Էական տեղաշարժ ունենք. վարչապետը՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին

10/09/2024 schedule11:13

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Yerevan Dialogue համաժողովի ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին:

Նրա խոսքով՝ կա էական տեղաշարժ, և այդ տեղաշարժը արտահայտվում է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները վերջերս ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգ:

«Այդ կանոնակարգում արձանագրված է այն, ինչի շուրջ կողմերը հայտարարել են դեռևս սույն թվականի ապրիլի 19-ին՝ հանձնաժողովների 8-րդ հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ, այսինքն՝ վերցված է, արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես սահմանազատման գործընթացի բազային սկզբունք, և արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են հենց Ալմա-Աթայի հռչակագրով»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ վերոնշյալ հռչակագիրը ստորագրել են մի շարք նախկին խորհրդային հանրապետություններ, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը:

Ըստ վարչապետի՝ այդ հռչակագիրը քննարկվող թեմայում ունի երկու առանցքային դրույթ, և այդ դրույթներից առաջինը հետևյալն է՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, և երկրորդ՝ Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:

«Սա շատ կարևոր հիմք է, որը, ըստ էության, եթե մեկնաբանենք Ալմա-Աթայի հռչակագրի համապատասխան դրույթը, կնշանակի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքների շրջանակում: Այժմ, ինչպես նշված է, ՀՀ-ում և Ադրբեջանում, համաձայն պայմանավորվածության, այս կանոնակարգն ընթանում է ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերով, և, իհարկե, հույս ունեմ և համոզված եմ գոնե, որ Հայաստանի Հանրապետությունում մենք ամեն ինչ կանենք՝ այն լրումին հասցնելու համար: Հիմա Կառավարությունն ընդունել է նախագիծը, ուղարկել ՍԴ՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2739 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար