Երևան
12 °C
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական անգամ ցուցաբերեց իր՝ որպես պետություն ռասիստական բնույթը՝ ռազմական գործողություններ սկսելով 10-ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող և հումանիտար աղետի մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ադրբեջանի սանձազերծած անարդարացի և անհավասար պատերազմը Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հստակ ծրագրի հերթական օղակն էր, որն իրականացվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց համապատասխան միջամտության և հետևանքների։
Այս մասին ասվում է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Սեպտեմբերի 19-20 ընթացած ռազմական գործողությունների հետևանքով զոհվեց ավելի քան 200 հայ, շատերը մինչ այժմ համարվում են անհետ կորած։
Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը ստիպված եղավ զենքի սպառնալիքի տակ և չունենալով կյանքի և բնական և հիմնարար այլ իրավունքների ապահովության երաշխիքներ, որոնք կարող էին տրվել միայն և միայն միջազգային իրավարար կառույցների կողմից միջազգային ռազաքաղաքական հոծ ներկայացվածության պայմաններում, բռնի տեղահանվեց՝ ապաստան գտնելով Հայաստանի Հանրապետությունում։ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը անցալ տարվա ընթացքում արձանագրվել է բազմաթիվ իրավարար կազմակերպությունների, պետությունների, անհատների կողմից, բազմաթիվ կառույցներ, երկրներ, ինստիտուտներ քանիցս արձանագրել են Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իրավունքի անհապաղ իրացման անհրաժեշտությունը, սակայն որևէ կառույց դեռևս չի դրսևորել քաղաքական կամք՝ նախաձեռնելու այն ճկուն մեխանիզմի ստեղծումը, որը կարող է ապահովել Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայության երաշխավորված և անվտանգ, արժանապատիվ վերադարձն իր բնօրրան։ Նման մեխանիզմը ոչ միայն պետք է երաշխավորի հայության բնականոն կենսագործունեության անվտանգությունը, այլև զսպող դեր ունենա ադրբեջանական ռասիզմի և ազգայնականության համար։
Այսօր էլ՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմից մեկ տարի անց, հայության իրավունքների պաշտպանության խնդիրն ամենևին չի կորցրել իր կարևորությունը, ընդհակառակը, դրա շարունակական ձգձգումը միայն խորացնում է խնդրի լուծման բարդությունը։ Հավաքական հայությունն արդեն իսկ բախվել է այս անարդարացի իրողությանը, երբ էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումը չեն ստանում համապատասխան պատմաքաղաքական գնահատական տվյալ ժամանակի հոլովույթում։ 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության բռնի տեղահանման, հայկական մշակութային ժառանգության էթնոցիդի և մարդկության դեմ գործված այլ հանցանքների համար Ադրբեջանն այդպես էլ պատասխանատվություն չկրեց։
Լեռնային Ղարաբաղում արդեն 4 տարի իրականացվող հանցավորությունը նախորդ տասնամյակների անպատժելիության հետևանքն է։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր հարգանքի տուրքն է մատուցում հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակին։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը քննարկման կիզակետում պահել Ադրբեջանին պատերազմական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հարցը, որի անբաժան բաղադրիչն է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ վերադարձը միջազգային ռազմաքաղաքական ներգրավվածությամբ և անբեկանելի երաշխիքներով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT