Երևան
12 °C
Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատել է Արագածոտնի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
«Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-ն իրավապահ մարմիններին հայտնել է սուտ տեղեկություն այն մասին, որ Արագածոտնի մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է բարձրաստիճան պաշտոնատար անձին, բողոքել մեկ այլ բնակավայրում կատարված ասֆալտապատման և հիվանդանոցի վերանորոգման աշխատանքների որակից, որից հետո՝ 2024 թվականի հուլիսի 13-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան, պարկով փակել են գլուխը, նստեցրել ամենագնացն ու իրեն տեղափոխել կիսաքանդ շինություն՝ ասելով. «Ով է ասել, որ մոտենաս, տուն ունես, ընտանիք ունես, կարաս և չունենաս»: Այնուհետև, իր գլուխը կրկին պարկով փակելով, տեղափոխել են այլ տարածք, իջեցրել ավտոմեքենայի սրահից և հեռացել:
Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-ն, ցանկություն ունենալով իբրև քաղաքական հետապնդումների ենթարկված անձ՝ եվրոպական որևէ երկրում ապաստան ձեռք բերել, որոշել է լրագրող հրավիրել և հանրային եղանակով բողոք ներկայացնել Արագածոտնի մարզի բնակավայրում իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ: Տեղեկանալով բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից Արագածոտնի մարզ այց կատարելու մասին՝ մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է վերոնշյալ պաշտոնատար անձին և բողոքել բնակավայրում կատարված աշխատանքների որակից: Իր նպատակին հասնելու համար՝ արհեստական ապացույցներ ստեղծելու եղանակով, 2024 թվականի հուլիսի 13-ին՝ առավոտյան ժամը 08:15-ի սահմաններում, դուրս գալով տանից, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Արթիկ համայնք: Ճանապարհին՝ Գեղաձոր-Հնաբերդ բնակավայրերի միջնամասում, ավտոմեքենան կայանելով ճամփեզրին, իր անձնական օգտագործման իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսը, թողել է ավտոմեքենայի սրահում և ճանապարհին հանդիպած ավտոմեքենայով գնացել Արթիկ համայնք: Ս.Ն.-ն Արթիկի հյուրանոցներից մեկում սենյակ է վարձակալել, մինչև ժամը 20:30-ը մնացել հյուրանոցում, այնուհետև, հանձնելով սենյակը, այլ ավտոմեքենայով վերադարձել է Արագածոտնի մարզ, ներկայացել իրավասու մարմին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հայտնել ծանր հանցանքի՝ մի խումբ անձանց կողմից իրեն առևանգելու վերաբերյալ:
Դատախազը 2024 թվականի օգոստոսի 8-ին Ս.Ն.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով):
Ներկայացված մեղադրանքում Ս.Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT