Երևան
25 °C
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցու որոշ բարձրաստիճան ներկայացուցիչներ թերացել են իրենց բուն առաքելության մեջ՝ աչքի ընկնելով եկեղեցու օրակարգին ոչ հարիր հայտարարություններով։
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի այն հայտարարությանը, որ եթե իշխանությունը ապաշխարի, կարող է շարունակել մնալ:
«Պետք է հասկանալ՝ որտեղից է գալիս այդ հայտարարությունը, ուր է գնում։ Ամեն դեպքում, այնպես չէ, որ իշխանությունները պետք է իրենցից հարցնեն՝ գնա՞լ, թե՞ մնալ, իշխանությունը միայն մեկ տեղ կա, որտեղից պետք է հարցնի մնալու կամ հեռանալու համար. ժողովուրդնն է: Մի ժամանակաշրջան կա, որ կարող է հարցնել՝ ընտրություններն են: Ուրիշ հարցնելու կամ մնալու ձև ոչ ոք չգիտի, մեր Սահմանադրությունն էլ չգիտի»,- ասում է նա։
Զրուցակցի խոսքով՝ Աջապահյանի այս հայտարարությունից տպավորություն է, որ եկեղեցին այժմ էլ փորձում է մաքրել իր անունը իշխանության դեմ իրականացրած գործողություններից ու ոչ պետական գործընթացներում մասնակցություն ունենալուց։
Ըստ նրա՝ գուցե եկեղեցին փորձ է անում «մաքրման գործընթացը» սկսել Միքայել արքեպիսկոպոսի շուրթերով արված խոսքերի միջոցով և հեռու մնալ նաև Վազգեն (Բագրատ) Գալստանյանից․ «Առաջին օրվանից այն շարժումը, որին միջամտեց եկեղեցին, տապալված էր, մեռելածին էր, որովհետև այն օրակարգը, որով իրենք հանդես էին գալիս, նյարդայնացնում էր հասարակությանը, ոչինչ չասող հատված էր, այսինքն՝ որևէ ակնկալիք չկար իրենցից։ Հիմա այդ ամբողջը մնում է եկեղեցու վրա, բայց եկեղեցին դրան արժանի չէր: Հույս ունեմ, որ գնում են ուղղվելու ճանապարհով»։
Մեհրաբյանը այդ հաշտության ճանապարհներից մեկը համարում է ՀՀ իշխանություններին Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանը հրավիրելը։
«Դա ևս կարելի է հարաբերությունների կարգավորման քայլ որակել։ Այն, ինչ ժամանակին անում էր եկեղեցին, հարիրի չէր կառույցին։ Կյանքը շարունակվում է, ու եթե մի բան չի ստացվել, պետք է դրա խելոք բանը մտածել։ Ողջունելի է, որ հրավերը կա, կարծում եմ, որ ճիշտ կլինի նաև իշխանության ներկայացուցիչների գնալը արարողությանը, որովհետև եկեղեցին հայ ժողովրդին է՝ անկախ այն անձանցից, որոնք եկեղեցական պաշտոն են զբաղեցնում։ Բոլոր դեպքերում իշխանությունը որևէ բան չի կորցնի, եթե ընդառաջ գնա այս քայլին ու մասնակցի համաեկեղեցական նշանակության իրադարձությանը։ Եթե չգնան, ափսոսանք կարող ենք հայտնել, կստացվի՝ եկեղեցին փորձում է ընդառաջ քայլ անել, իշխանությունը չի գնահատում։ Չնայած այն ամենը, ինչ եկեղեցին իրեն թույլ է տվել, որոշակի հոգեբանական արգելքներ էր ստեղծել, բայց իշխանությունը իմաստուն որոշում կընդունի, որովհետև դա բխում է բոլորիս շահերից»,- կարծում է նա։
Այնուամենայնիվ, ըստ քաղաքագետի, եկեղեցու հետ կապված լուրջ խնդիրները ու հարցերը շարունակում են մնալ չլուծված։ Նրա խոսքով՝ հասարակության բարձրացրած պահանջները նույնպես լուծումներ են ուզում, իսկ ժողովուրդը դեռևս սպասում է, թե ինչ կանի իշխանությունը:
«Կաթողիկոսի հեռացման պահանջը գիտենք, որ դեռ շարունակում է մնալ առաջնային։ Սակայն դա ոչ թե իշխանությունը պետք է լուծի, այլ եկեղեցին՝ հանուն իր հետևորդների։ Այդ շարժումը կա, և դա ոչ թե իշխանության շարժումն է, այլ կոնկրետ մարդկանց, և եկեղեցին պարտավոր է դրան արձագանքել։ Եկեղեցին պետք է հեռու մնա քաղաքական հարցերից, դա իր գործը չէ։ Պետք է հետևի իր պատվիրաններին, որքան էլ որ մեր եկեղեցին հիմա սոցիալական դոկտորին չունի։ Պետք է իր արդիական հայացքները դոկտորինացիայի ենթարկի ու հետևի դրան, ոչ թե խառնվի քաղաքական պայքարներին, ընդդիմության հետ հայտարարություններին»,- ընդգծում է նա։
Մեհրաբյանը նաև ասում է, որ Հայ առաքելական եկեղեցին առաջնայինը պետք է ազատվի ռուսական կողմի ճնշումներից․ «Մեր գլխավոր խնդիրներից մեկը ռուսական հակաքրիստոնեական եկեղեցու ազդեցությունն է, որը չափից շատ է։ Դա ԿԳԲ եկեղեցի է ու չպետք է կապ ունենա մեր եկեղեցու հետ։ Հայաստանում չի կարող լինել եկեղեցի, որը ծառայում է կամ կծառայի ռուսական ԿԳԲ-ին, ինչպես չեն կարող լինեն եկեղեցականներ, որոնք ծառայում են կամ կծառայեն այդ ԿԳԲ-ին։ Չի կարող խելքին մոտ լինել այն, որ Առաքելական եկեղեցու կաթողիկոսը Ուկրաինայի ներքին օրենսդրության հետ կապված հայտարարություն է անում՝ բարոյապես աջակցելով ռուսական ԿԳԲ եկեղեցու առաջնորդին»։
Մերի Խաչատրյան
Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է
Բարձրացնել զորքի մարտունակությունը և զգոնությունը. Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել
«Զվարթնոց»-ում ծանոթացա ՀՀ սահմանապահների աշխատանքին՝ նոր իրողության պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խաղաղության հիմնադրամից օգտվելու առումով ՀՀ-ն ԵՄ անդամ երկրներից կանաչ լույս է ստացել, ևս 30 մլն եվրո կհատկացվի. Մարագոս
ԵՄ դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել նաև Ադրբեջանի հետ. «Ազատություն»
Մեկնարկել է Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը
Ժամանակն է կոնգրեսներից մեկն անցկացնել ՀՀ-ում, գործընկերները կարծես դեմ չեն. Պապոյանը լուսանկար է հրապարակել Ֆրանսիայից
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև կտեղա
«Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված կոնֆերանսի բացմանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունը. ՌԴ ԱԴԾ-ին կարող է վերապահվել մոնիտորինգի գործառույթ. Փաշինյան
«Ոզնիների այգում» էինք. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արփիի հետ
Թուրքիայում չկա Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ քաղաքական որոշում. Ռուբինյան
Երևան են հասել 8.5 մետրանոց 20 նոր ավտոբուսները
Նիկիտա Սիմոնյանը 98 տարեկան է. ՀՖՖ-ն շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստին
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ինտեգրվել միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևոր թեման է. Փաշինյան
Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամները հանդիպել են Երևանի քաղաքապետի հետ
ՀՀ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով կմեկնի Ղազախստան
Սեբաստիայի փողոցում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Բաքուն ուզում է Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց միաժամանակ ՀՀ-ն մնա շրջափակման մեջ. վարչապետ
«Խաղաղության խաչմերուկ»-ը ՀՀ շահագրգռության կիզակետում է, այն կարող է լինել բարեբախտություն տարածաշրջանի համար. Փաշինյան
Ձեռք բերված 10 տրոլեյբուսներն արդեն Երևանում են
Ինչու է «Խաղաղության խաչմերուկ»-ը մտահոգում Ադրբեջանին. վարչապետը 2 կետ նշեց
«Խաղաղության խաչմերուկ»-ը ժամանակի հետ տարածաշրջանայինից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն. Փաշինյան
ՄԻՊ-ն այցելել է Լոռու մարզ, հանդիպել մարզպետ Արամ Ղազարյանի հետ, եղել կայազորային հոսպիտալում
Երևանում «Գազել» է այրվել
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2024 թվականի իննամսյա աշխատանքը. Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Սոցիալական մարմնի աշխատակիցներ ներկայացածները ԼՂ-ից բռնի տեղահանվածներից հափշտակել են 7 մլն 158 հզր դրամ և 11 հզր դոլար
Գերնպատակը ՀՀ քաղաքացուն արդյունավետ ծառայություն մատուցելն է. Քննչական կոմիտեն նշել է ձևավորման 10-ամյա հոբելյանը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Տղամարդը մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են կյանքի համար
Պատերազմի պարտության պատճառների քննությունը վերջնական փուլում է, 600-ից ավել մեղադրական եզրակացություն կա. Քյարամյան
Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. Անդրեասյանը՝ Էլմար Հայնրիխ Բրոքին
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը չեղարկվել է
Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ
Զելենսկին Հռոմի պապին նկար է նվիրել, նաև խնդրել է օգնել ռուսական գերությունից ուկրաինացիներին վերադարձնելու հարցում
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և օրենքը, արդարադատությունը ճառերում հիշատակվող խոսքեր չեն. Փաշինյան
Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի
ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին. վարչապետ
Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ
© 2024 Հայկական ժամանակ