Հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել Հայաստանում. Պետեր Լունդբերգը՝ Ռուստամ Բաքոյանին

19/09/2024 schedule14:28

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանի եւ Մարինա Ղազարյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպել է Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրեն Պետեր Լունդբերգի եւ նրա ղեկավարած պատվիրակության անդամների հետ:

«Շատ բարձր եմ գնահատում Ազգային ժողովի եւ Ձեր ղեկավարած կառույցի միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունը, կարեւորում եմ նաեւ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված՝ Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտի հետ համատեղ իրականացվող միջոցառումները»,- ասել է Բաքոյանը:

Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է Պետեր Լունդբերգին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ներկայացրել հանձնաժողովի գործունեության ոլորտներն ու իրականացվող աշխատանքները:

Նա եւ հանձնաժողովի անդամներն արժեւորել են կառույցի հետ համագործակցության ամրապնդումը, ընդգծել փորձի փոխանակման կարեւորությունը:

«Ընդհանուր առմամբ, խորհրդարանական մեր վերահսկողությունն իրականացնում ենք, եւ հենց այստեղ է, որ Ձեր ղեկավարած կազմակերպության աջակցությունն ենք զգում»,- հանձնաժողովի գործունեությունը ներկայացնելով՝ նշել է Ռուստամ Բաքոյանը:

Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի նորանշանակ տնօրենը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ կառույցը թեեւ փոքր է, սակայն համագործակցում է 70 երկրի հետ: «Ես հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել այստեղ՝ Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ լրացել է Հայաստանում գրասենյակի գործունեության մեկ տարին:

Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության հարցին՝ Պետեր Լունդբերգը, մասնավորապես, ասել է. «Կցանկանայի նաեւ Հայաստանին շնորհավորել այն առաջընթացի կապակցությամբ, որ ունեցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեկ օրում մարդու իրավունքների պաշտպանության կատարյալ վիճակի հնարավոր չէ հասնել, բայց կարեւոր է, որ ձեր երկիրն այդ ուղղությամբ է շարժվում»: Նա նաեւ հավելել է, որ նշված ոլորտում դեռեւս շատ անելիքներ կան:

Պետեր Լունդբերգը ներկայացրել է 40-ամյա կառույցի գործունեության ուղղությունները, կարեւորել ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության խորացումը:

«Հուսով եմ, որ ՄԱԿ-ի միջոցով կշարունակենք ձեզ հետ աշխատել: Հետաքրքրված ենք մի շարք ոլորտներում համագործակցությամբ, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում»,- ասել է կառույցի ղեկավարը:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են համագործակցության ամրապնդումն ու խորացումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3169 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել