Երևան
12 °C
Վերջին օրերին Իրանը պարբերաբար հայտարարում է, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը, և որ դա իրենց համար «կարմիր գիծ» է։ Իրանի Իսլամական Հանրապետության այս զգուշացնող հայտարարությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է իրանագետ, քաղաքական վերլուծաբան Արմեն Վարդանյանի հետ:
Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
- Պարոն Վարդանյան, ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է. «Հայաստանի մասին ոմանց երազանքները, այդ թվում՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը», իրականություն չեն դառնա. ՀՀ տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, ի՞նչ զգուշացում է սա:
- Կարելի է ասել՝ Իրանն արդեն իսկ դիվանագիտական լեզվից անցել է պարզ, սովորական, մարդկային լեզվի, այլևս շատ պարզ հասկացնում է, որ ՀՀ տարածքով մայր Ադրբեջանը Նախիջևանին կապող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» չի կարող լինել ՌԴ վերահսկողության ներքո: Ընդ որում՝ այդ մասին խոսել է նաև Իրանի արտաքին գործերի նախարարը, նաև մի շարք քաղաքական գործիչներ և փորձագետներ: Իրանի համար անթույլատրելի է, որ այդ միջանցքը լինի ռուսական վերահսկողության ներքո:
- Իրանը շեշտը դնում է այն բանի վրա, որ այդ միջանցքը Հայաստանի շահերից չի բխում և վտանգներ է պարունակում, իսկ ի՞նչ վտանգներ այն կարող է առաջացնել հենց Իրանի համար:
- Իրականում Իրանը թեև Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարծես թե շատ մեծ խնդիրներ չունի, սակայն հասկանում են, որ երբ այդ ճանապարհը լինի ՌԴ վերահսկողության ներքո, ապա Իրանի հյուսիսը, այսինքն՝ Հայաստանով անցնող երթուղիները, լինելու են ռուսական վերահսկողության ներքո, ստացվում է, որ Իրանը կախվածություն է ունենալու ՌԴ-ից, ինչու չէ՝ նաև Թուրքիայից և Ադրբեջանից: Դա անընդունելի է, որ ՌԴ-ն ևս մեկ լծակ ստանա՝ Իրանի վրա ճնշումներ գործադրելու համար, իսկ այդ միջանցքը շատ լուրջ լծակ է լինելու ՌԴ-ի ձեռքում և՛ Իրանի, և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի հետ հարաբերություններում խաղարկելու համար:
Երբ որ Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհի հատվածն անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո, անմիջապես խոչընդոտներ ստեղծվեցին իրանական բեռնատարների համար, եթե չեմ սխալվում, նույնիսկ ձերբակալություններ եղան, և չի բացառվում, որ եթե այդ միջանցքը անցնի ՌԴ վերահսկողության տակ, այնտեղ խնդիրներ առաջանան իրանական բեռնատարների համար, և ընդհանրապես Իրանի հյուսիսը կարող է կտրվել արտաքին աշխարհից, որովհետև Թուրքիան և Ադրբեջանն այդքան էլ հուսալի գործընկեր չեն Իրանի համար: Նրա համար ամենացանկալի տարբերակը հենց ՀՀ տարածքով անցնող երթուղին է դեպի Վրաստան և այնտեղից Եվրոպա:
- ՌԴ դեսպանը ևս Թեհրանում հրավիրվեց ԱԳՆ. կարո՞ղ ենք ասել, որ այսպես Իրանը փորձում է արձագանքել Մոսկվայից եկող հայտարարություններին:
- Ըստ երևույթին՝ իրանական կողմի համար այսպիսի «բորբոքման»՝ թեմայի թեժացման համար հիմք դարձավ Սերգեյ Լավրովի օրերս արած հայտարարությունը, թե «Ռուսաստանի համար դժվար է հասկանալը՝ ինչո՞ւ է Երևանը սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը», որին ՀՀ ԱԳՆ-ն պատասխանեց: Ամենայն հավանականությամբ հենց այս հայտարարությունն է ազդակ դարձել իրանական կողմի համար: Միգուցե նաև ստորջրյա հոսանքներ են տեղի ունենում, որոնք մենք չենք տեսնում, բայց իրանական կողմը տեղյակ է, որ ՌԴ-ն այս թեմայով փորձում է ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրել և հիշեցնում է իր դիրքորոշման մասին:
- Ամենօրյա ռեժիմով այս խոսակցություններին ականատես լինելով՝ կարո՞ղ եք ենթադրել, որ իրապես դրա ռիսկը շատ մեծ է:
- Այս թեման, իհարկե, ՌԴ-ն շատ մեծ ուժգնությամբ տանում է առաջ, ընդ որում՝ ավելի շատ ՌԴ-ն է դրա մասին խոսում, քան Ադրբեջանն ու Թուրքիան: Ես առավել քան վստահ եմ, որ դա չի իրագործվելու, որովհետև մենք այս հարցի շուրջ ունենք շատ լուրջ դաշնակիցներ՝ հանձինս Իրանի և Արևմուտքի, որոնք կտրականապես դեմ են, որ այդ ճանապարհը լինի ՌԴ վերահսկողության ներքո: Բացի դրանից՝ նաև ՌԴ-ն, Արցախը նվիրելով Ադրբեջանին, Հայաստանի վրա շատ կարևոր լծակից է զրկվել:
- Եթե Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը փորձեն ուժով ստանալ խնդրո առարկա միջանցքը, Իրանը կներքաշվի՞ խաղի մեջ:
- Տեսականորեն՝ այո: Դժվար է այս հարցին պատասխանել, որովհետև այպիսի բան նախկինում չի եղել, բայց իրենց կողմից բազմիցս այդպիսի մեսիջներ եղել են և՛ հայտարարությունների, և՛ գործողությունների տեսքով՝ մասնավորապես Ադրբեջանի հետ սահմանին շատ մեծ ու լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնելով: Ինձ թվում է՝ չի բացառվում, որ նաև դրան գնանք, որ Իրանը ՀՀ-ին զենքով օգնի, եթե փորձեն ուժի միջոցով այդ ճանապարհը բացել: Բայց կարևոր է, որ այդ հարցում մեր միակ դաշնակիցը Իրանը չէ, նաև Արևմուտքն է: Առավել քան վստահ եմ, որ թե՛ մեկը և թե՛ մյուսը թույլ չեն տալու դրա իրագործումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT