Երևան
12 °C
«Հին Երևան»․ այսպես է կոչվում նորարար IDBank-ի նոր մասնաճյուղը, որը գտնվում է քաղաքի պատմական սրտում՝ Փավստոս Բուզանդ փողոցում ու նախագծված է բացառիկ ձևաչափով։
«Հին Երևան»-ի առաջին հարկում IDBank-ի հաճախորդները կարող են ստանալ բոլոր հիմնական բանկային ծառայությունները՝ համատեղելով անհրաժեշտ գործարքների կատարումը հաճելի ժամանցի հետ, քանի որ նույն հարկում է գտնվում նաև PAUL սրճարանը, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ սուրճ կամ համեղ նախաճաշ։
Ստորին հարկում է մասնագիտացված հիփոթեքային կենտրոնը․ այստեղ Բանկի մասնագետները կմատուցեն մանրամասն խորհրդատվություն, իսկ հիփոթեքային վարկը կհաստատվի հնարավոր ամենակարճ ժամկետում։
Մասնաճյուղի երկրորդ հարկում գտնվող պրեմիում բանկային ծառայությունների սրահը ստեղծվել է՝ հաշվի առնելով արտոնյալ հաճախորդների պահանջներն ու հարմարավետությունը: Այստեղ կարելի է ստանալ անհատականացված ֆինանսական ծառայություններ՝ սպասարկվելով լավագույն տեխնիկական լուծումներով ու հարմարավետ կահավորմամբ հագեցած սրահներում։ Երկրորդ հարկում է գտնվում նաև կորպորատիվ հաճախորդների սպասարկման առանձնացված կենտրոնը, որը հաճախորդին հնարավորություն է տալիս կատարել կանխիկ և անկանխիկ գործարքները մեկ պատուհանի սկզբունքով։
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ իրենց նպատակը ոչ թե պարզապես հերթական ֆինանսական հանգույց ստեղծելն էր, այլ եզակի տարածք ապահովելը, որը ներդաշնակ կլինի երևանյան ոգու հետ: «Որոշեցինք «Հին Երևան» մասնաճյուղը տեղակայել հենց Փավստոս Բուզանդի փողոցում՝ միավորելու ժամանակակիցն ու ավանդականը։ Լինելով թվային բանկինգի առաջատարը Հայաստանում՝ մենք, ըստ էության, շարունակում ենք նաև արդեն սիրված հայեցակարգը՝ մեկ վայրում մի շարք ծառայությունների մատուցում։ Հյուսիսային պողոտայում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղից հետո «Հին Երևանն» արդեն երկրորդ հաջողված փորձն է։ Մեր կարծիքով՝ հաճախորդների ժամանակի խնայողությունը՝ միաժամանակ մի քանի հարցերի լուծման հնարավորությամբ, մեր իրականության մեջ լավագույնն է, ինչ կարող ենք առաջարկել մեր հաճախորդներին», - ասում է Մհեր Աբրահամյանը։
Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար, կոմերցիոն տնօրեն Լիդա Սաֆարյանի խոսքով՝ ներդրել են առավելագույն ջանքերը, որ ապահովեն հաճախորդային փորձառության ամենաբարձր մակարդակը։ «Մենք հավատում ենք, որ պրեմիում բանկինգը շատ ավելին է, քան ֆինանսական ծառայությունները: Այստեղ խոսքը փոխհարաբերությունների, վստահության և յուրաքանչյուր հաճախորդի յուրահատուկ կարիքները բացահայտելու ու բավարարելու մասին է: Ի դեպ, «Հին Երևան» մասնաճյուղի բացման առիթով IDBank-ը հայտարարում է բացառիկ արշավի մեկնարկի մասին․ այս տարվա սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը IDBank-ում նվազագույնը 6 ամիս ժամկետով նոր ներդրվող դոլարային ավանդների համար կգործեն արտոնյալ տոկոսադրույքներ։ Հին Երևան մասնաճյուղն աշխատելու է երկարացված աշխատանքային գրաֆիկով՝ շաբաթական 7 օր։ Մենք հոգ ենք տանում աշխատանքով ծանրաբեռնված մեր հաճախորդների մասին և նրանց սպասում ենք երկուշաբթիից շաբաթ՝ 10:15-21:45, կիրակի՝ 10:15-19:30», - նշում է Լիդա Սաֆարյանը։
«Հին Երևան» մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի։ Մասնաճյուղը գտնվում է Փավստոս Բուզանդ 13 հասցեում։
Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում՝ հնարավորինս հասանելի ու մոտ լինելով հաճախորդներին հանրապետության ողջ տարածքում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT