Երևան
22 °C
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտարարել էր, որ Հասան Նասրալլան, ով ղեկավարել է «Հըզբոլլահ»-ը ավելի քան 30 տարի, շարժման գլխավոր քարտուղարը, նրա հիմնադիրներից և կարևոր օղակներից մեկն էր, սպանվել էր Բեյրութում շարժման կենտրոնակայանի վրա իսրայելական հարձակման հետևանքով։
Ի դեպ, հիշյալ կենտրոնակայնը տեղակայված է եղել բնակելի շենքի տակ ու ավիահարվածը եղել է հենց շենքին, երբ «Հըզբոլլահ»-ի ողջ բարձրագույն հրամանատարությունը հավաքված է եղել շտաբում:
Հարվածներից կարճ ժամանակ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում և հայտարարել, որ իր երկիրը հաղթում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման և լիբանանյան «Հըզբոլլահ»-ի դեմ պատերազմում։ Իր ելույթից և հայտարարությունից հետո Նեթանյահուն լքել է ՄԱԿ-ի կենտրոնակայանը, այնուհետ՝ հայտնի է դարձել գործողության մասին, որից հետո Նեթանյահուն ընդհատել է իր այցն ԱՄՆ ու վերադարձել Իսրայել:
Շուրջ մեկօրյա անորոշությունից հետո լրատվամիջոցները հայտնեցին, որ «ՑԱԽԱԼ»-ը՝ իսրայելական բանակը, չի ստել. հայտնաբերվել է իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհված «Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի մարմինը:
Իսրայելի պաշտպանության բանակն ընդգծել է, որ Հասան Նասրալլան՝ որպես «Հըզբոլլահ»ի կենտրոնական որոշումներ կայացնող և ռազմավարական առաջնորդ, եղել է հարվածի հիմնական թիրախը։
Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հա-Լևին շաբաթ առավոտյան ասել է, որ Նասրալլայի սպանությունը «վերջին միջոցը չէ Իսրայելի զինանոցում»:
«Իսրայելի ուղերձը պարզ է. մենք կհասնենք բոլորին, ովքեր սպառնում են Իսրայելի քաղաքացիներին: Հյուսիսում, հարավում և հեռավոր վայրերում»,- ասել է Հա-Լևին։
«Հըզբոլլահ»-ի ղեկավարությունը հաստատել է իր առաջնորդի մահը՝ կազմակերպության կողմից վերահսկվող Al-Manar հեռուստաալիքով։ Նասրալլան հայտարարվել է «շահիդ», իսկ ավելի ուշ խմբավորումը հայտարարության մեջ ասել է, որ շարունակելու է պայքարել Իսրայելի դեմ։
Իրավիճակի մասին առաջինը բարձրաձայնել է Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Նա դատապարտել է Իսրայելի գործողությունները, սակայն չի անդրադարձել գլխավոր հարցին՝ Նասրալլայի ճակատագրին ու չի հայտնել նրա սպանվելու մասին հենց սկզբից:
«Լիբանանում անպաշտպան ժողովրդի կոտորածը մեկ անգամ ևս բոլորին ցույց տվեց կատաղած սիոնիստ շան վայրագությունը և ապացուցեց բռնազավթիչ ռեժիմի ղեկավարների քաղաքականության անհեռատեսությունն ու հիմարությունը»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում AFP-ն։
«Հըզբոլլահ»-ի բուրգը տատանվում է. հսկայական կորուստներ շարժման վերևներում
Ըստ իսրայելական մամուլի՝ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածը «Հըզբոլլահ»-ի շտաբին սպանել է նաև կազմակերպության հարավային ճակատի հրամանատար Ալի Կարաքին և Սիրիայում և Լիբանանում «Ղոդս» ուժերի հրամանատար Աբբաս Նիլֆորուշանին։
«Ղոդս»-ը (նաև հայտնի է որպես Երուսաղեմի ուժեր) Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության զորամաս է, որը պատասխանատու է Իրանի տարածքից դուրս հատուկ գործողություններ իրականացնելու համար։
Շաբաթ օրը կեսօրին Իրանի պետական լրատվամիջոցները հաստատել են, որ հարվածի արդյունքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալներից մեկը։
Սեպտեմբերի 28-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր նաև, որ հերթական թիրախային հարվածի հետևանքով զոհվել են «Հըզբոլլահ»-ի հրթիռային ստորաբաժանման հրամանատար Մուհամմադ Ալի Իսմայիլը և նրա տեղակալ Հուսեյն Ահմադ Իսմայիլը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ նրանց հետ մահացել են նաև հրթիռային ստորաբաժանման այլ հրամանատարներ։
Դեպքի վայրից ստացված տվյալների համաձայն՝ հարվածներից մեկն իրականացվել է ընդամենը 700-800 մետր հեռավորության վրա դպրոցից, որտեղ պատսպարվել են իսրայելական հրետակոծություններից Լիբանանի հարավից փախած մարդիկ։
1 թիրախի ոչնչացում՝ հարյուրավոր խաղաղ սպանվածների գնով
Իսրայելի հրամանատարության նախնական գնահատականներով՝ «Հըզբոլլահ»-ի շտաբի վրա հարձակման հետևանքով զոհվել է մոտ 300 մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակը չի նշում, թե նրանցից քանիսն են քաղաքացիական անձինք, սակայն խոստովանում են, որ զոհվածների մի մասը հարևան շենքերի բնակիչներ են:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հիշեցրել է, որ հարվածի ենթարկված շտաբը գտնվել է բնակելի շենքերի տակ:
Իսրայելը ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ արմատական խմբավորումները, ինչպիսիք են ՀԱՄԱՍ-ը և «Հըզբոլլահ»-ը, թաքնում են խաղաղ բնակչության շրջանում՝ գիտակցաբար նրանց մահացու վտանգի ենթարկելով:
Հաղորդվում է, որ հզոր պայթյուններից հետո առնվազն երկու շենք ամբողջությամբ ավերվել է։ Իսրայելական բանակը նաև նախազգուշացրել է, որ կհարվածի ևս երեք կառույցների հարավային Բեյրութում, որտեղ, ըստ նրա, «Հըզբոլլահ»-ը հրթիռներ է պահում: Հարվածները Լիբանանի ուղղությամբ շարունակվել են հանգստյան օրերին:
Ընդհանուր առմամբ, Իսրայելը Նասրալլայի մահով ոչ միայն վերացրել է շարժման առաջնորդին, այլ ցույց տվել իր հետախուզական կարողությունները, քանի որ գրեթե 3 տասնամյակ «Հըզբոլլահ»-ի առաջնորդը երբեք չի հայտնել իր հաջորդ տեղակայման վայրը, շարժվել է գաղտնիության պայմաններում և նրան թիրախավորելը հեշտ գործերի շարքից չէ: Յուրայինների շարքում Նասրալլային «անորսալի» և «անմահ» են կարծել:
Ինչ կարևորություն ուներ Նասրալլան «Հըզբոլլահ»-ի համար
Հասան Նասրալլան ղեկավարել է լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժումը 1992 թվականից՝ իր նախորդի՝ գլխավոր քարտուղար Աբբաս Մուսավիի մահից հետո, որը սպանվել է դարձյալ իսրայելական օդուժի հրթիռային հարվածից։
Նրա ղեկավարությամբ շարժումը դարձեկ է Մերձավոր Արևելքի ամենասարսափելի զինված խմբավորումներից մեկը: Այն հաճախ անվանում են աշխարհի ամենահզոր ոչ պետական բանակը։
Նասրալլայի՝ «Հըզբոլլահի» ղեկավարությունը ստանձնելուց անմիջապես հետո շարժումը երկու ահաբեկչություն է իրականացրել Արգենտինայում՝ թիրախավորելով Իսրայելի դեսպանատունը և հրեական մշակութային կենտրոնը։ Նասրալլայի օրոք «Հըզբոլլահ»-ն անցավ հյուսիսային Իսրայելի կանոնավոր հրթիռակոծման:
2023 թվականի հոկտեմբերին իսրայելական համայնքների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից և Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի հետագա ռազմական գործողությունից հետո Նասրալլան պատերազմ հայտարարեց Իսրայելին և հրամայեց գնդակոծել այնքան ժամանակ, մինչև Իսրայելը դուրս բերի իր զորքերը Գազայի հատվածից:
Նասրալլայի մահով «Հըզբոլլահ»-ը կորցրել է ոչ միայն իր մշտական առաջնորդին, այլև ոտքերի տակ գտնվող հողը, հայտարարել են շատ վերլուծաբաններ:
Բանն այն է, որ նա պարզապես խորհրդանիշ չէր, նա է կանգնած խմբի ռազմավարական և ռազմական մտածողության հետևում։ Կասկած չկա, որ նրա մահը լուրջ հետևանքներ կունենա ամբողջ ահաբեկչական շարժման համար:
Նասրալլայի ազդեցության շրջանակը շատ ավելին է, քան պարզապես շարժման առաջնորդ լինելը: Նույնիսկ Իսրայելում և Արևմուտքում նրա հակառակորդները նրան ճանաչում են որպես մերձավորարևելյան քաղաքականության ահռելի դեմք:
Նասրալլան ղեկավարել է «Հըզբոլլահ»-ը 32 տարի՝ սահմանելով նրա քաղաքականությունն ու ռազմական ռազմավարությունը, ուժեղացնելով այն Իրանի օգնությամբ՝ միաժամանակ պահպանելով Թեհրանից որոշակի ինքնավարություն:
Համարժեք փոխարինող գտնելը դժվար կլինի նոր ժամանակներում, և առավել ևս հիմա, երբ իսրայելական մի շարք գործողությունների արդյունքում խումբը կորցրել է իր բարձրագույն հրամանատարներից շատերին, և ներքին անվտանգության համակարգը զգալիորեն խաթարվել է:
Առաջնորդի մահով իրավիճակը կփոխվի բոլոր մակարդակներում՝ խմբավորումից մինչև Իրանի հովանու ներքո գործող հակաիսրայելական ողջ կոալիցիան։
Նասրալլայի հնարավորություններն իսկապես մեծապես կախված էին Իրանում նրա անձնական կապերից և իրանցի հովանավորների աչքում նրա հեղինակությունից, սակայն Թեհրանը հասկանում է, որ նրա մահը լուրջ հարված է Լիբանանում իրանական ազդեցության մասշտաբին և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում Իրանի ռազմավարական դիրքին:
Ուստի Իրանը, ամենայն հավանականությամբ, կշտապի ամեն ինչ անել ստատուս քվոն վերականգնելու համար, և դա կներառի ռազմական մատակարարումներ։
Ով կարող է փոխարինել սպանված առաջնորդին
«Հըզբոլլահ»-ի նոր առաջնորդը պետք է հաստատվի ոչ միայն կազմակերպության բոլոր մակարդակներում, այլև Իրանի և գործընկերների կողմից:
Շատ փորձագետներ Հաշեմ Սաֆիդդինին են համարում Նասրալլայի ամենահավանական ժառանգորդը:
«Հըզբոլլահ»-ին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, նա նույնպես ուրբաթ օրը Բեյրութին իսրայելական հարվածներից մեկի էպիկենտրոնում է եղել և ողջ է մնացել: Պարզ չէ՝ նա Նասրալլայի հետ եղել է շտաբում, թե հարձակման ենթարկված այլ վայրում:
Սաֆիդդինը Հասան Նասրալլայի զարմիկն է։ Նա վերահսկում է «Հըզբոլլահ»-ի քաղաքական թևը և խմբավորման Ջիհադի խորհրդի անդամ է:
2017 թվականին ԱՄՆ Պետդեպարտամենտը Սաֆիդինին ավելացրել է հետախուզվող ահաբեկիչների ցուցակում։
Նա բազմիցս սպառնացել է Իսրայելին էսկալացիայով և կոչ է արել իր թշնամիներին «պատրաստվել լացելու և ողբալու»։
«Հըզբոլլահ»-ը ոչ միայն արմատական զինյալ խմբավորում է, այլ նաև քաղաքական կուսակցություն, որը 2005 թվականից մաս է կազմում Լիբանանի կառավարությանը և ներկայում ունի 15 տեղ խորհրդարանում:
Մինչև 2022 թվականը դաշնակիցների հետ կոալիցիայում, որը ներառում էր մեկ այլ արմատական կուսակցություն՝ «Ամալը»-, «Հըզբոլլահն» ուներ խորհրդարանական մեծամասնություն, բայցկորցրեց այն երկրում խորը տնտեսական ճգնաժամի պայմաններում:
Չնայած դրան, նրա քաղաքական ազդեցությունը երկրում դեռ մեծ է։
Ըստ Իսրայելի և Արևմուտքի, Լիբանանը, ըստ էության, պատանդ է պահվում արմատականների կողմից, և լիբանանցի շատ քաղաքական գործիչներ նույնպես համաձայն են դրա հետ՝ բացահայտորեն անվանելով «Հըզբոլլահ»-ն ահաբեկչական կազմակերպություն և շատ դեպքերում՝ «Լիբանանի չարիք»:
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ․ կանցկացվի Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը (լուսանկարներ)
Ֆլորիդայում փոթորկի վտանգի պատճառով 5,5 միլիոն մարդու տարհանվելու կոչ է արվել. սա աննախադեպ է ԱՄՆ-ում (տեսանյութ)
Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի պատվիրակությանը բողոքել է հայ-ադրբեջանական կարգավորման «խոչընդոտներից»
Կարևոր և նշանակալից քայլ՝ ՀՀ սահմանների հսկողությունը քայլ առ քայլ անցնում է ՀՀ պետական ծառայություններին. Չախոյան
Պեսկովին հարցրել են, թե Պուտինը գիտի՞ կվադրոբերների մասին
Գյումրիում թմրանյութի փաթեթներ տեղադրելիս 49-ամյա տղամարդը բռնվել է. նա ձերբակալվել է
Թուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել․ օրակարգում են Իսրայելի ռազմագործողությունները
Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկներին
Հայտնի է՝ Հայաստանից ովքեր կներկայացնեն մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը
Էրեբունի-Երևան ստեղծագործությունը՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ
Մտել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի, կոտրել գանձանակը և գողացել ներսում եղած գումարը
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին
Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնին, կան զոհեր (տեսանյութ)
Պլասիդո Դոմինգոյի համերգի ընթացքում հայազգի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Մայրը որդուն հայտնաբերել է արնաշաղախ վիճակում. երիտասարդին սպանել են մուրճի հարվածներով, հափշտակել ոսկյա շղթան
Արագածոտնի մարզում կողաշրջվել է մի քանի տոննա խոտով բարձված «ԶԻԼ»-ը
Ռուսաստանի երկնքում գիշերվա ընթացքում խոցվել է 47 ԱԹՍ
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում սպասվում են մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թվականի եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
17-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում
Հրդեհ Հաղարծինում. այրվել է տան տանիք
Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը նոր գործառույթներ կունենա
Վերադարձանք Երևան․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսրայելը հարվածել է Դամասկոսում բնակելի շենքերից մեկին. խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան
Իրականացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցության դիմումներ ներկայացրած քաղաքացիների ընդունելություն
Պարգևատրումներ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ
ՌԴ-ն անցակետում ըստ էության «դուրս է գալիս» ՀՀ-ի և Իրանի «արանքից», Պուտինը և Փեզեշկիանը «չեն համբերում» 10 օր. Բադալյան
Սպասում ենք հաջորդ ինքնիշխան քայլերին, ռուս սահմանապահները պետք է ժամ առաջ հեռանան հայ-իրանական սահմանից. Բաբաջանյան
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ Լեբեդև
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները
Կոմիկ դերասանի համար չկա Հայաստան, իր հայրենիքը կնոջ ծագման երկիրն է, ամբողջ կապիտալն այնտեղ է հավաքում. Խաչատրյան
Կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց
Մոսկվայի հյուրանոցի աշխատակազմն անակնկալ է մատուցել Նիկոլ Փաշինյանին. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռուսաստանը չի խառնվում Ադրբեջանի և Հայաստանի գործերին. Պեսկով
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի՝ սուր լեյկոզով մայրն առողջ երեխա է ունեցել
Ֆլորիդայի 67 շրջանից 51-ում արտակարգ դրություն է հայտարարվել. Բայդենը հետաձգել է այցը Գերմանիա և Անգոլա
Սևանին հարող լճափնյա տարածքներից ապօրինի տեղադրված 103 հատ խեցգետնորսիչ է դուրս բերվել
Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոկաև
Մենք պատրաստ ենք ստորագրել Խաղաղության համաձայնագիրն այս ամիս. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
© 2024 Հայկական ժամանակ