Երևան
12 °C
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը համամիտ է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտած այն տեսակետի հետ, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի և Հայաստանում ԼՂ ներկայացուցչության շենքի իմաստը պետք է վերանայել։
«ԼՂ ներկայացուցիչները իրենք են գնացել Արցախը լուծարելու, ինքնալուծարելու ճանապարհով, հետևաբար չեն կարող լինել թեկուզ պատգամավորներ։ Այդ կոչումները, որով իրենք հանդես են գալիս, համարում եմ, որ իրականությանը չեն համապատասխանում։ Եթե անգամ ներկայանում էլ են, դրանից որևէ բան չի փոխվում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Ստեփանյանը:
Միևնույն ժամանակ նա նկատում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները, որոնք իրենց համարում են պաշտոնյաներ, անգործության են մատնված: Քաղաքագետի կարծիքով՝ վերջիններս խուսափում են այն պատասխանատվությունից, որը ունեն իրենց ընտրած ժողովրդի առջև:
Ստեփանյանի համոզմամբ՝ Հայաստանում ԼՂ, այսպես կոչված, պաշտոնյաների ներկայությունը ձեռնտու է միայն Ռուսաստանին․ «Իհարկե, Ռուսաստանը չի ցանկանա, որ ԼՂ պաշտոնյաները այլևս գոյություն չունենան մեր երկրում, չլինի իրենց ներկայացնող շենքը։ Եթե այդպես չլիներ, ապա Սամվել Շահրամանյանը այժմ կլիներ Բաքվի բանտում, ոչ թե ուղղաթիռով կհասներ Հայաստան։ Եթե այստեղ է, ուրեմն հատուկ առաքելություն ունի և իր հնարավորությունների ու ուժերի չափով փորձում է իրականացնել այդ առաքելությունը»։
Հարցադրմանը՝ ո՞րն է այդ առաքելությունը, Ստեփանյանը նկատում է. «Ներսից իրավիճակը սրել, խնդիրներ ստեղծել երկրում, որը դեռ չի հաջողվում իրականացնել, բայց եթե հնարավորություն ունենային, միանշանակ է, որ գնալու էին այդ քայլին։ Այս մարդիկ Հայաստանում «5-րդ շարասյան» մասն են կազմում»։
Վերջինս նշում է, որ Ռուսաստանի նպատակն է՝ Հայաստանի հետ կատարվի և տեղի ունենա այն ամենը, ինչը կատարվել է Լեռնային Ղարաբաղի հետ, իսկ ԼՂ ներկայացուցիչները, այստեղ գտնվելով, փորձում են ՀՀ-ի համար այդ ճակատագիրը պատրաստել։
Ինչ վերաբերում է նրան, որ վերջիններս անդադար միայն մեղադրանքներ են հնչեցնում Հայաստանի իշխանության հասցեին և ԼՂ լուծարման պատասխանատվությունը փորձում բարդել ՀՀ-ի վրա, Ստեփանյանը սա ևս պայմանավորում է ՌԴ-ի գործոնով․ «Լեռնային Ղարաբաղի այս վերնախավը վաղուց պաշտպանում է Ռուսաստանի շահերը, նույնիսկ իր ժողովրդի շահերը չի գերադասում։ Դա է նաև պատճառներից մեկը Ղարաբաղի կործանման հարցում»։
Ստեփանյանը այն կարծիքին է, որ ԼՂ ներկայացուցչության շենքի կարևորության և պաշտոնյաների գոյություն ունենալու վերաբերյալ պնդումները ատրիբուտներ են, և ԼՂ հարցը որևէ շենքով կամ Շահրամանյանով դիտարկել պետք չէ։
«ԼՂ հիմնահարցը ավելի խորը արմատներ ունի։ Այդ շենքը թեկուզ մնա էլ, որևէ բովանդակություն չունի, ինչպես դրա մեջ իրենց պաշտոնյա համարողները չունեն ասելիք։ ԼՂ խնդիրը չի կարգավորվել, ուստի եթե չի կարգավորվել, չի կարող որևէ մեկը ասել, որ ԼՂ հարցը փակ է։ Թեկուզ շենքն էլ կարող է լինել, Շահրամանյանն էլ իրեն կարող է նախագահ կոչել, ինչ-որ մարդիկ՝ պատգամավորներ, բայց եթե իրենք ղարաբաղցիների անունից ոչինչ չեն ներկայացնում, դրանից որևէ բան չի էլ փոխվում։ Արցախը հայաթափված է մնում, օրակարգ չկա առաջին հերթին ԼՂ ներկայացուցիչների մոտ»,- ասում է նա։
ԼՂ նախկին պաշտոնյաների առաջացրած խնդիրներից խուսափելու համար ՀՀ իշխանությունը պետք է ձեռնամուխ լինի այն քայլերին, որոնք կարող են թույլ տալ պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ասում է Ստեփանյանը՝ թվարկելով դրանք. «Արևմուտքի և Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումը, Իրանի և Ֆրանսիայի հետ ավելի մոտ հարաբերություններ ձևավորելը, ինչպես նաև կողմնորոշվելը, թե որ ճանապարհով է ուզում գնալ Հայաստանը»։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT