Խարդախների թիրախում ավտոգնորդներն են, 27-ամյա կին է ձերբակալվել. ինչ մեխանիզմ է գործում

12/09/2024 schedule18:10

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում խարդախության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Քաղաքացին հայտնել է, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել:

Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:

Քաղաքացուց ընդունվելլ է հաղորդում, և Արաբկիրի ոստիկաններն անցել են գործի:

«Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, նաև համադրելով նախկին խարդախությունների բացահայտման ընթացքում ստացած օպերատիվ տեղեկությունները, հաջողվեց պարզել հանցավոր խմբի անդամներից մեկի ինքնությունը»,- ներկայացնում է ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Գրիգորի Նիկողոսյանը:

Այս պահին քննությանը հայտնի է խմբի կատարած նմանատիպ խարդախության չորս դրվագ: Որպեսզի մեքենայի առքուվաճառք կատարող այլ քաղաքացիներ ևս խարդախության թիրախ չդառնան` հնարավորինս մանրամասն ներկայացնենք խարդախության մեխանիզմը` այս կոնկրետ դեպքի օրինակով:

Նախապես հանցավոր համաձայնության գալով` խարդախները մի կայքից տեղեկացել էին «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վաճառքի մասին: Կապ էին հաստատել տիրոջ հետ` իբր գնորդ են, մեքենան իրենց դուր է եկել, և որպեսզի գնեն` իրենց հարկավոր են մեքենայի լուսանկարներն ու տեսագրությունը, նաև տեխանձնագրի նկարը: Հետո խնդրել են հանել մեքենայի հայտարարությունը, որ հանկարծ ուրիշ գնորդ չհայտնվի: Հաջորդ քայլով խարդախները նույն մեքենայի վաճառքի հայտարարությունը` մեքենայի և տեխանձնագրի նկարներով, տեղադրել են մեկ այլ կայքում` շատ ավելի էժան, այսպես ասած` գայթակղիչ գնով:

Պոտենցիալ տուժողը կապվել էր մեքենա վաճառողի հետ, որը նրան ասել էր, թե իբր մեքենան գրավադրված է, և վաճառքն իրականացնելու համար անհրաժեշտ է մեկուկես միլիոն դրամից քիչ ավելի գումար: Կանխավճարի հարցում համաձայնության գալուց հետո տղամարդը ասել է, թե իբր ինքն աշխատում է նախարարություններից մեկում, շատ զբաղված է, բայց կարող են գնալ իրենց տուն, որտեղ իր կինը բոլոր հարցերը կկարգավորի:

Տալիս է Վաղարշյան փողոցում գտնվող իրենց տան հասցեն, որտեղ իրենց կսպասի կինը`Լիանան: Տուժողները գնում են Վաղարշյան փողոց: Լիանան նրանց դիմավորում է, վերցնում կանխավճարը, խոստանում արագ վերադառնալ և անդարձ հեռանում է:

Բնականաբար`պարզվում է, որ բնակարանը տրվում էր օրավարձով, ու Լիանան բոլորովին էլ Լիանա չէ:

Սեպտեմբերի 3-ին Լիանա ներկայացած անձը հայտնաբերվեց Սևան քաղաքում, խարդախություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:

27-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախարարության աշխատակից ներկայացած տղամարդուն և հանցավոր խմբի հնարավոր այլ անդամների հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6964 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար