Երևան
12 °C
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը: Այդ աճը զսպելու համար նախարարությունը նոր ծրագիր է մշակել և հաստատել, որի մի շարք միջոցառումներ վերաբերում են ֆինանսական բաղադրիչին:
ՀՀ ԱՆ մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը նկատում է՝ մեր երկրում ծննդաբերությունների 37,7 տոկոսն ավարտվում է կեսարյան հատմամբ: Կնոջ ցանկությամբ պարզապես կեսարյան հատման գնալու ցուցում հայաստանյան առողջապահական ոլորտում, սակայն, չի գործում։ Եթե հղի կինը ցանկանում է ծննդաբերել կեսարյան հատման ճանապարհով, նախ պետք է հասկանալ՝ որևէ պատճառ կա՞ այդ քայլին գնալու համար, թե՞ զուտ ցանկություն է։ Ըստ բժշկի՝ եթե որևէ խնդիր չկա, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունը հղիի համար լավագույն որոշումն է։
«Կեսարյան հատման գնալու հիմնական պատճառները, որոնք առկա են ամբողջ աշխարհում, ի հայտ են եկել նաև մեզ մոտ։ Ունենք եռաշերտ խնդիր․ բժշկական հանրություն, առողջապահության կազմակերպման և հանրության մոտեցման խնդիրներ։ Հիմա նոր ծրագիրը միտված է լինելու մասնագետների հետ աշխատանքին, նոր հմտություններին, կեսարյան հատումից բացի՝ բնական ծննդաբերության ճանապահով գնալուն, կեսարյան հատման ցուցումներին վերանայելուն և հանրության շրջանում իրազեկման, որ կեսարյանը լավագույն միջոցը չէ ծննդաբերության համար։ Այն պետք է կատարվի միայն, եթե կնոջ մոտ առկա է լուրջ խնդիր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Բժշկի խոսքով՝ մեր հասարակությունը սկսել է ավելի քիչ հանդուրժող լինել, այդ պատճառով է նաև երբեմն որևէ խնդրի դեպքում, որը, սակայն, այդքան էլ բարդ չի լինում, դիմում կեսարյան հատման։ Միևնույն ժամանակ, ըստ նրա, կեսարյան հատման գնացող կանայք փորձում են խուսափել մի քանի պատճառներից․ «Շեկի դեֆորմացիայից, կոնքի մկանների ձևափոխությունից, նրանց թվում է՝ կեսարյանն ամենավստահելի ճանապարհն է: Սակայն կեսարյան հատումը ռիսկեր է ավելացնում, եթե խնդիր չկա։ Օրինակ՝ հատվում է որովայնը, որը բնական ճանապարհի դեպքում որևէ կերպ չի հատվում, նույնիսկ դա համարվում է բարդ վիրահատություն։ Ռիսկեր կան հետծննդաբերական շրջանում՝ արյունահոսություն, թարախա-սեպտիկ և թրոմբոէմբոլիկ բարդություններ կարող են առաջանալ»։
Վերջինս շեշտում է՝ կանայք փորձում են պլանավորված գնալ ծննդաբերության, նրանց թվում է՝ կեսարյան հատմամբ իրենց ավելի հարմարավետ կզգան, բայց եթե բժշկի ցուցում չկա, ճիշտը բնական ծննդաբերությունն է․ «Կեսարյան հատման դեպքում այլ պատճառներ կան նաև․ արհեստական վերարտադրողական տեխնոլոգիաներով հղիացած կանայք, որոնք ունեն տարիքային կամ կյանքի պատմության բավականին լուրջ պատճառներ, բազմապտուղ հղիության դեպքում, եթե կան ինչ-որ ռիսկեր, գնում են կեսարյան հատման»։
Ըստ Գրիգորյանի՝ եթե 90-ակաների սկզբին կեսարյան գնալու դեպքերը մեզ մոտ կազմել են 6-7 տոկոս, ապա տարեցտարի այդ տոկոսները բարձրացել են։ Վերջինս ասում է՝ բժիշկը պետք է կնոջը տեղեկացնի կեսարյան հատման դեպքում առաջացող ռիսկերի մասին, սակայն վերջին խոսքը, միևնույն է, ծննդաբերող կնոջն է։
Բնական ճանապարհով ծննդաբերությունը, ըստ մասնագետի, կապված է ավելի քիչ ռիսկերի հետ։ Եթե կեսարյան հատման դեպքում հղին հիվանդանոցում գտնվում է 72 ժամ, ապա բնական ճանապարհովի դեպքում՝ 48 ժամ, եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում։
«Բնական ճանապարհն ավելի նախընտրելի է նորածնի համար, նրա հոգեբանական, էմոցիոնալ, բնական զարգացման, կերակրման խնդիրների հետ կապված։ Եթե առաջին հղիությունը կինն ունեցել է կեսարյան հատման ճանապարհով, ապա երկրորդի դեպքում, եթե որևէ ցուցում ու խնդիր չկա, կարող է ունենալ բնական միջոցով։ Բժիշկն է որոշում՝ ուսումնասիրելով, թե առաջինի դեպքում ի՞նչ խնդիրներ են եղել»,- նշում է նա։
Իսկ եթե բնական ճանապարհով կինը անհանգստանում է առաջացող ցավերի համար, ապա նոր ծրագրով վերջինս կարող է անվճար օգտվել ծննդաբերության ցավազրկման տարբերակներից կիրառվող էպիդուրալ միջոցից, որի համար մինչ այս փոփոխությունը կինը, նախընտրելով ցավազրկման այդ մեթոդը, պետք է վճարում աներ։ Ըստ մասնագետի՝ նյարդային վերջույթների պաշարում է։ Այն ներարկվում է ողնաշարի շրջանում։ Կնոջ գիտակցությունը տեղն է, բայց նա ցավ չի զգում, այլ՝ միայն որոշակի ճնշումներ․ «Այս միջոցը հեշտացնում է ծննդաբերությունը և նվազեցնում բոլոր ռիսկերը, որոնք կարող են բարդանալ կեսարյան հատման ժամանակ։ Որոշ դեպքերում, օրինակ, եթե առկա է արյան ճնշման հետ կապված խնդիր, ապա ծննդաբերության ժամանակ այս մեթոդը դրական նշանակություն կունենա»։
Նրա խոսքով՝ պետությունը հովանավորելու է այս գործողությունը, այսինքն՝ այն այսուհետև իրականացվելու է պետպատվերի շրջանակում, որպեսզի նպաստի դրա կիրառման բարձրացմանը։ Գրիգորյանը նշում է, որ եվրոպական առաջատար առողջապահական համակարգերում ծննդաբերությունների 75 տոկոսը տեղի է ունենում էպիդուրալի միջոցով։ Այն չի կիրառվում միայն, երբ հակացուցում կա, և եթե կինը ինքն է հրաժարվում ցավազրկումից․ «էպիդուրալի դեպքում բարդությունների առաջացման տոկոսը քիչ է։ Իդեալական տարբերակ է, երբ ցավազրկում ենք ծննդաբերության առաջին շրջանը: Սա ամենացավոտ, երկար շրջանն է, որի տևողությունն անզգայացման արդյունքում կրճատվում է, և արգանդի պարանոցի բացումը և հարթեցումը ավելի մեղմ ու սահուն է կատարվում: Էպիդուրալ տարածքում կատետրը մնում է, և դեղը կոտորակային տարբերակով անընդհատ ներարկվում է՝ կախված ծննդկանի պահվածքից, ցավի ուժգնությունից»։
Բացի Էպիդուրալի հետ կապված փոփոխությունից, ՀՀ ԱՆ մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատուն ընդգծում է՝ կիրառվելու են տարբեր միջոցառումներ, փոխվելու են մոտեցումները, որ հղիության և ծննդաբերության վարման ընթացքների արդյունքները դրական լինեն։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը
Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով և բևեռափայլով. ինչ է սպասվում Ամանորի գիշերը
2024-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում 15 հազարից ավելի օբյեկտնի դատական փորձաքննություն է իրականացվել
Նոր պաշտոնանկություն ՊԵԿ-ում. վարչապետը որոշում է ստորագրել
Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքին և Միացյալ Նահանգների ժողովրդին
«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ ունի
Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին
Գյումրու «Չոր նավահանգստ»-ը գործիք է, որով զգալու ենք «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունավետությունը. մարզպետ
Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ դիտելով, համեղ ուտեստներ ուտելով. Էվա Խաչատրյան
ՆԳ նախարարը մի խումբ պարեկների սպայական առաջին կոչումներն է հանձնել. տեսանյութ
Հասկացա՝ մենք մեզ չենք ճանաչում, ճիշտ չենք գնահատում. ինչպես է ամփոփում տարին դերասանուհի Նարինե Գրիգորյանը
Կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին, շատ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներին. Շիրակի մարզպետ
Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանք պահել ու շամպայն խմել. Իննա Խոջամիրյան
ՌԴ-ում ապօրինի միգրանտները կամ պետք է լքեն երկիրը, կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը
Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում վերահսկողությունն իրականացնում է միայն ՀՀ սահմանապահ զորքը. վարչապետ
58-ամյա տղամարդը կասկածվում է 10 տարեկան երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար
Այցեր երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ. ովքեր են միացել ԱՍՀՆ նախաձեռնությանը
Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ. ինչպես գրանցվել
«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամն ամփոփել է ամանորյա մեծ վիճակահանությունը. հայտնի են հաղթողները. տեսանյութ
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ
Ինչ է լինում, երբ կամովին համաձայնում ես լինել նախկին նախագահների և Կրեմլի տիկնիկը. Սաֆարյանը՝ Կարապետյանին
Խոր ցավով տեղեկացա Կորեայի օդանավակայանի ողբերգական ավիավթարի մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել
Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են տղամարդու գլխին, ընկած վիճակում ծեծել, կրակել. կա 2 կալանավորված
Ռուսական կողմը Արշակ Կարապետյանին բռնել է և բաց թողել. մանրամասներ
Տնտեսվարողն առանց հավաստագրի դեղորայք է ներմուծել ՀՀ և իրացրել. նշանակվել է ավելի քան 196 մլն դրամ տույժ
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ
3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած 3 նախկին նախագահները Փաշինյանին մեղադրում են ստելու համար. Սաֆարյան
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները. տեսանյութ
2025-ին մեր աշխատանքը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ
Ֆերգանայից Մոսկվա թռչող ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում
4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել
2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն
Սախալինսկից Նովոսիբիրսկ ուղևորող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այլ վայրում
Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար դոլար վնասը
Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին
Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով
2025 թվականին Էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT