Դուք և ձեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ դատական համակարգի վրա լծակները մինչև այսօր պահում են. վարչապետը՝ Քոչարյանին

11/09/2024 schedule17:20

«Նախ ձեր նշած իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը հիմա ձեր շարքերում է, և կարծում եմ՝ կարող է մամուլի ասուլիս հրավիրել և պատմել՝ ոնց է եղել, ինչ է եղել: Հետո, էլի բարձրաստիճան պաշտոնյաներ կան, այդ թվում՝ ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից, էլի ձեր շարքերում են»:

Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այն հարցին, թե 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո խոստումներ տրվեց, որ դատավորներին զանգ չի արվելու:

«Ցանկանում եմ հիշեցնել մի բանի մասին, որն եղել է ուղիղ 6 տարի առաջ. խոսքը հայտնի խոսակցության մասին է, երբ ՀՀ վարչապետը, ԱԱԾ ղեկավարը, ՀՔԾ պետը քննարկում էին, թե ինչպես են կալանքի տարվում մարդկանց, ինչպես են դրա մասին տեղեկացվում դատավորները, թե ինչ պետք է արվի: Այսինքն՝ մինչև դատարանի վերջնական որոշումը ցուցումներ է լինում և դրա մասին զեկուցվում է ՀՀ վարչապետին»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում է ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը. «Արդյո՞ք ես կարծում եմ, որ այսօր ՀՀ-ում մենք ունենք լիարժեք անկախ դատական համակարգ, որովհետև, եթե դուք այդքան տեղեկացված եք, գիտեք, որ դուք և ձեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ առաջվա լծակները մինչև այսօր պահում են դատական համակարգի վրա»:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ անկախ դատական համակարգ ունենալը մի քայլանի գործողություն չէ:

«Ես եկել եմ այն համոզման, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգի բացակայության սոցիալ-հոգեբանական արմատները գտնվում են ՀՀ իրավաբանական կրթության տիրույթում: Ես պիտի ասեմ իմ միանշանակ կարծիքը, որ Հայաստանի անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ հետագա զարգացման համար: Եթե մենք հետևողական չլինենք անկախ դատական համակարգ ունենալու առումով, չենք կարող հաջողություն ունենալ: Բայց կա մի փաստ, որ մենք, այնուամենայնիվ, գնում ենք անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհով, որովհետև դատական համակարգի որոշումներից հաճախ դժգոհ է մնում ընդդիմությունը, բայց նաև հաճախ դժգոհ է մնում կառավարող կուսակցությունը»,- ասաց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8041 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար