ՃՈ տեսուչը և ևս 1 անձ 25 քաղաքացու վարորդական վկայական տալու դիմաց շուրջ 5 մլն դրամ կաշառք են ստացել. գործը դատարանում է

19/09/2024 schedule10:11

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության իրականացրած միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված լայնածավալ ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության գրանցման-հաշվառման և քննական կենտրոններից մեկի տեսուչ Վ. Հ.-ն, նույն կենտրոնի պետ Ա. Պ.-ի հետ խմբի կազմում, իսկ որոշ դեպքերում՝ նաև առանձին, իր մտերիմ Գ. Հ.-ի միջոցով, վարորդական վկայական ստանալու համար դիմած 25 անձանցից ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու դիմաց պարբերաբար ստացել է տարբեր չափերի, ընդհանուր՝ շուրջ 5 մլն ՀՀ դրամ կաշառք:

«Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ Ա. Պ.-ն և Վ. Հ.-ն, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով 25 անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է՝ համապատասխան գիտելիքների և հմտությունների բացակայության պայմաններում նրանց վարորդական վկայական տալու համար անհրաժեշտ տեսական և գործնական քննությունները կազմակերպելու դիմաց Վ. Հ.-ի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Գ. Հ.-ի միջոցով 2023 թվականի փետրվարից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել են 180.000-ից 320.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Վ. Հ.-ն վերը նշված նույն ժամանակահատվածում իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիքներ, իսկ չորս դեպքերով՝ դրդել է պաշտոնատար անձանց չարաշահել իրենց ծառայողական լիազորությունները:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /19 դրվագ/, Վ. Հ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով /19 դրվագ/, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /6 դրվագ/, 441-րդ հոդվածի 1-ին մասով /21 դրվագ/, 46-441-րդ հոդվածի 1-ին մասով /4 դրվագ/ և 445-րդ հոդվածի 1-ին մասով /25 դրվագ/, իսկ Գ. Հ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /25 դրվագ/ և 44-46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/:

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են ներկայացվել նաև Ա. Պ.-ին և Վ. Հ.-ին կաշառք տված անձանց: Հիշյալ բոլոր մեղադրյալների վերաբերյալ քննված երեք տարբեր վարույթներով նախաքննությունն ավարտվել է, և վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2250 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար