Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 մլրդ քիչ է ուղղվել. Բաղրամյան

20/09/2024 schedule17:45

«Էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 2016-2023թթ. նախատեսվածի նկատմամբ 65 մլրդ-ով ավելի քիչ ներդրումներ են իրականացվել»: 

Այս մասին ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրների թեմայով հանդիպման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Գարեգին Բաղրամյանը ներկայացրեց, թե 2016-2023թթ ինչ աշխատանքներ են նախատեսված եղել ՀԷՑ-ի ներդրումային ծրագրով: Ներդրումները 7 տարվա համար նախատեսված են եղել 233 մլրդ: Ներդրումների շուրջ 50 տոկոսը պետք է ուղղվեր սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը: Նոր սպառողների միացումների համար նախատեսված է եղել 28 մլրդ դրամ:

Սրանք այն հիմնական արդյունքային ցուցանիշներն են, որոնք եղել են ներդրումային ծրագրի հիմքում: Սակայն Բաղրամյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փաստացի. «7 տարում ներդրումների ծավալները գրեթե պահպանվել են: Այսինքն՝ նախատեսված 233 մլրդ-ի դիմաց փաստացի 230 մլրդ-ն իրականացել է: Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել: 65 մլրդ-ով ավելի քիչ ներդրում է իրականացվել»:

Այսպիսով՝ սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ նախատեսված 133.7 մլրդի դիմաց ներդրվել է 68.7 մլրդ

Ըստ ՀԾԿՀ նախագահի՝ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ: Պատճառներից մեկը մեծ թվով նոր սպառողների միացումն է: Նոր սպառողների միացման ուղղությամբ նախատեսված 28 մլրդ-ի փոխարեն ուղղվել է 66.6 մլրդ, այսինքն՝ թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ-ով: «Նոր սպառողների միացումը պարտադիր, առաջնահերթ իրականացվող ներդրում է: Դրանք ընդհանուր ռեսուրսից խլել են մոտ 39 մլրդ»,- ասաց Բաղրամյանը:

Նա շարունակեց՝ ընկերությունը սպասարկման որակին ուղղվող ներդրումների հաշվին իր ներդրումներն ուղղել է առևտրային հաշվառման համակարգի բարելավման ուղղությամբ: «Արդյունքում, իհարկե, սպասարկման որակը որոշ չափով չի բարելավվել, բայց դրա արդյունքում, եթե սակագնում ներառել ենք 7.5 տոկոս կորուստ, փաստացի կորուստներն արդեն 6.5 տոկոս են: Դա դրական ազդեցություն է ունենում ընդհանուր սակագների վրա»,- ասաց նա:

Ապա ՀԾԿՀ նախագահը շարունակեց. «Մեր կարծիքով ամենամեծ խնդիրը, որ այսօր ունենք հոսանքի հաճախակի անջատումների համար, համակարգի մաշվածությունն է: Փաստորեն ռեսուրսները, որոնք ուղղվում են այդ ուղղությանը, որոշակի նվազել են, քանի որ կանխատեսվող նոր սպառողների միացումներն են շատացել»:

Բաղրամյանի խոսքով՝ այդ ուղղությամբ վերջին 2 տարում 3 միջոցառում է իրականացվել, օրինակ՝ էականորեն բարձրացվել են նոր միացման վճարները: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8114 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար