Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը

13/09/2024 schedule18:36

Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը, որը կոչված է պատրաստելու Հայաստանի ձեռներեցների նոր սերունդը: Այս ծրագիրը վաղ փուլի ստարտափ նախագծերին տրամադրում է ռեսուրսներ, մենթորություն և համագործակցելու միջավայր, որտեղ նրանք կզարգացնեն իրենց գաղափարները։

Մեկնարկի միջոցառումը միավորեց ծրագրի առաջին մասնակիցներին, որոնց սպասում էին ողջույնի խոսքեր, նոր կապեր ստեղծելու հնարավորութուն և շրջայց՝ Իմփաքթ Հաբի քովորքինգ գրասենյակով: Նախագծի մեկնարկը տրվեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի ողջույնի խոսքով, որը ներկայացրեց Իմփաքթ Հաբի ընդհանուր առաքելությունն ու դերը ձեռներեցներին աջակցելու գործում և պատմեց նախորդ հաջողված նախագծերի մասին, որոնք ստեղծվել են այս աջակցող էկոհամակարգում։

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց Ucom-ի մասնակցությունը ծրագրում և վերահաստատեց շարունակական աջակցությունը Հայաստանում կանաչ նախագծերին:

02(900x600).jpg (400 KB)

«Ucom Ֆելլոուշիփ»-ը մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ այն ոչ միայն լրացնում է տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության սկզբունքների միջև առկա բացը, այլև ծառայում է որպես կորպորացիաների և ՀԿ-ների միջև համագործակցության փայլուն օրինակ», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

«Անչափ ուրախ ենք տեսնել այսպիսի հիանալի և ոգեշնչող գաղափարներ, որոնք կարող են ծառայել մեր համայնքներին և օգնել շրջակա միջավայրին կանաչ լուծումներով: Մենք ուրախ ենք աջակցել այս ծրագրին և հետևել մեր մասնակիցների հաջողություններին, որոնք նաև դրական ազդեցություն են թողնելու սեփական համայնքներում»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom Ֆելլոուշիփ» ծրագրում ներառված են մի քանի հեռանկարային նախագծեր, որոնք լուծումներ են առաջարկում շատ լուրջ մարտահրավերների համար՝ վերականգնողական էներգիայի, բնապահպանական կայունության և կայուն արտադրանքի ոլորտներում: Ծրագրում մասնակցելու համար ընտրված նախագծերը հետևյալն են․

Flowtric. Նախագիծ, որը մշակում է փոքրիկ տուրբինային գեներատորներ՝ խողովակների մեջ հոսող ջրից վերականգնվող էլեկտրաէներգիա գեներացնելու համար: Այն առաջարկում է նորարարական լուծում շարունակական մաքուր էներգիայի աղբյուրից օգտվելու համար:

Edible Dishware Այս գաղափարը նախատեսում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը փոխարինել մրգերից և հացահատիկից պատրաստված ուտելի սպասքով: Իրենց առաջարկը ներառում է վաֆլիից բաժակներ, բրնձից և պանրից պատրաստված ափսեներ և այլն, որոնք ապահովում են մեկանգամյա պլաստիկի փոխարեն կայուն այլընտրանքների կիրառումը:

Solatube Armenia Նախագիծն առաջարկում է ցերեկային լուսավորության նորարարական համակարգերի ներդրում հայկական շուկայում՝ տեղական արտադրություն հիմնելու նպատակով: Նախագիծը կառաջարկի կայուն ցերեկային լուսավորության և օդափոխության լուծումներ, որը կաջակցի Հայաստանի տնտեսական աճին՝ աշխատատեղերի ստեղծման միջոցով, միաժամանակ այն կնպաստի շրջակա միջավայրի կայունությանը՝ նվազեցնելով արհեստական լուսավորության պահանջարկը:

NAN: Նախագիծը ներկայացնում է խելացի սարք, որը կնվազեցնի գյուղատնտեսության և այգեգործության ոլորտներում ջրի կորուստները: Օպտիմալացնելով ջրի սպառումը՝ այս գաղափարը խթանում է արդյունավետ, կայուն գյուղատնտեսական մոտեցումներ և լուծում է բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ջրի կորուստը:

Unnamed Project Նախագիծն առաջարկում է կախասնկերի կայուն արտադրություն: Այս նախագիծն օգտագործում է ցորենի թեփի պարկեր կախասունկ աճեցնելու համար, պարկերը վերամշակվում են կենդանակեր ստանալու համար: Կենդանիներից ստացված գոմաղբն էլ օգտագործվում է դաշտերը պարարտացնելու համար: Նախագիծը նաև ինտեգրում է ստացված գոմաղբից կենսագազի արտադրությունը՝ առաջարկելով շրջակա միջավայրի կայուն լուծումների փակ շրջան:

03(900x600).jpg (667 KB)

Բացման միջոցառուման ընթացքում ելույթ ունեցան նախորդ ծրագրերի մասնակից ստարտափները, որոնք կիսվեցին իրենց հաջողության պատմություններով և անցած ճանապարհով նոր մասնակիցների հետ: Նոր ստարտափներին նաև մանրամասնորեն ներկայացվեց ծրագրի կառուցվածքն ու ժամանակացույցը՝ նախապատրաստելով նրանց գալիք հետաքրքիր ամիսներին:

Առաջիկա ամիսների ընթացքում մասնակիցները կօգտվեն սեմինարներից, փորձագետների մենթորությունից և պրակտիկ փորձից՝ իրենց բիզնեսն ու գաղափարները զարգացնելու համար: Ինկուբացիոն ծրագիրը կունենա ավարտական միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց արդյունքները, իսկ լավագույն գաղափարը կստանա 500,000 ՀՀ դրամ ֆինանսական մրցանակ՝ նախագծի հետագա աճը խթանելու համար:

Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ:

Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

Տպել
7395 դիտում

Տղամարդը մոտ 70 տոկոս այրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ բժիշկները պայքարում են կյանքի համար

Պատերազմի պարտության պատճառների քննությունը վերջնական փուլում է, 600-ից ավել մեղադրական եզրակացություն կա. Քյարամյան

Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. Անդրեասյանը՝ Էլմար Հայնրիխ Բրոքին

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը չեղարկվել է

Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Զելենսկին Հռոմի պապին նկար է նվիրել, նաև խնդրել է օգնել ռուսական գերությունից ուկրաինացիներին վերադարձնելու հարցում

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ-ում չկան արտոնյալներ՝ լինեն նախկին, թե ներկա, և օրենքը, արդարադատությունը ճառերում հիշատակվող խոսքեր չեն. Փաշինյան

Բալասանյանի անունով որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ. Կոստանյանը՝ ի պատասխան Չախոյանի

ՀՀ քաղաքացիների համոզմունքը պիտի ավելի խորանա արդարադատության, օրենքի և օրինականության առկայության մասին. վարչապետ

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ

«Ընկել է ձեռքը, համոզել է, փրթել, ղասաբ են». Արթկոսմեդում մահացած կնոջ ամուսինը մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

ԵՄ-ն ծրագրում է ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի հետ համագործակցության համար

Ըստ ադրբեջանցի քարոզիչների՝ Հայաստանը Թուրքիայի հետ հարձակվելու է Ադրբեջանի վրա. Առաքելյան

ԱՍՀ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել նաև ԵԽ հետ՝ կառույցի մանդատի շրջանակում. Նարեկ Մկրտչյանը՝ Լոնգանգեին

ՀՀ-ի համար կարևոր է հարևանների հետ խաղաղ գոյակցությունը. Գրիգորյանը Բալլային է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մղձավանջային սցենար նույնիսկ ամենափորձառու նավաստու համար. օվկիանոսում սառնարանից կառչած տղամարդ է հայտնաբերվել

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը. հայտնի է վերջնաժամկետը

Արցախ էին պահում Տանզանիայում տարբեր ընկերություններում փայ մտնելով. Սաֆարյանը՝ Քոչարյաններից բռնագանձման պահանջի մասին

Իրանի հետ հարաբերությունները մեզ համար առաջնային են. Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Գնել Սանոսյանը «Հայաէրոնավիգացիա»-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Պրահա և Բեռլին

Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 8 աստիճանով. անձրև ու ամպրոպ կլինի

Դրամական միջազգային փոխանցումներ առանց սահմանների Ամիօ բանկի հետ

Համաձայնեցվել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Գերմանիա համագործակցության 2025 թվականի ծրագիրը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Շիրակի մարզում շրջիկ ծառայություններ կմատուցի. ժամանակացույց

Հայաստանին 236 մլն եվրոյի չափով վարկ կտրամադրվի. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրին

Աննա Վարդապետյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության առաջնահերթությունները

Մահթումկուլի Ֆրագիի ուղերձները շարունակում են արդի մնալ մինչ օրս. նախագահը մասնակցել է Աշխաբադում ընթացող համաժողովին

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 11-ին

Սահմանադրական մշակույթը ոչ միայն տեքստի իմացությունն է, այլև հարգանքը դրանում եղած դրույթների նկատմամբ. Սիմոնյան

Վարչապետը ստորագրել է որոշումները. Հակոբ Վարդանյանն ու Նարեկ Տերյանն ազատվել են պաշտոններից

Կրակոցներ Արարատի մարզում. հեղինակին հրացանով հայտնաբերել են դեպքի վայրում

«Մալադեց». Աշոտ Ղազարյանն արձագանքել է իր ծանր հիվանդ լինելու մասին լուրերին

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Գարեգին Բաղրամյանի հրաժարականի դիմումն ընդունվել է. վերջինս ազատվել է պաշտոնից

Հայաստանում քննարկվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտում կրթությունը