Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, թեժ մթնոլորտ. Քամալա Հարրիսն ու Դոնալդ Թրամփն առաջին անգամ բանավիճել են

11/09/2024 schedule09:35

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարրիսը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի քվեարկությունից առաջ ABC News-ի ուղիղ եթերում անցկացրել են իրենց առաջին և հավանաբար միակ նախընտրական հեռուստաբանավեճը:

Քննարկման առաջին մասը և ABC-ի հաղորդավար Դեյվիդ Մյուիրի տված առաջին հարցը վերաբերել է տնտեսությանը։ «Դուք հավատո՞ւմ եք, որ ամերիկացիներն ավելի լավ վիճակում են, քան չորս տարի առաջ»,- հարցրել է նա:

Հարրիսը արձագանքել և ասել է, որ նախատեսում է կառուցել «հնարավորությունների տնտեսություն»: Նա խոստացել է լուծել բնակարանային ծախսերի խնդիրը, օգնել երիտասարդ ընտանիքներին և փոքր բիզնեսին։

944.jpg (198 KB)

Թրամփն իր հերթին նշել է, թե դեմոկրատները չորս տարում ոչնչացրին տնտեսությունը, իսկ Հարրիսը պարզապես կրկնօրինակել է Ջո Բայդենի տնտեսական ծրագիրը։

«Դոնալդ Թրամփը մեզ թողել է ամենավատ գործազրկությունը։ Այն ամենը, ինչ մենք (դեմոկրատները) արել ենք, մաքրելն է Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը»,- ասել է Հարրիսը:

Փոխնախագահն առանձին-առանձին անդրադարձել է, այսպես կոչված, «2025 նախագծին», որը խոսում է այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Դոնալդ Թրամփի նոր ժամկետը։ Դեմոկրատներն իրենց ծրագիրը հակադրում են այս փաստաթղթին:

945.jpg (153 KB)

Գրեթե հազար էջ ունեցող նախագծի հեղինակը Heritage Foundation-ն է։ Ինքը՝ նախկին նախագահը, փորձել է հեռու մնալ դրանից, թեև դրա մշակմանը մասնակցել են նրա դաշնակիցները։

Բանավեճի ընթացքում նախկին նախագահը կրկին հրաժարվել է «Project 2025»-ից՝ ասելով, որ չի կարդացել այն և մտադրություն չունի։

Թեկնածուները մի քանի անգամ միմյանց մեղադրել են ստելու համար։ Բանավեճի հենց սկզբում Հարրիսը հայտարարել է, որ հեռուստադիտողները Թրամփից կլսեն «շատ ստեր, դժգոհություններ և ոչինչ չասող անուն-ազգանուններ»: Թրամփի պատասխանը չի ուշացել.

«Եթե նա երբևէ ընտրվի, ամեն ինչ կփոխի: Եվ սա կլինի մեր երկրի վերջը։ Նա մարքսիստ է, բոլորը գիտեն, որ նա մարքսիստ է։ Նրա հայրը մարքսիստ տնտեսագիտության պրոֆեսոր է, և նա լավ է սովորեցրել նրան»,- ասել է Թրամփը։

946.jpeg (62 KB)

Հարրիսը մի քանի անգամ օգտագործել է «ամոթ» բառը Թրամփին դիմելիս և նրա խոսքերը մեկնաբանելիս։

«Աշխարհի առաջնորդները ծիծաղում են Դոնալդ Թրամփի վրա. ես խոսել եմ զինվորականների հետ, որոնցից ոմանք աշխատել են ձեզ հետ, և նրանք ասում են, որ դուք խայտառակություն եք»,- ասել է Հարրիսը նախկին նախագահին:

Բանավեճի ամենաթեժ հատվածներից մեկը Ուկրաինայի պատերազմին է վերաբերել:

Թրամփն ասել է, որ պատերազմը պետք է ավարտվի, և ինքը կարող է հասնել դրան։ Նա կրկնել է, որ մտադիր է դա անել նույնիսկ նախքան պաշտոնը ստանձնելը (եթե հաղթի ընտրություններում):

Նրա խոսքով՝ ինքը լավ է ճանաչում Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին, իսկ նրանք հարգում են իրեն։

«Նրանք հարգում են ինձ և չեն հարգում Բայդենին: Ինչու՞ հարգել նրան»,- հայտարարել է Թրամփը:

Հարրիսն արձագանքել է՝ հիշեցնելով Թրամփին, որ ընտրություններում նա պայքարում էր իր, ոչ թե Բայդենի հետ:

947.webp (9 KB)

«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ լիներ, Պուտինը հենց հիմա նստած կլիներ Կիևում և կնայեր մնացած Եվրոպային՝ սկսած Լեհաստանից։ Պուտինը «բռնապետ է, ով քեզ (Թրամփին) կուտի ճաշի համար»,- ասել է Հարիսը:

Այս խոսքերից հետո Թրամփը Հարրիսին անվանել է «պատմության մեջ ամենավատ փոխնախագահը» և նշել, որ փոխնախագահ եղած ժամանակ նա չի կարողացել կանխել պատերազմը:

9465.jpg (87 KB)

ԱՄՆ նախկին նախագահ 78-ամյա Դոնալդ Թրամփը հուլիսին կայացած համագումարում պաշտոնապես առաջադրվել է որպես Հանրապետական կուսակցության թեկնածու։

ԱՄՆ-ի ներկայիս փոխնախագահ 59-ամյա Քամալա Հարրիսը դարձել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու օգոստոսին՝ Ջո Բայդենի նախագահական մրցապայքարից դուրս գալուց անմիջապես հետո, որը հաջորդել էր Թրամփի հետ հունիսին անհաջող բանավեճին:

Բանավեճի նախօրեին երկու թեկնածուների աջակցության մակարդակը, ըստ հարցումների, մոտավորապես նույնն է եղել։

Սա Թրամփի յոթերորդ նախագահական բանավեճն է այն բանից հետո, երբ նա հայտնվել է որպես թեկնածու 2016 թվականից սկսած: Հարրիսի համար առաջին փորձն է եղել։ Ընդ որում, երկու թեկնածուները երբեք անձամբ չեն հանդիպել կամ զրուցել միմյանց հետ։

Բանավեճը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայի Սահմանադրության ուսումնասիրության ազգային կենտրոնում (Փենսիլվանիա նահանգի ամենամեծ քաղաքում՝ առանցքային քաղաք ընթացիկ ընտրություններում) և տևել 90 րոպե՝ երկու գովազդային ընդմիջումով։

Բանավեճի ձևաչափը չի փոխվել հունիսից. լսարան չի եղել, հարցեր են ուղղել ABC-ի հաղորդավարներ Դեյվիդ Մյուիրը և Լինսի Դևիսը, յուրաքանչյուր թեկնածուի խոսափողն անջատվել է՝ մինչ հակառակորդը խոսել է:

Բացի այդ, թեկնածուներին թույլ չի տրվել գրություններ պատրաստել կամ թղթեր բերել, իսկ աշխատակազմի աշխատակիցները չեն կարողացել շփվել նրանց հետ գովազդի ժամանակ: Բանավեճի մասնակիցներին նույնպես արգելված է միմյանց հարցեր տալ:

Մնում է սպասել, թե արդյոք թեկնածուները նորից կբանավիճեն մինչ ընտրությունները: Երկու շտաբներն էլ չեն բացառել այս հնարավորությունը։ Թրամփն առաջարկել է հաջորդ փուլն անցկացնել սեպտեմբերին, Հարրիսի խումբը նշել է հոկտեմբեր ամիսը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4393 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան