Փեյջերների պայթյուններ, զոհեր և հազարավոր տուժածներ. ինչ հարցեր են մնում անպատասխան, ինչ է հայտնի և ինչ սարքեր են դրանք

23/09/2024 schedule00:20

Այն բանից հետո, երբ հազարավոր փեյջերներ և վոքի-թոքիներ են պայթել Լիբանանում, որի հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ և ավելի քան 3 հազար մարդ է վիրավորվել, մինչ օրս չի հաջողվում պարզել, թե ինչպես է իրականացվել զանգվածային գործողությունը:

Լիբանանը և «Հըզբոլլահ»-ը մեղադրում են Իսրայելին, որը դեռևս չի մեկնաբանել այս ամենը: Այս իրադարձության բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան, իրավիճակը՝ ոչ այնքան հասկանալի:

Նախ այն մասին, թե ինչ են փեյջերները և վոքի-թոքիները

Փեյջերները զիջել են բջջային հեռախոսներին 2000-ականների սկզբին, սակայն շարունակում են օգտագործվել մի շարք ոլորտներում: 

Փեյջերը (բիպեր) անլար հեռահաղորդակցման սարք է, որը ստանում և ցուցադրում է տառային կամ ձայնային հաղորդագրություններ և միևնույն ժամանակ արձակում է բնորոշ ձայնային ազդանշան։ Ազդանշանները փոխանցվում են paging ցանցի ներսում ռադիո-ազդանշանների միջոցով: Այս դեպքում հաղորդագրությունների ծավալը կարող է հասնել մի քանի հարյուր նիշի, իսկ փոխանցման տևողությունը կարող է լինել մի քանի վայրկյան։ Որոշ փեյջերներ թույլ են տալիս ցանկացած պահի ձայնագրել հաղորդագրությունները և դիտել դրանք: Գաջեթներն օգտագործվում էին տվյալների փոխանակման համար այն ժամանակ, երբ բջջային կապը դեռ լայն տարածում չէր ստացել:

«Փեյջեր» շարժական սարքերը հայտնի են որոշ մասնագիտությունների շրջանում: Սեպտեմբերի 17-ին և 18-ին լիբանանյան «Հըզբոլլահ»-ի անդամների կողմից օգտագործվող սարքերը պայթել են նրանց ձեռքերում: Ըստ Reuters-ի՝ իսրայելական հետախուզական ծառայությունները կարողացել են փոփոխել «արտադրության մակարդակով» մի քանի հազար փեյջեր, որոնք օգտագործվում էին խմբի անդամների կողմից: 

203.jpg (32 KB)

Փեյջերները գործում են անձնական փեյջերական ցանցում: Ցանկալի բաժանորդի հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ է նշել նրա համարը և թելադրել հաղորդագրություն: Այնուհետև միացվում է հատուկ հաղորդիչ՝ բազային կայան, որն ազդանշանը փոխանցում է անհատական ընդունող սարքին: Ստացող փեյջերը մշտապես գտնվում է ռադիոլսման ռեժիմում և արձագանքում է հաղորդագրությանը, եթե նշված է նրան հատկացված համարը:

200.webp (87 KB)

Վոքի-թոքիներն էլ ռադիոհաղորդիչ և ռադիոընդունիչ սարքեր են (рация), օգտագործվում են որպես կապի միջոց, վերջին տարիներին ավելի ու ավելի քիչ են կիրառվում:

Ինչպե՞ս են պայթել փեյջերները

Առաջին տարբերակի տեսությունն իրենից ներկայացնում է համակարգչային բարդ աշխատանք, որի հետևանքով ջարդվել են ծրագրերը և փեյջերներն ու վոքի-թոքիները պայթել են ինքնուրույն, սակայն փորձագետներն արագ հերքել են այս տեսությունը։

Այս մասշտաբի վնաս պատճառելու համար փորձագետները ենթադրել են, որ դրանք լցված են եղել պայթուցիկներով՝ նախքան «Հըզբոլլահի» ձեռքն ընկնելը: Պայթող փեյջերի լուսանկարները ցույց են տալիս թայվանական էլեկտրոնիկայի փոքր արտադրողի լոգոն՝ Gold Apollo:

Թայվանական Gold Apollo ընկերությունը պատասխանատվությունը դրել է հունգարական BAC Consulting ընկերության վրա, որը լիցենզիավորված փեյջերներ է արտադրում:

Մահաբեր սարքերի ծագման հետաքննությունը սկսվել է Հունգարիայում, Բուլղարիայում, Նորվեգիայում և Ռումինիայում միաժամանակ։

BBC-ն այցելել է Gold Apollo-ի գրասենյակներ, որոնք տեղակայված են Թայբեյի արվարձանում գտնվող խոշոր բիզնես պուրակում: Ընկերության հիմնադիր Սյու Ցինգուանգը հերքել է իրոնց առնչությունը գործողությանը:

«Նայեք լուսանկարները Լիբանանից: Դրանց վրա «Made in Taiwan» գրություններ չկան, մենք այս փեյջերները չենք պատրաստել»,- ասել է նա լրագրողներին իր գրասենյակի մոտ: 

203.webp (227 KB)

Սյուի խոսքով՝ ինքը Gold Apollo ապրանքանիշը լիցենզավորել է BAC Consulting-ին երեք տարի առաջ՝ թույլ տալով նրանց օգտագործել Gold Apollo անվանումը իրենց էջերում:

Նա նշել է, որ BAC-ից արված դրամական փոխանցումները «շատ տարօրինակ են» եղել, և որ վճարումների հետ կապված խնդիրներ են եղել Մերձավոր Արևելքից:

Թեև ավելի շահավետ և նոր ապրանքների մատակարարման շղթաները և բաշխման ուղիները խստորեն վերահսկվում են, դա չի վերաբերում Ասիայից եկած հին էլեկտրոնիկային, որտեղ կեղծիքները, ավելցուկային գույքագրումը և բարդ պայմանագրային արտադրական գործարքները երբեմն անհնարին են դարձնում ապրանքի ծագումը որոշելը:

Կեղծված արտադրանքները լայն տարածում ունեն  հատկապես այնպիսի խոշոր արտադրական կենտրոններում, ինչպիսին Չինաստանն է, որտեղ հեշտ է կեղծ բաղադրիչներ արտադրել և այնքան էլ դժվար չէ կեղծ բաղադրիչներից անցնել մատակարարման շղթաներին խանգարելուն:

Ի՞նչ կապ ունի հունգարական ընկերությունը

BBC-ն գնացել է BAC Consulting գրասենյակի իրավաբանական հասցե, որը գտնվում է Բուդապեշտի բնակելի թաղամասում:

Պարզվել է, որ այս հասցեում գրանցված է ևս 12 ընկերություն, և շենքում ոչ ոք ոչինչ չի կարողացել ասել «Բի Էյ Սի Քոնսալթինգ»-ի մասին։

Հունգարացի պաշտոնյաների խոսքով՝ 2022 թվականին գրանցված ֆիրման պարզապես «վերավաճառող էր՝ առանց արտադրական կամ գործառնական տարածքների» երկրում:

LinkedIn-ում հրապարակված BAC գրքույկում թվարկված են ութ կազմակերպություններ, որոնց հետ նրանք պնդում են, որ աշխատել են, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտը (DfID):

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, որի կազմի մեջ է վերջերս ներառվել DfID-ը, BBC-ին հայտնել է, որ սեփական հետաքննությունն է անցկացնում:

204.jpg (49 KB)

BAC-ի կայքում նշվում է մեկ անձ որպես գլխավոր տնօրեն և հիմնադիր՝ Քրիստիանա Բարսոնի-Արսիդիակոնոն, որը NBC News-ի հետ զրույցում հայտնել է, թե իրենք փեյջեր չեն արտադրում, այլ ուղղակի միջնորդ են:

Հունգարիայում հետաքննության արդյունքները հստակ ցույց են տվել, որ, այսպես կոչված, «բիպեր» (փեյջերներ) երբեք արտադրության չեն եղել հունգարական հողում, և հունգարական ոչ մի ընկերություն կամ փորձագետ չի ներգրավվել դրանց արտադրության կամ փոփոխման մեջ: Միևնույն ժամանակ New York Times-ն էլ հաղորդում է, որ BAC Consulting-ը իրականում քողարկված պատկանում է իսրայելական հետախուզության ճակատին:

Թերթը նշել է, որ ստեղծվել է ևս երկու ստվերային ընկերություն՝ օգնելու թաքցնել այն մարդկանց ինքնությունը, ովքեր իրականում ստեղծել են փեյջերները, մասնավորապես՝ իսրայելական հետախուզության պաշտոնյաները:

Հայտնի է նաև, որ Բուլղարիայի իշխանությունները հետաքննություն են սկսել մեկ այլ ընկերության՝ Norta Global-ի նկատմամբ, որը կապված է BAC-ի հետ: Հինգշաբթի օրը բուլղարական bTV հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Լիբանանում սարքերի պայթյունների հետ կապված 1,6 միլիոն եվրոն անցել է Բուլղարիայի տարածքով, այնուհետև՝ ուղարկվել Հունգարիա:

Ինչպե՞ս են պայթել ռադիոփոխադրիչ սարքերը (рации)

Երկրորդ դիվերսիայի ժամանակ պայթած շարժական ռադիոփոխադրիչ սարքերի ծագումն ավելի անհասկանալի է։ Հայտնի է, որ դրանցից առնվազն մի քանիսը եղել են IC-V82 մոդելի, արտադրվել են ճապոնական ICOM ընկերության կողմից։

Սարքերը ձեռք են բերվել «Հըզբոլլահի» կողմից հինգ ամիս առաջ, Reuters-ին հայտնել է անվտանգության աղբյուրը:

«Հըզբոլլահ»-ի կողմից վոքի-թոքիները ձեռք են բերվել մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ փեյջերները, դրանք եղել են կպչուն պիտակներով, որոնք կրում էին Օսակայում տեղակայված ICOM-ի անվանումը և «Արտադրված է Ճապոնիայում» բառերը»: Դա երևում է պայթած սարքերից մեկի լուսանկարում ևս:

Ավելի վաղ ICOM-ի ամերիկյան մասնաճյուղի վաճառքի բաժնի ղեկավարը Associated Press-ին հայտնել էր, որ Լիբանանում պայթած ռադիոսարքերն, ըստ երեւույթին, կեղծ են, և իր ընկերությունը դրանք չի արտադրել։

ICOM ընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է մոդելի արտադրությունն ու վաճառքը մոտ 10 տարի առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին, ինչպես նաև դադարեցրել է այն աշխատելու համար անհրաժեշտ մարտկոցների արտադրությունը:

Ընկերությունն ասել է, որ արտասահմանում արտադրություն չի տրամադրում, և իր բոլոր վոքի-թոքիներն արտադրվում են արևմտյան Ճապոնիայում գտնվող գործարանում:

ICOM-ը վաղուց զգուշացրել է կեղծիքների, հատկապես հին մոդելների մասին:

Ճապոնիայի արտոնագրային գերատեսչության տվյալներով՝  2020 թվականին երկրում գործող ընկերությունների ավելի քան 7%-ը հայտնել է, որ կեղծ ապրանքների պատճառով կորցնում է բիզնեսը, ընդ որում դեպքերի մոտ մեկ երրորդը կապված է Չինաստանի հետԼ

ICOM-ը խստորեն խորհուրդ է տալիս հաճախորդներին օգտագործել միայն իրենց պաշտոնական դիստրիբյուտորների ցանցը՝ համոզվելու համար, որ  գնում են իսկական ապրանքներ:

Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, կան տասնյակ խանութներ, որոնք վաճառում են ICOM-ի ապրանքանիշով վոքի-թոքիներ Չինաստանում, ներառյալ IC-V82 մոդելը, էլեկտրոնային առևտրի հարթակներում, ինչպիսիք են Alibaba.com, Taobao, JD.com և Pinduoduo:

Ի՞նչն է պայթել ռադիոփոխադրիչ սարքերում

Ռադիոփոխադրիչների մարտկոցները լցված են եղել PETN կոչվող պայթուցիկով, Reuters-ին հայտնել է սարքի բաղադրիչներին ծանոթ լիբանանյան աղբյուրը: Այն, թե ինչպես է պայթուցիկը ներկառուցվել մարտկոցի մեջ, չափազանց դժվարացրել է հայտնաբերել, ասել է աղբյուրը:

ICOM-ի անվտանգության և առևտրի բաժնի գլխավոր մենեջեր Յոշիկի Էնոմոտոն Reuters-ին ասել է, որ հնարավոր է, որ հին ICOM սարքը փոփոխվել է ռումբ պատրաստելու համար:

 Էնոմոտոն ճապոնական Fuji TV հեռուստաընկերությանը ասել է, որ դժվար է պայթուցիկ սարք մտցնել վոքի-թոքիի հիմնական խցիկում, քանի որ էլեկտրոնիկան ամուր փաթեթավորված է, ուստի ավելի հավանական է, որ այն դրվի շարժական մարտկոցի մեջ:

Սակայն, ըստ լիբանանյան աղբյուրի, պայթյուններ են տեղի ունեցել նույնիսկ այն ժամանակ, երբ մարտկոցի փաթեթը միացված չի եղել ռադիոփոխադրիչին:

Ավելի վաղ, լիբանանյան անվտանգության աղբյուրը Reuters-ին հայտնել էր, որ փեյջերները լցված են եղել պայթուցիկներով, որոնք անհայտ ծագման են և դժվար է հայտնաբերել: Անվտանգության մեկ այլ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ մինչև երեք գրամ պայթուցիկ է թաքնված եղել նոր փեյջերներում, ըստ երևույթին, պայթյուններից ամիսներ առաջ:

Ինչպե՞ս են պայթեցվել սարքերը

Տեսանյութերն ուսումնասիրելիս երևում է, թե ինչպես են տուժածները պայթյունից վայրկյաններ առաջ ձեռքերը դնում գրպաններին:

Լիբանանի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ սարքերը պայթել են դրանց ուղարկված «էլեկտրոնային հաղորդագրությունների» միջոցով, ասվում է ՄԱԿ-ում Լիբանանի առաքելության նամակում, որը տեսել է Reuters-ը:

Վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին՝ New York Times-ը հաղորդում է, որ պայթյունից առաջ փեյջերները ստացել են հաղորդագրություններ, որոնք նման են «Հըզբոլլահի ղեկավարության հաղորդագրություններին:

Թե ինչ հաղորդագրություն է ուղարկվել սարքերին, դեռ պարզ չէ:

Արդյո՞ք ամեն ինչ ավարտվել է փեյջերների և վոքի-թոքիների պայթյուններով

Սա այն հարցն է, որ այժմ շատերն են տալիս Լիբանանում՝ վախենալով, որ այլ սարքեր՝ տեսախցիկներ, հեռախոսներ կամ դյուրակիր համակարգիչներ, նույնպես կարող են լցված լինել պայթուցիկներով:

Լիբանանյան բանակը Բեյրութի փողոցներում հեռակառավարվող ռումբերը ոչնչացնող ռոբոտներ է օգտագործում՝ կասկածելի սարքերի վերահսկվող պայթյուններ իրականացնելու համար:

Լիբանանում նկարահանող խմբերը բազմիցս կանգնեցվել են և նրանց զգուշացվել է՝ չօգտագործել հեռախոսներ կամ տեսախցիկներ, երկրում ամեն տեսակ տեխնիկա այժմ  վտանգավոր է թվում:

Ինչու՞ հարձակումները տեղի ունեցան հիմա

Կա մի քանի վարկած, թե ինչու են ռումբերը պայթել վերջին օրերին:

Մեկն այն է, որ Իսրայելն ուղղակի ընտրել է այս պահը՝ նման «ուղերձ» հղելու «Հըզբոլլայ»-ին Իսրայել-Լիբանան սահմանին շուրջ մեկ տարի սրված մարտերից հետո:

Մյուս հավանականությունն այն է, որ Իսրայելն այս պահին մտադրություն չուներ իր ծրագիրը գործի դնելու, բայց ստիպված էր դա անել՝ վախենալով, որ դավադրությունը բացահայտվելու էր:

Ամերիկյան Axios հրատարակության համաձայն, սկզբնական պլանն այն էր, որ փեյջերային հարձակումը լիներ համապարփակ պատերազմի մեկնարկը և փորձեր հաշմանդամ դարձնել «Հըզբոլլահ»-ի մարտիկներին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6731 դիտում

Ինչ արժե Ձմեռ պապիկի և Ձյունանուշի այցելությունը բնակարան տոնական օրերին և հատկապես Ամանորի գիշերը

Տարին կավարտվի մագնիսական փոթորիկներով և բևեռափայլով. ինչ է սպասվում Ամանորի գիշերը

2024-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում 15 հազարից ավելի օբյեկտնի դատական փորձաքննություն է իրականացվել

Նոր պաշտոնանկություն ՊԵԿ-ում. վարչապետը որոշում է ստորագրել

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ԱՄՆ նախկին նախագահի ընտանիքին և Միացյալ Նահանգների ժողովրդին

«Միլան»-ը նոր գլխավոր մարզիչ ունի

Էդուարդ Հակոբյանը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին

Գյումրու «Չոր նավահանգստ»-ը գործիք է, որով զգալու ենք «Խաղաղության խաչմերուկ»-ի արդյունավետությունը. մարզպետ

Առաջին թողարկումը մի քանի ժամից՝ «Ընտանեկան փոդքասթ». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

2025-ը դիմավորելու եմ տաքուկ անկողնում՝ ֆիլմ դիտելով, համեղ ուտեստներ ուտելով. Էվա Խաչատրյան

ՆԳ նախարարը մի խումբ պարեկների սպայական առաջին կոչումներն է հանձնել. տեսանյութ

Հասկացա՝ մենք մեզ չենք ճանաչում, ճիշտ չենք գնահատում. ինչպես է ամփոփում տարին դերասանուհի Նարինե Գրիգորյանը

Կողմ չեմ իներցիոն կառավարմանը, ես կողմ եմ փոփոխություններին, շատ դեպքերում՝ ցավոտ ռեֆորմներին. Շիրակի մարզպետ

Տոնածառ չէինք դնում, այս տարի պատրաստ եմ դիմավորել Ամանորը, երազանք պահել ու շամպայն խմել. Իննա Խոջամիրյան

ՌԴ-ում ապօրինի միգրանտները կամ պետք է լքեն երկիրը, կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը

Հայաստան-Իրան սահմանի «Ագարակ» անցակետում վերահսկողությունն իրականացնում է միայն ՀՀ սահմանապահ զորքը. վարչապետ

58-ամյա տղամարդը կասկածվում է 10 տարեկան երեխայի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար

Այցեր երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների խնամքի հաստատություններ. ովքեր են միացել ԱՍՀՆ նախաձեռնությանը

Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ. ինչպես գրանցվել

«ԻՄ ՔԱՅԼԸ» հիմնադրամն ամփոփել է ամանորյա մեծ վիճակահանությունը. հայտնի են հաղթողները. տեսանյութ

Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ

Ինչ է լինում, երբ կամովին համաձայնում ես լինել նախկին նախագահների և Կրեմլի տիկնիկը. Սաֆարյանը՝ Կարապետյանին

Խոր ցավով տեղեկացա Կորեայի օդանավակայանի ողբերգական ավիավթարի մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Օրենքի խախտմամբ օտարված 4 հողամասը կվերադարձվի Եղեգնաձոր համայնքին. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է

Երևանի քաղաքապետարանի մոտ զենքով հարվածել են տղամարդու գլխին, ընկած վիճակում ծեծել, կրակել. կա 2 կալանավորված

Ռուսական կողմը Արշակ Կարապետյանին բռնել է և բաց թողել. մանրամասներ

Տնտեսվարողն առանց հավաստագրի դեղորայք է ներմուծել ՀՀ և իրացրել. նշանակվել է ավելի քան 196 մլն դրամ տույժ

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 30-ին

Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ

3 տասնամյակ իրար նույն բանում մեղադրած 3 նախկին նախագահները Փաշինյանին մեղադրում են ստելու համար. Սաֆարյան

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները. տեսանյութ

2025-ին մեր աշխատանքը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ

Ֆերգանայից Մոսկվա թռչող ռուսական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում

4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել

2024-ի ամփոփումն IDBank-ի հետ․ նորարարություն և կայունություն

Սախալինսկից Նովոսիբիրսկ ուղևորող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել այլ վայրում

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար դոլար վնասը

Պուտինը Նոր տարվա և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյայի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով

2025 թվականին Էլեկտրական էներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ