Երևան
12 °C
Սեպտեմբերի 22-ին Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 66-ամյա Գոհար Ն․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժին է զանգահարել և հայտնել, որ իրենց տնից սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, իր որդին՝ Երևանի բնակիչ 44-ամյա Արտակ Ն․-ն, դուրս է եկել, և տեղեկություն չեն ունեցել, սակայն սեպտեմբերի 22-ին՝ ժամը 04։00-ին, որդին զանգահարել է իրեն և հայտնել, որ դեպք է պատահել, ինչից հետո զանգը ընդհատվել է, մոտ 1 ժամ առաջ վերջինս կրկին կապ է հաստատել իր հետ՝ կցկտուր խոսել և կարծես թե խուսափել է ինչ-որ բանից:
Ահազանգողը հավելել է նաև, որ մոտ 15 րոպե առաջ ստացել է հաղորդագրություն իր տղայի հեռախոսահամարից, որտեղ վերջինս նշել է մեքենայի համարանիշը, Էդո անունը և հասցե՝ Արտաշատի ձորեր, որտեղ սեփական փոքր լճեր կան և քարքարոտ ճանապարհ: Տղամարդը զանգահարել է նաև իր քրոջը և ասել՝ շտապ օգնեն իրեն:
Ինչպես հայտնել է սկզբնաղբյուրը, ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Էդվարդ Ա․-ն և Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Հ․-ն, նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Բարձրաբերդի փողոցում գումարային հարցի շուրջ խոսելու պատրվակով խաբեությամբ Արտակ Ն․-ին նստեցրել են Էդվարդ Ա․-ի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան, որից հետո գնացել են Մրգանուշ գյուղի դաշտերում գտնվող փայտյա շինություն: Այնտեղ նրանց է միացել Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Միշա Ա․-ն, և նշված վայրում գումարային հարցերի շուրջ առաջացած խոսակցության ժամանակ վերջիններս Արտակ Ն․-ի հասցեին հնչեցրել են սպառնալիքներ և ապօրինի զրկել ազատ տեղաշարժվելու և հեռախոսային կապի իրավունքից, որից հետո Արտակ Ա․-ն վերջիններիցս գաղտնի կապ է հաստատել իր մայրիկի հետ և խնդրել իրեն օգնել:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Հրանտ Հ․-ն Էդուարդ Ա․-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել են ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը ձեռնարկվում է միջոցառումներ՝ Միշա Ա․-ին և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT