2022 թ․-ից հետո, երբ դրանք աճել են ավելի քան 50%-ով, և այդ միտումը պահպանվում է ժամանակի ընթացքում։

Նա մեկնաբանել է, որ Երևանի և Սոֆիայի միջև շաբաթական երկու անգամ մշտական ավիաչվերթի բացումը չափազանց կարևոր քայլ է այս ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև Առևտրի պալատի ստեղծման արձանագրությունը։ Նրա խոսքով՝ ներուժը հսկայական է, և դա Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի ընդլայնման համատեքստում է։

Դեսպան Եդիգարյանը նման բարձր պարգևատրման կապակցությամբ իր շնորհակալությունն է հայտնել բուլղարերենով։

«Գրեթե չորս տարի առաջ այս շենքում ես հաճույք ունեցա ներկայացնելու իմ հավատարմագրերը, երբ այս ընթացքում մեր տարածաշրջանը ողբերգական պատերազմի մեջ ընկավ Լեռնային Ղարաբաղում աղետալի հետևանքներով, և չմոռանանք նաև COVID-19-ի հետ կապված խնդիրները, նաև այն, որ 2021-ի ապրիլից մի քանի ընտրություններ են եղել, որոնք անորոշություն են ստեղծել օտարերկրյա գործընկերների հետ գործնական համագործակցության հարցում:

Այս ֆոնին մենք հաջողություն ենք քաղել մեր բարձր դիվանագիտական երկխոսության մեջ, քանի որ այն շարունակվում է ընթանալ անխոչընդոտ»,- ասել է ՀՀ դեսպանը:

Տպել
7272 դիտում

Մենք՝ կառավարողներս, չենք լսել հայ ժողովրդին, ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը նրանից. վարչապետ

Որքան թոշակառու կա ՀՀ-ում, որ տարիքից են այն ստանում, աշխատանքային ստաժը ինչպես է հաշվարկվում. մանրամասներ

Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան

Դեսպանատան մոտ հաստաբուն ծառն արմատից կոտրվել, ընկել է «Հոնդա»-ի վրա

ԱՄՆ ընտրությունները շատ բան կփոխեն. Թրամփը նոր հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ

«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա երեխային. տղան հիվանդանոցում մահացել է

Եվրոպական մի շարք երկրներում լայնածավալ ջրհեղեղները շարունակվում են. Չեխիայում տարհանում է սկսվել

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը սրճել են աշնանային Երևանում

Մեքենան մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ 30-ամյա ուղևորը մահացել է, կա տուժած

Ռուսական լրատվամիջոցների դեմ ԱՄՆ-ի գործողություններն անպատասխան չեն մնա. Զախարովա

Կովկասյան ազնվացեղ ևս 10 եղջերու. բնություն է արձակվել երկրորդ և ամենամեծ խումբը

Լիբանանից շուրջ 40 հրթիռ է արձակվել. իսրայելական բանակը հայտարարություն է տարածել

Մասնակցեցինք Բերքի տոնին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյուղական կյանքի և ավանդույթների 11-րդ փառատոն (լուսանկարներ)

Կառուցվող էլիտար շենքում աշխատանքի պահին Եգիպտոսի քաղաքացին ընկել, տեղում մահացել է

Նիկոլ Փաշինյանը Երևանում մեքենա է վարում. նա և Աննա Հակոբյանը ուղևորվել են՝ մասնակցելու Բերքի տոնին (տեսանյութ)

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի մակարոնի գործարանում, որին հաջորդել է հրդեհը. կան տուժածներ

Հրդեհ է բռնկվել «Լադա Պրիորա»-ում. տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն

Պատմական տիեզերական զբոսանքն ավարտվել է. Polaris Dawn-ի անձնակազմը վերադարձել է Երկիր

Հայաստանի ազգային հավաքականում նորամուտն է նշել Գոռ Մանվելյանը

Պատժամիջոցները ձախողված գործիքներ են, Արևմուտքը չի կարող դրանցով իր կամքը պարտադրել Իրանին

Իրանը հաստատել է նախագահի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Հայաստանի երեք մարզում ԲՏԱ նախարարության իրականացրած տեխնոլոգիական դասընթացներն ավարտվել են

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5, որոշ մարզերում՝ մինչև 7 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի

20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում

Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա

Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր

Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են

Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել

Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին

Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը

Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է