Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը (տեսանյութ)

18/09/2024 schedule21:20

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով սեպտեմբերին 18-ին Հայաստան է ժամանել Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ, մասնակցելու հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:

աաա.jpg (379 KB)

Կատարից Երևան ժամանած «Կատարա» մշակութային հիմնադրամի ներկայացուցիչների համար Աննա Հակոբյանի անունից աշխատանքային նախաճաշ է մատուցվել: Նախաճաշին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։

ա.jpg (709 KB)

Կատարական կողմից նախաճաշին մասնակցել են «Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին, աշխատակազմի ղեկավար Օմար Ալի Ալ-Մաննային, մշակութային հարցերի ղեկավար Խալեդ Աբդել Ռահիմ Ալ-Սայեդը, գնումների վարչության ղեկավար Աբդալ Ռահման Ջասեմ Ալ-Թամիմին։

Աննա Հակոբյանը ողջույնի խոսքում նշել է, որ մեծ պատիվ է Երևանում ընդունել գործընկեր հիմնադրամի ղեկավար կազմին և հույս հայտնել, որ Հայաստանում նրանք անմոռանալի օրեր կանցկացնեն։

«Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին ընդգծել է, որ մեկ տասնամյակից ավելի ղեկավարելով հիմնադրամը, որպես կանոն, հաճախ չի մեկնում այլ երկիր պաշտոնական այցով՝ ժամանակի սղության պատճառով, սակայն սիրով ընդունել է տիկին Հակոբյանի հրավերը։

Ցուցահանդեսին մասնակցելուց զատ այս այցը սկիզբ է դնում «Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև մշակութային գործակցությանը։ Աշխատանքային նախաճաշի ընթացքում կողմերը քննարկել են, թե որ ուղղություններով է հնարավոր առաջիկայում համագործակցել, ընդ որում ոչ միայն երկու հիմնադրամների, այլ նաև Կատարի այլ պետական կառույցների ու կազմակերպությունների շրջանակում։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջիկայում կազմակերպել բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցեր։

Նախաճաշից հետո Կատարից ժամանած հյուրերը վարչապետի տիկնոջ հրավերով և ուղեկցությամբ այցելել են նաև Մատենադարան, որտեղ նրանց է միացել նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Հայաստանում Կատարի պետության գործերի հավատարմատար Մուհամմադ Յուսեֆ Ալ-Մուդզաֆերը։ Հյուրերին է ներկայացվել Մատերանադարանը, այնտեղ պահվող ձեռագրերի պատմությունը, թվագրությունը:

աա.jpg (600 KB)

Հյուրերը շրջել են մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Հյուրերին ներկայացվել է նաև հայերեն ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիր»-ը: Այս կերպ հյուրերին փոխանցել են հայերի` դարերից եկող վերաբերմունքը դեպի գիրը: Կատարից ժամանած հյուրերը ուսումնասիրել են նաև Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուն, որոնց թիվը հասնում է 3000-ի:

աաաաաաաա.jpg (525 KB)աաաաաաաաաաաաա.jpg (470 KB)

Կատարից ժամանած հյուրերը եղել են նաև ձեռագրերի վերականգման բաժնում, հետևել ընթացքին, ծանոթացել վերականգման մեթոդներին: Մասնագետները ցուցադրել են 16-րդ դարին թվագրվող «Հայսմավուրք» ձեռագիրը, որն անցել է Եղեռնի ճանապարհով և Հայաստան հասել շատ վատ վիճակում: Գրքի վնասված բոլոր էջերն ու կազմը վերականգնվել է Մատենադարանում:

աաաաա.jpg (481 KB)

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը «Կատարա» մշակութային հիմնադրամի ղեկավար կազմին է ներկայացրել արաբերեն ձեռագրերի վերականգման և հետազոտման լաբորատորիա հիմնելու իրենց գաղափարը և ընդգծել այս հարցում գործակցության կարևորությունը: «Կատարա» մշակութային հիմնադրամի տնօրենը նախաձեռնությունը չափազանց կարևոր է համարել և նշել, որ այս հարցում Մատենադարանին կարող է օժանդակել Կատարի ազգային գրադարանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15897 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան