Մեր ընկալումն այն չէ, որ մեր մեղքը բարդենք ուրիշի վրա, այլ հասկանանք՝ որտեղ է ճշմարտությունը. Փաշինյան

11/09/2024 schedule17:55

«Իրավունք ունեք դու արդյոք ունենալ ձեր գնահատականը, իհարկե, իրավունք ունենք, բայց դա չի նշանակում, որ այդ գնահատականի հետ մենք իրավունք չունենք չհամաձայնվել»:

Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե իրենց գնահատականը իշխանության կառավարման որակի և արդյունավետության մասին հայտնի է:

«Երկրի կառավարումն իրականացրել եք աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանային իրադարձությունների ռազմաքաղաքական ոչ համարժեք գնահատականներով և գերակայություններին սխալ որոշմամբ, ինչի արդյունքում Արցախը և ՀՀ-ն ներքաշվեցին պատերազմի մեջ, պատերազմ պարտադրվեց, և հիմա էլ Արցախը ամբողջությամբ հայաթափված է: Ի՞նչ հիմնարար փաստաթղթերով են ամրագրվում ՀՀ առաջնահերթությունները, ի՞նչ գործողություններ է իրականացվում մեր պետության համար կարևոր ռազմավարական փաստաթղթերը մշակելու և իրագործելու ուղղությամբ»,- հարցրեց Օհանյանը՝ հավելելով, որ իշխանությունը բոլոր հարցերում մեղքը մշտապես բարդում է նախկին իշխանությունների վրա:

Արձագանքելով վարչապետը նշեց, որ վերջինս խոսեց մեղքը ուրիշների վրա բարդելու մասին. «Իրականում, եթե նույնիսկ այն խոսույթը, որը մեկնաբանվում է, կամ կարող է մեկնաբանվել այդպես, այդ խոսույթի նպատակը ամենևին էլ մեղքը որևէ մեկի վրա բարդելը չէ, դա կարող է լինել հարակից էֆեկտ, բայց դրա առանցքային նպատակն է լուծել բոլորովին ուրիշ՝ շատ կարևոր մի հարց, այն է՝ հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, ո՞րն է դրա պատճառը, և ինչքանո՞վ մենք կարող էինք ազդել, ի՞նչ գործիքներով, ի՞նչ պարագայում և ի՞նչ կարող էինք ստանալ դրա արդյունքում»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենց ընկալումն այն չէ, որ մեղքը բարդեն ուրիշի վրա, այլ այն, որ, այնուամենայնիվ, հասկանան՝ որտեղ է ճշմարտությունը:

«Ինչ վերաբերում է ռազմավարական փաստաթղթերին, այդ որոշումները կայացվում են անվտանգության խորհրդում, ռազմավարական այլ փաստաթղթերում, բայց ես կուզեի ընդգծել փոփոխվող աշխարհում մեր քաղաքականությունների ճշգրտման տեղը և հարթակը»,- ասաց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16073 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար