ԼՂ վերնախավին ասում էինք՝ գնացեք Սոֆիա, ՀՅԴ-ականները փոխեցին նախագահին ու ԼՂ ներկայացուցչին ուղարկեցին Եվլախ. պատգամավոր

10/09/2024 schedule16:10

Բանակցությունները հարթ չեն ընթանում, առկա են մի շարք դժվարություններ, բայց Խաղաղության պայմանագրի բովանդակության մեծ մասը համաձայնեցված է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ թեմայի վերաբերյալ Բաքվից տարբեր հայտարարություններ են լսում, որոնց մի մասը կառուցողական չէ: 

«ՀՀ-ն, սակայն, շարունակում է առաջ տանել իր նարատիվները, մենք համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ: Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանից ավելի վատ հայտարարություններ են հնչել, բայց ստացվել է որոշակի հաջողության հասնել, հետևաբար, եկեք սա որպես փակուղի չհամարենք»,- նշել է պատգամավորը:

Ըստ նրա՝ Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցությունն ունի ստացված դրվագներ, բայց փորձը ցույց է տալիս, որ երբ միջամտում են տարածաշրջանային այլ երկրներ, որոնք այլ շահեր ունեն, նրանց կողմից ճնշումները կարող են անդրադառնալ Հայաստան-Ադրբեջան խոսակցության վրա:

«Կարող է երրորդ երկրի ներգրավվածության արդյունքում Ադրբեջանն այլ հռետորաբանություն դրսևորի, սա խանգարում է բանակցային գործընթացին»,- նշել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մշտական հայտարարություններին՝ պատգամավորը ասել է, որ հայկական կողմը ոչ մեկ անգամ ասել է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը Հայաստանի ներքաղաքական կյանքն է, ու Ադրբեջանն իրավունք չունի խառնվելու դրան:

«Եթե ՀՀ-ում կա սահմանադրական փոփոխությունների քննարկում, ապա դա սկսվել է «թավշյա հեղափոխության» ընթացքում։ Հետևաբար, համեմատությունը, որ Ալիևը պահանջում է փոխել Սահմանադրությունը, ու մենք սկսել ենք խոսել դրանից, պատվիրված ու կեղծ նարատիվ է»,- հավելել է Հովհաննիսյանը:

Անդրադառնալով արցախցիների իրավունքների ու վերադարձի հարցը Խաղաղության պայմանագրի բանակցություններից դուրս թողնելու մասին՝ արցախցի պաշտոնյաների հայտարարություններին՝ Հովհաննիսյանն ավելացրել է.

«Ես այլևս չեմ ճանաչում ԼՂ-ում պաշտոնյա և վերնախավ, ես այդ մարդկանց, որոնք ստորագրել են Արցախի լուծարման փաստաթուղթը, ամեն ինչ արել են, որ Արցախը լուծարվի, չեմ կարող համարել վերնախավ: Ինչ վերաբերում է հարցը դուրս թողնելուն, ապա այդ բանակցությունները ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև են:

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի հարցը բոլորս էլ հասկանում ենք, որ մտել է փակուղի, այն պատճառով, որ երբ մենք համոզում էինք, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիայում բանակցեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որ կարողանան իրացնել իրենց իրավունքներն իրենց հողում, դաշնակները ներսում փոխեցին նախագահին, բոլոր նրանց, ովքեր ուզում էին գնալ բանակցելու, անվանեցին դավաճաններ ու Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին «թոկը վզներին» ուղարկեցին Եվլախ:

Երբ ասում եք՝ ԼՂ մեր հայրենակիցների վերադարձ, վերադարձ ո՞ւր, չեն կարող, որովհետև նոյեմեբերի 9-ի հայտարարությունը չկատարվեց, ռուս խաղաղապահները չկարողացան ապահովել այդ անվտանգությունը»:

Ըստ պատգամավորի՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է լուծել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրները, որպեսզի նրանք իրենց երջանկությունը կառուցեն Հայաստանում։

«Բոլոր նրանք, ովքեր հիմա եկել են ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին փորձում են համոզել, որ կա վերադարձի հնարավորություն, արկածախնդիրներ են, փորձում են այդ պրոցեսները գեներացնելով՝ լարվածություն մտցնել Հայաստան՝ նոր քաղաքական թոկ Հայաստանի վզին գցելու համար»,- ասել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16253 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան