Ինչու են ՌԴ-ում Պուտինի հրաժարականի հարցը շոշափում. նա ուզում է հեռանա՞լ. մանրամասնում է քաղաքագետը

25/09/2024 schedule20:30

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի համոզմամբ՝ այն, որ առաջին անգամ ռուսական պաշտոնական գաղափարախոսության ռահվիրաներից մեկից՝ Վլադիմիր Սոլովյովից, հնչում է կարծիք, որ գուցե լինի ՌԴ առանց Պուտինի ղեկավարման, խոսում է այն մասին, որ Կրեմլում փորձում են տրամադրություններ շոշափել թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին դաշտում՝ հնարավոր բոլոր զարգացումների, այդ թվում՝ ՌԴ նախագահի փոփոխության հետ կապված:

«Առաջին անգամ հնչում է կարծիք, որ գուցե լինի ՌԴ առանց Պուտինի ղեկավարման, թեև այլ հատվածներում, նաև փորձագիտական մակարդակներում ՌԴ-ն և Պուտինը նույնացվում են, Պուտինի ղեկավարումը համարվում է անառարկելի: Այն, որ Սոլովյովը խոսում է ՌԴ նախագհի հրաժարականի հնարավորության մասին, չի նշանակում, որ ՌԴ նախագահի հրաժարականի հնարավորությունը շատ մոտ է, բայց նաև չի նշանակում, որ Ռուսաստանի նախագահի հրաժարականի մասին ընդհանրապես չեն մտածում Կրեմլում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Ղևոնդյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ զարմանալի չի լինի, եթե նման ոճով հայտարարություններ սկսենք լսել նաև այլ շրջանակներից, զուգահեռաբար մեկ այլ շրջանակներից լսելով, որ Պուտինը ՌԴ-ն է, և առանց Պուտինի Ռուսաստանը կքանդվի. «Այս ամենը մեծ հավանականությամբ մշակվել և կառավարվում է ամենավերևից, և սրա հիմնական նպատակը, ինչպես ասացի, իրավիճակը հասկանալը և տարբեր կողմերի մոտեցումները վերլուծելն է»:

Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ գուցե Պուտինն ինքը է սկսել մտածել, որ կարող է փափուկ ձևով հեռանալ և իշխանությունը վստահելի որևէ մեկին հանձնել:

«Ինչպես, օրինակ, 24 տարի առաջ նման գործողություն իրականացրեց նրա նախորդը՝ Բորիս Ելցինը, որը Ամանորի նախօրեին հանձնեց իշխանությունը՝ ներկայացնելով, որ ՌԴ-ին պետք է նոր լիդեր, երիտասարդ ավյուն: Այս պահին Պուտինը թե՛ տարիքից, թե՛ երկրում ծառացած այլ իրավիճակներից ելնելով՝ կարող է նման հիմնավորմամբ հեռանալ իշխանությունից և այն փոխանցել վստահելի որևէ մեկին: Բայց, նորից եմ ասում, այս ամենը ընդամենը ենթադրություն է, որը կարող է իրականանալ, եթե, օրինակ, վատատեսական կանխատեսումների հավանականությունն ավելի մեծանա, և ՌԴ-ում համարեն, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, կարող է նաև լինել հակառակը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները մոտակա 2,5-3 ամսում, նկատի ունեմ՝ մինչև Ամանոր»,- ասում է Ղևոնդյանը:

Հարցին՝ արդյոք Պուտինը հեշտությա՞մբ կգնա այդ քայլին, թեկուզ իշխանությունը մեկ այլ՝ վստահելի մարդու փոխանցելու գնով, քաղաքագետն արձագանքում է.

«Չեմ կարծում, որ այն, ինչ ներկայացրի, հեշտ ճանապարհ է, դա բարդ ճանապարհ է՝ բազմաթիվ խնդիրներով ու վերապահումներով: Եթե իրավիճակը գնահատվի Մոսկվայում որպես օրհասական, ապա շատ հնարավոր է, որ Պուտինը այդ որոշումը կայացնի, բայց դրա համար բազմաթիվ գործոններ պետք է համատեղվեն՝ կապված թե՛ ուկրաինական բանակի հաջողությունների շարունակականության, թե՛, օրինակ, ԱՄՆ ընտրությունների արդյունքում Թրամփի իշխանություն չստանալու հետ, թե՛ Թուրքիայի և Իրանի որոշակի արևմտամետ հակումների շարունակականության հետ: Ես ընդամենը 1-2 տոկոսը նշեցի այն գործոնների, որոնք պետք է համադրվեն, բայց եթե այդ բոլոր գործոնները համադրվեն, ապա հավանականությունը շատ մեծ է, որ Պուտինը կգնա այդ քայլին: Մյուս կողմից էլ ցանկանում եմ նշել, որ հավասար հավանականություն կա այն բանի, որ այդ գործոնները չեն համադրվի, և արդյունքում ՌԴ-ն դեռևս կփորձի իր առաջարկած օրակարգով հաջողություններ գրանցել: Եթե այդ հաջողությունները չգրանցի, գուցե հետագայում նորից վերադառնա Պուտինի պաշտոնանկության հարցին»:

Տպել
1186 դիտում

Չինաստանի հետ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. փոխվարչապետ

Ֆուտզալի ազգային հավաքականը կրկին հաղթել է Մոլդովային

Մեքենաներ են բախվել. բռնկված «ՎԱԶ 2106»-ի կրակը մարելուց հետո 2 մոխրացած դի է հայտնաբերվել

Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում ագրեսիայի ժամանակ միջուկային զենք օգտագործել. Պուտին

Գնել Սանոսյանը մասնակցել է Լոռի Բերդի համայնքային կենտրոնի նորամուտի արարողությանը

Պետք է դուրս գալ ստից՝ «ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի», հարաբերությունների կարգավորումը կնպաստի խաղաղությանը. Մկրտչյան

Քննարկվել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը

Մահացել է մեր շատ սիրելի ակադեմիկոս, բացառիկ մի մարդ՝ Յուրի Սարգսյանը. Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել

Տեղադրվում է ասֆալտի վերին շերտը. Արմավիրի մարզպետը հետևել է Բամբակաշատ-Հայկավան ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին

ՀՀ վարչապետը Քուվեյթի թագաժառանգին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները

Տիգրան Խաչատրյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները

Ինչու են ՌԴ-ում Պուտինի հրաժարականի հարցը շոշափում. նա ուզում է հեռանա՞լ. մանրամասնում է քաղաքագետը

ՀՀ նախագահը նոր դատավոր է նշանակել

ՀՀ նախագահը Րաֆֆի Խարաջանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով (լուսանկարներ, տեսանյութ)

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներին

ԼՂ-ում հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. Արարատ Միրզոյան

Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանը և Կիպրոսը որոշում են կայացրել. դիվանագիտական ներկայացուցչություններ կհիմնվեն երկրների մայրաքաղաքներում

Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանն առնչվող հարցեր

Առաջին անգամ տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի դպրոցական մրցաշար

ԼՂ-ից բռնի տեղահանվածների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել. հայտարարություն

Լիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի արտահերթ նիստը

Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը

Միրզոյանը Ֆիլիպո Գրանդիին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները

Դու «մաֆիոզ» պետության ղեկավարն ես, ով ստրուկներ ունի. Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը՝ Պուտինին

Երևանի 31-ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու վարույթով մեղադրյալները հայտնաբերվել են

Կոմայի մեջ գտնվող 9-ամյա աղջկա դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Էրդողան-Փաշինյան հանդիպումը քննադատող դաշնակներին և ռոբասերժական արբանյակներին պիտի ուղարկել հայտնի ուղղությամբ. Չախոյան

Կիպրոսի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Գնել Սանոսյանը Լոռու մարզում հետևել է ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին (լուսանկարներ)

Բայդենը չեղարկել է Վրաստանի վարչապետի ընդունելությունը. Կոբախիձեի անունը հանվել է հրավիրվածների ցուցակից

Աշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը՝ համարում նորմալ, նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհի

Առցանց հանդիպում կկայանա ուսուցիչների և տնօրենների հետ. քննարկվելու են հանրակրթության նոր չափորոշչի հետ կապված խնդիրները

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին հարկադիր քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Ինչ է հայտնաբերվել դատական նիստից հետո ՔԿՀ վերադարձած կալանավորված անձի մատների արանքից (լուսանկար)

Հավատացած եմ՝ ռազմավարական գործընկերության ոգով համագործակցությունը դրական արդյունքներ կունենա. Փաշինյանը՝ Կոբախիձեին

Չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. ովքեր կարող են մասնակցել

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը