Երևան
12 °C
Գլխավոր դատախազության հայտարարություն է տարախել ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից ներկայացված դիտարկումների վերաբերյալ
«2024 թվականի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստում, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս (ՀՀ արդարադատության նախարարի որոշմամբ ԲԴԽ ներկայացված միջնորդության համար հիմք է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդումը), դատավոր Գաբրիելյանի կողմից (այնուհետև հարցուպատասխանի ընթացքում) հնչեցվել են Դատախազության գործառույթներին վերաբերելի մի շարք դիտարկումներ, որոնց կապակցությամբ Գլխավոր դատախազությունը հայտարարում է.
Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օլեգ Նեֆեդովը ձերբակալվել է 2024 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 11:00-ին, նրան ժամանակավոր կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազի կողմից դատարան է ներկայացվել 2024 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 13:30-ին, այսինքն՝ անձի ձերբակալումից մոտ 26 ժամ հետո (այս ժամանակահատվածը ներառում է ՀՀ իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ստանալը, դրանք հայերեն թարգմանելը, դատախազին ներկայացնելը, դատախազի կողմից անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդություն կազմելը և այն դատարան ներկայացնելը):
Մինչդեռ միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ դատական նիստը Դատավորի կողմից նշանակվել է 2024 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, այսինքն դատախազի կողմից միջնորդությունը դատարան ներկայացնելուց հետո ավելի քանի 44 ժամ անց, ինչի արդյունքում 72 ժամվա ընթացքում Օլեգ Նեֆեդովի նկատմամբ Դատարանի կողմից ժամանակավոր կալանավորման մասին որոշում չի կայացվել և նա ազատ է արձակվել, հեռացել դատարանից, նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Ինչ վերաբերում է դատավորի կողմից արված այն դիտարկմանը, թե դատախազի կողմից չի ներկայացվել Ինտերպոլի համապատասխան քարտի թարգմանությունը՝ ձերբակալված անձի համար հասկանալի լեզվով, ապա Գլխավոր դատախազությունն ընդգծում է, որ ինչպես կիրառելի միջազգային պայմանագրերով, այնպես էլ կիրառման ենթակա՝ 1998 թվականի Քրեական դատավարության օրենսգրքի 478․4 հոդվածով սահմանված չէ հետաքննության մարմնի, առավել ևս՝ դատախազի պարտականությունը՝ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը կամ դրան կից ներկայացված նյութերը (սույն դեպքում՝ Ինտերպոլի քարտը) թարգմանված տարբերակով անձին տրամադրելու պարտականություն։
Գլխավոր դատախազությունն այս կապակցությամբ ևս մեկ անգամ ընդգծում է, որ դատախազի կողմից լիարժեք ապահովվել է դատական նիստին համապատասխան լեզվով թարգմանչի մասնակցությունը։ Հետևաբար՝ դատական նիստը ողջամիտ ժամկետում նշանակված լինելու և Դատարանի հիմնավոր պահանջի դեպքում՝ անձին հնարավորություն կտրվեր թարգմանչի օգնությամբ ծանոթանալ դատարան ներկայացված նյութերին»,- ասված է հայտարարության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT