Երևան
12 °C
Վերջին օրերին ակնհայտ դարձավ, որ այն, ինչ պահանջում են Ռուսաստանը և Ադրբեջանը, նախևառաջ ՌԴ-ն է ցանկանում, ինչը Իրանի համար կարմիր գիծ է:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Էդգար Առաքելյանը՝ հավելելով, որ, ի տարբերություն 2020 թվականի, այժմ Ադրբեջանի համար պատերազմի գնալը և ուժով հարցերը լուծելն ավելի դժվար կլինի:
«2020 թվականին, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, ԱՄՆ-ում նախագահը Թրամփն էր, և մենք գիտենք Թրամփի դիրքորոշումը ՌԴ-ի և Ադրբեջանի հետ կապված, գիտենք նաև Թրամփի անձնական կապերն ու բիզնես հարաբերությունները և՛ Ալիևների ընտանիքի, և՛ ՌԴ քաղաքական շրջանակների հետ, և նախևառաջ դրանով էր պայմանավորված, որ իրենք այդ ժամանակահատվածում սկսեցին պատերազմը: Հիմա իրավիճակն այլ է, նախագահը Բայդենն է, որը լրիվ այլ դիրքորոշում ունի այս տարածաշրջանի հետ կապված: Նաև Իրանի վերջին օրերին արած հայտարարությունները թույլ են տալիս մտածել, որ ցանկացած գործողության դեպքում, որը միտված կլինի ՀՀ տարածքային ամբողջականության խախտմանը, Իրանը լուրջ ներգրավվածություն կարող է ունենալ դրանում»,- ասում է Առաքելյանը:
Քաղաքագետի պնդմամբ՝ նաև այն, որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալու է ԿՈՊ 29 գագաթնաժողովը, քիչ հավանական է այդ ժամանակահատվածում որևէ ռազմական գործության սկսվելը. «Իմ համոզմամբ՝ ԿՈՊ 29-ը հենց այնպես չեն տվել Ադրբեջանին, տվել են կոնկրետ պայմանավորվածության դիմաց, ու այդ պայմանավորվածությունը ՀՀ-ի հետ խաղաղության գնալն է: Մինչև նոյեմբեր և դրանից հետո՝ մինչև գարուն, կարծում եմ, ռազմական գործողությունների մասին մտածելը տեղին չէ, բայց մյուս կողմից շատ բան կախված է նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից»:
Իսկ առաջիկա 2 ամիսներին, Առաքելյանի խոսքով, բավականին հետաքրքիր ու արմատական զարգացումներ կարող են լինել թե՛ աշխարհում, և թե՛ տարածաշրջանում: Այդ զարգացումներից մեկը, ըստ քաղաքագետի, կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության պայմանագրի կնքման տեսքով:
«Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Ալիևը կցանկանար ստորագրել այդ փաստաթուղթը, և այստեղ գլխավոր խոչընդոտը Ռուսաստանն է, որը թույլ չի տալիս գնալ նման քայլի, քանի որ խաղաղություն Հարավային Կովկասում նշանակում է ռուսական դերի զգալի նվազեցում, եթե ոչ զրոյացում: Այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում ՌԴ նախագահի ցանկությամբ, թելադրանքով կամ գուցե պարտադրանքով: Այնպես որ, կարծում եմ, Ալիևը և Ադրբեջանը որոշակի պատային իրավիճակում են, քանի որ ակնհայտ է՝ Արցախը ստանալու դիմաց Ադրբեջանը խոստումներ ունի տված ՌԴ-ին, և հիմա Պուտինը պահանջում է դրանց կատարումը»,- ասում է Առաքելյանը:
Ըստ զրուցակցի՝ միաժամանակ Ալիևը իր խաղն է տանում. «Ալիևը փորձում է ցույց տալ Պուտինին, որ այդ գծի մեջ է, չնայած դրան՝ մենք տեսանք, որ վերջինս ստորագրեց սահմանազատման վերաբերյալ կանոնակարգը: Բնականաբար, հասնում ենք մի կուլմինացիայի, երբ Ադրբեջանի համար խուսանավելու տարածությունը նեղանում է, և միևնույն ժամանակ Ադրբեջանը Արևմուտքին էլ ունի տված խոստումներ, որոնք պետք է կատարի մինչև ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները»:
Մի կողմից, Առաքելյանի դիտարկմամբ, կա ժամանակ ձգելու տրամաբանություն Ադրբեջանը մոտ, մյուս կողմից՝ նա կոնկրետ ժամկետներով խոստումներ ունի Արևմուտքին, և պատահական չէ, որ ԿՈՊ 29-ը նվիրել են Ալիևի նման դիկտատորին. «Դա տվել են կոնկրետ նպատակի համար, և կոնկրետ ժամկետներում, որի ընթացքում պետք է Հայաստանի հետ որոշակի համաձայնությունների գնա: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կարծում եմ, ավելի հստակ կդառնա, թե, այնուամենայնիվ, ինչ որոշում կկայացնի Ադրբեջանը»:
Ըստ քաղաքագետի՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում ավելի հավանական կլինի խաղաղության գործընթացների առաջ մղումը, քան պատերազմը. «Բայց, այնուամենայնիվ, գլոբալ առումով շատ բան կախված կլինի ԱՄՆ ընտրությունների ելքից, ինչը կլինի ցուցիչ, թե ինչպես կզարգանան հետագա հարաբերությունները մեր տարածաշրջանում և գլոբալ առումով նաև աշխարհում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT