Գործերը Հայաստանում ցուցադրելու երազանքի մասին Ետուարտ Սագաեանը բարձրաձայնել էր Աննա Հակոբյանի Հունաստան այցի ժամանակ

19/09/2024 schedule14:55

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի ուղեկցությամբ:

Ցուցահանդեսը կազմակերպել է «Իմ Քայլը» հիմնադրամը՝ Աթենքի «Քալֆայան» պատկերասրահի հետ գործակցությամբ:

ջ.jpg (348 KB)

Հյուրերի շարքում են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, Հայաստանում առաքելություն իրականացնող օտարերկրյա դիվանագետներ, արվեստագետներ: Ցուցահանդեսի պատվավոր հյուրն էր Կատարից ժամանած «Կատարա» մշակութային հիմնադրամի պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ֊Սուլեյթիի գլխավորությամբ:

1957թ․ Հունաստանում ծնված հայկական արմատներով նկարիչ Ետուարտ Սագաեանը հայտնի է յուրահատուկ և տարբերվող ոճով: Նրա աշխատանքներում համադրվում են աբստրակտ և ֆիգուրատիվ տարրեր և նվիրված են ինքնության, տարբեր ազգությունների մշակույթի և մարդկային փորձառության թեմաների ուսումնասիրությանը: Սագաեանն ճանաչում է ստացել իր յուրահատուկ դիմանկարներով, որոնք արվեստագետների շրջանում ստացել են «Հանդիսատես» անվանումը: Ըստ Սագաեանի, արվեստը պետք է առաջացնի զգացմունքներ, այլապես այն պարզապես զարդարանք է:

թթ.jpg (320 KB)

Իր գործերը Հայաստանում ցուցադրելը եղել է Ետուարտ Սագաեանի երազանքը, որի մասին նա բարձրաձայնել է, երբ Աննա Հակոբյանը Հունաստան կատարած այցի ժամանակ այցելել էր «Քալֆայան» պատկերասրահ և ծանոթացել հունահայ նկարչի հետ: Սագաեանի երազանքը իրագործվել է «Իմ Քայլը» հիմնադրամի և Աթենքի «Քալֆայան» պատկերասրահի ջանքերով:

«Մենք հավաքվել ենք վայելելու հայազգի հույն զարմանահրաշ նկարչի անհավանական տաղանդը: Ետուարտ Սագաեանը մի քանի մրցանակների դափնեկիր է: Այս հավաքածուի յուրաքանչյուր գործ պատմում է զգացմունքների, մտքի և երևակայության յուրահատուկ պատմություն: Բայց այս բոլոր աշխատանքները միավորում է նկարչի կիրքն ու նվիրումը դրանց հետևում: Այս երեկո մենք հավաքվել ենք որպես տարբեր ծագում ունեցող անհատների համայնք, բայց մենք բոլորս կիսում ենք ընդհանուր սեր և գնահատանք գեղեցկության, ստեղծագործության և նորարարության հանդեպ»,- բացման խոսքում ընդգծել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը:

թթթթթթ.jpg (356 KB)

Ելույթ է ունեցել նաև «Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին և շեշտել, որ մեծ պատիվ է ներկա գտնվել Ետուարտ Սագաեանի ցուցահանդեսի բացմանը արարողությանը Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Այս հավաքածուն ոչ միայն ցուցադրում է Սագաեանի արտասովոր տաղանդը, այլ նաև ընդգծում է միջազգային գեղարվեստական ժառանգության խորությունը: Թվում է, թե ցուցադրված կտավների մեծ մասը դիմանկարներ են, բայց յուրաքանչյուր աշխատանք մեզ ստիպում է խորհել միջազգային մշակույթի գեղեցկության, վստահության և հոգու մասին: Թող այս ցուցահանդեսը ոգեշնչի մեզ գնահատելու արվեստի ուժը՝ կապելով մեզ տարբեր ազգերի, մշակույթների և արվեստների արմատներին»,- շեշտել է «Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ Ալ-Սուլեյթին:

թթթթթթթթթթթթթթթ.jpg (384 KB)

«Հանդիսատես» շարքը Հայաստանում առաջին անգամ է ցուցադրվում և մերօրյա իրականության մեջ կարևոր է, երբ կարողանում ես դիմանկարների շարքում նկատել էմոցիաներ ու վերապրել դրանք՝ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ցուցադրությունն ունի ոչ միայն գեղարվեստական ինքատիպ արժեք, այլև սփյուռքահայ արվեստի արժևորմանն ու վերաարժևորմանը, աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արվեստագետների հանրահռչակմանն ու Հայաստանում ճանաչմանն ուղված կարևոր գործառույթ՝ ձևավորելով նաև մշակույթի բնագավառում շարունակաբար ամրապնդվող գործակցությունն ու փոխազդեցության կայուն միջավայրը»,- իր ելույթում ընդգծել է ՀՀ ԿԳՄՍ նախարար, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ժաննա Անդրեասյանը։

ջջ.jpg (263 KB)

Ելույթ է ունեցել նաև օրվա հերոսը՝ Ետուարտ Սագաեանը, շնորհակալություն հայտնել «Իմ Քայլը» հիմնադրամին, Աթենքի «Քալֆայան» պատկերասրահին և Աննա Հակոբյանին՝ հայրենիքում ցուցադրություն ունենալու բերկրանք պարգևելու և իր երազանքներցի մեկն իրագործելու համար:

«Իմ մեջ մեկտեղված է հունական, արաբական և հայկական մշակույթը և ես վստահ եմ, որ մշակույթը մերձեցնում է մարդկանց։ Անկեղծանամ, որ իմ մեջ գերիշխում է հայկականը։ Մշակույթը կրում է նաև խաղաղության բնույթ, և ուրախ եմ, որ այսօր իմ աշխատանքները ներկայացվեցին իմ հայրենիքում»,- նշել է Ետուարտ Սագաեանը։

Բացման պաշտոնական արարղությունից հետո հյուրերը շրջել են այն երկու սրահներում, որտեղ ներկայացված են Ետուարտ Սագաեանի նկարները: Շրջայցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել է նկարների հեղինակը, պատմել բոլոր կտավների կյանքի կոչման ընթացքն ու պատմությունը:

թթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթթ.jpg (351 KB)

Հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ Ալեքսանդրիայի 18-րդ Բիեննալիեի նկարչության մրցանակին: Նա մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, նրա պատվին կազմակերպվել է 40-ից ավելի անհատական ցուցահանդես, ինչի շնորհիվ Սագաեանը մեծ ճանաչում է ստացել հույն և միջազգային արվեստագետների շրջանում:

Ետուարտ Սագաեանի աշխատանքների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև սեպտեմբերի 20-ը: Մուտքն ազատ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3521 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան