Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մշակութային միջազգային համաժողովին

14/09/2024 schedule16:10

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-14-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է «Միավորված մշակույթներ» խորագրով միջազգային համաժողովին։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։

Միջազգային համաժողովին մասնակցում էին 43 երկրի մշակույթի նախարարներ ու փոխնախարարներ և 5 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակցել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարմարե պալատում։

Հանդիպմանը մասնակցել են համաժողովին ներկա բոլոր պատվիրակությունների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտի խնդիրները՝ ազգային մշակույթի և ինքնության պահպանության մարտահրավերը գլոբալիզացիայի պայմաններում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ելույթում կարևորել է նման համաժողովների իրականացումը՝ շեշտելով մշակույթի դերը հանրային կյանքում և միջպետական երկխոսության բնագավառում։

«Մշակույթը թույլ է տալիս զգալ սրտով, տեսնել աչքերով և ունենալ մտքի և հոգու թռիչք։ Մշակույթը բոլոր հարաբերությունների առաջին շարքում է և երկխոսության առաջին քայլ է հանդիսանում։ Երբ մենք խոսում ենք մշակույթի լեզվով, հասկանում ենք, որ այն, ինչ մեզ միավորում է, շատ ավելի վեհ է, քան այն, ինչ մեզ բաժանում է։ Մշակույթը չի կարող ֆիզիկական սահմաններ ունենալ, այն պետք է ազատորեն տարածվի՝ անցնելով սահմաններն ու արգելքները, ստեղծելով իր հիասքանչ ու մեծ աշխարհը։

Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր հոբելյանական տարեթվերի ցանկում ներառել է երկու անվանի հայ արվեստագետների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի մեկդարյա հոբելյանները։ Ռուսաստանում, Լիբանանում, Պաղեստինում, Ուզբեկստանում, Չինաստանում, մարդիկ, լսելով Ազնավուրի երգերը, ընկալում են իրենց այդ մշակույթի մի մասը, այն համարում են հոգեհարազատ։

Այսպես է ձևավորվում երկխոսության և անվտանգ փոխհամակեցության մեծ հարթակը։ Նմանօրինակ հարթակների ստեղծման համար կարևոր է ոչ միայն մեծ մտածողների գործունեությունը, ինչպիսիք են Ազնավուրը, Միխալկովը, Փարաջանովը, Կուստուրիցան և այլք, այլև անհրաժեշտ է ստեղծել բազմաֆունկցիոնալ կամուրջներ՝ երկխոսության համար։ Անհրաժեշտ է իրականացնել համատեղ նախագծեր կինոյի, օպերայի, բալետի, երաժշտության, մշակութային կրթության բնագավառներում»,- իր խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ հավելելով, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի մշակութային երկխոսության և զարգացման կամուրջներից մեկն է, որը նաև կարևոր հիմքերից մեկն է՝ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման առումով։

Համաժողովի ընթացքում Դանիել Դանիելյանն առանձին քննարկումներ է ունեցել Սերբիայի մշակույթի նախարարի, ԲՐԻՔՍ կազմակերպության ղեկավարի, Ջիբութիի մշակույթի նախարարի, Վենեսուելայի մշակույթի նախարարի տեղակալի հետ։

Նախարարի տեղակալը հանդիպել է նաև Սանկտ Պետերբուրգի Կապելլայի և Ռուսական արվեստի թանգարանի տնօրենների, ինչպես նաև Ռուսաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11816 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել