Քրեական ենթամշակույթ կրող վանաձորցին համաքաղաքացուն սպառնալով դրդել է իր համար զենք գնել. 2 անձ կալանավորվել է

19/09/2024 schedule19:37

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ձեռք բերելուն, փախադրելուն և իրացնելուն դրդելու, ինչպես նաև հիշյալ հրազենը և փամփուշտները ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպք։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի՝ քրեական ենթամշակույթ կրող բնակիչ Ա․Թ.-ն, Վ․Դ․-ից տեղեկանալով մարտական ատրճանակ ձեռք բերելու հնարավորության մասին, վերջինիս դրդել է ապօրինի կերպով հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտ ձեռք բերել, փախադրել և իրեն իրացնել՝ հակառակ դեպքում սպառնալով հաշվեհարդար տեսնել և խոշոր չափի նյութական միջոցներ ստանալ նրանից։

Հիշյալ հրազենը և փամփուշտները ձեռք բերելու համար, 2024 թ․ օգոստոսի 25-ին կնոջից վերցնելով 600.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, հիշյալ հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Գ․Ա․-ի հետ, Վ․Դ․-ն, նույն օրը իր անձնական օգտագործման BMW մակնիշի ավտոմեքենայով, Գ․Ա․-ի հետ միասին մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Երևան-Սևան ավտոմայրուղուն գտնվող ռեստորանային և հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում, ինքնությունը չպարզված անձից ապօրինի ձեռք են բերել՝ 600.000 ՀՀ դրամ գումարով գնել են ТТ տեսակի 7,62մմ /7,62x25/ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 2 պահեստատուփով, ինչպես նաև հիշյալ ատրճանակի համար նախատեսված 24 հատ փամփուշտ։

Նույն օրը դրանք փոխադրելով Վանաձոր քաղաք՝ ժամը 20:38-ի սահմաններում, Վ․Դ․-ն ժամանել է Ա․Թ․-ի՝ Երևանյան խճուղում գտնվող առանձնատան ավտոտնակ, որտեղ հիշյալ ատրճանակն առձեռն տրամադրել է վերջինիս, ով, չունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու, պա­հելու և կրելու իրավունք, այն ապօրինի ձեռք է բերել և պահել իր մոտ:

Վերջինիս կողմից զենքը ուսումնասիրելու ընթացքում, Ա․․Թ․-ն և Վ․Դ․-ն, նկատելով օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնելու նպատակով դեպքի վայր ժամանած՝ ՀՀ ԱԱԾ ծառայողներին, վերը նշված հանցանքը թաքցնելու նկատառումով, ՀՀ ԱԱԾ ծառայողների ներկայությամբ, հիշյալ հրազենը և դրա փամփուշտները նետել են հատակին, որոնք հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ, իսկ հիշյալ անձինք, ավելի ուշ՝ նաև Գ․Ա․-ն, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիման վրա, ձերբակալվել են։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Թ․-ի, Վ․Դ․,ի և Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրանց մեղադրանք է ներկայացվել։ Վերջիններս կալանավորվել են։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7701 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար