Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ

17/09/2024 schedule20:47

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացմանը և հանդես է եկել ողջույնի խոսքով:

ֆ.jpg (1.26 MB)

«Ուրախ եմ ողջունել ձեզ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը:

Այսօրինակ միջոցառումները սպասված և ուրախալի հերթական առիթն են միմյանց հանդիպելու, մեր առջև կանգնած խնդիրները բացահայտելու և միասնական ջանքով դրանց լուծումներ գտնելու համար: Սփյուռքը մեր երկրի և մեր քաղաքացիների հարստությունն է՝ իր բազմազանությամբ, դերակատարությամբ ու հնարավորություններով, և համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետությունն աշխարհասփյուռ հայության տունն ու հանգրվանն է՝ անկախ ժամանակից, իշխանություններից, ներքին ու արտաքին զարգացումներից:

Մեզ համար միշտ կարևոր է Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումների յուրաքանչյուր առիթ՝ ձեզ մտահոգող ու հուզող խնդիրներին առավել հանգամանալից ծանոթանալու տեսանկյունից: Այն նաև հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած արդի մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, մեր երկրի առաջընթացին ու զարգացմանն առնչվող հարցեր:

ֆֆ.jpg (1.71 MB)

Ժամանակի և մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների անկասելի ընթացքի մեջ, երբ մենք ականատես ենք արագընթաց զարգացումների, տեխնոլոգիաների, գիտության, հաղորդակցության և անգամ աշխարհակարգերի փոփոխությունների, որոնք առաջադրում են նոր մարտահրավերներ և պահանջում նոր լուծումներ ու սկզբունքներ, երբեմն հրամայական է դառնում խմբագրել ավանդական հարաբերություններին ու աշխատակարգերը: Այս առումով միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է:

Ես շատ հաճախ, Սփյուռքի մեր հայրենակիցների հետ հանդիպումներում ասում եմ, որ նրանք մեր երկրի դեսպաններն են ամբողջ աշխարհում, ուստի՝ եթե պատկերավոր ասենք՝ ի դեմս ձեզ Հայաստանն ունի աշխարհում ամենամեծ դիվանագիտական ապարատը, քանի որ լինելով ձեր երկրների արժանավոր և պատասխանատու քաղաքացիներ, դուք միաժամանակ ներկայացնում եք նաև այսօրվա Հայաստանը, մեր մշակույթը, ավանդույթներն ու պատմությունը:

ֆֆֆ.jpg (1.25 MB)

Այսօր մենք կանգնած ենք պատմության առանցքային փուլում՝ արմատական փոփոխությունների, նոր հարաբերությունների և հնարավորությունների ժամանակաշրջանում: Չնայած բոլոր առկա խնդիրներին, Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղության դարաշրջան հաստատելու իր հանձնառությանը: Մենք ձեռնամուխ ենք եղել համընդգրկուն բարեփոխումների իրականացման՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, երկրի պաշտպանունակության բարձրացմանը, տնտեսական մրցակցային և գրավիչ միջավայրի ձևավորմանը, երկրում արդարադատության հաստատմանը, քաղաքացիների կյանքի որակի, բարեկեցության բարելավմանը: Այս բարեփոխումներն այն հիմքն են, որի վրա կառուցում ենք ավելի անվտանգ, արդար, բարգավաճ, ներառական և հզոր Հայաստան։

ֆֆֆֆֆֆֆֆֆֆ.jpg (1.33 MB)

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք բախվում ենք մարտահրավերների, որոնք ստուգում են մեր վճռականությունը, ուժն ու ճկունությունը: Ձեր ներգրավվածությունը չափազանց կարևոր է՝ լինի դա մշակութային նախաձեռնությունների, կրթական ծրագրերի կամ ներդրումների միջոցով:

Հավատացած եղեք, որ հեռավորությունը չի կարող նվազեցնել մեր ընդհանուր կապը, ձեր ձայնը լսելի է, ձեր գործողությունները կարևոր են, և մենք միասին կարող ենք կառուցել այն Հայաստանը, որը կարտացոլի մեր հավաքական ձգտումները»,- ասել է նախագահը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6852 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար