Երևան
12 °C
Իսրայելական բանակը սահմանափակ ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավի սահմանային շրջաններում։
Ըստ բանակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ թիրախները շիական «Հըզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների օբյեկտներն են։
Արաբական հեռուստաալիքները հայտնել են իսրայելական օդային հարվածների և հարակից տարածքների գնդակոծությունների մասին։ Բացի այդ, Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Սիրիայի վրա։
Ինչ է հայտնի Մերձավոր Արևելքում տիրող լարվածության մասին՝ համառոտ:
Հրետակոծվել է Լիբանանը
Իսրայելական բանակը գործում է այն ծրագրերի հիման վրա, որի իրականացմանը ծայրաստիճան զգուշավորությամբ ու պատասխանատվությամբ պատրաստվում էր վերջին ամիսներին։
Հրեական պետության բանակի հրետանին և տանկերը երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան ինտենսիվ հրետակոծել են Լիբանանի սահմանային շրջանները։
Լիբանանյան բանակի ստորաբաժանումները, ըստ Reuters-ի, դուրս են բերվել Իսրայելի հետ սահմանից հինգ կիլոմետր ներս՝ նրա զորքերի հնարավոր ներխուժման մասին լուրերի ֆոնին:
Իսրայելական կործանիչները ութ գրոհ են իրականացրել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող Էլ Մրեյջ շրջանում ութ շենքերից բաղկացած բնակարանային համալիր է ավերվել։ Ուժեղ պայթյուններ են լսվել Ռուվեյս թաղամասում և Բուրջ ալ Բարաջնա փախստականների ճամբարում՝ Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա։
Բեյրութի բնակիչները իսրայելական հրամանատարության կողմից նախապես ծանուցվել են օդային հարվածների մասին և կարողացել են հեռանալ վտանգավոր գոտուց մինչև ռմբակոծությունը սկսելը։
Իսրայելական կործանիչը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Սաիդա քաղաքի ծայրամասում գտնվող Այն ալ Հիլվե պաղեստինցի փախստականների մեծ ճամբարին: Զոհվել է տեղի հինգ բնակիչ։ Վիրավորվել է պաղեստինյան «Ֆաթհ» շարժման բարձրաստիճան հրամանատար Մունիր ալ-Մաքդան։
Պատասխան կրակով հրետակոծվել է Իսրայելը
Սեպտեմբերի 30-ին «Հըզբոլլահի» զորքերը մեկ օրում 12 զինված հարձակում են իրականացրել։ Նրանք առաջին անգամ կիրառել են իրանական արտադրության Noor թևավոր հրթիռը, երբ գնդակոծել են ռազմական օբյեկտը Քֆար Գիլադի բնակավայրում։
«Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռները կիրառվել են Նովրայի բանակի բազայի և Հայֆա քաղաքից հյուսիս գտնվող ռազմական օբյեկտների վրա հարձակման ժամանակ:
«Հըզբոլլահի» կազմավորումները հրթիռակոծել են իսրայելական կիբուցներ Զարիթ, Նետուվա և Շտուլա Արևմտյան Գալիլեայում: Կեսգիշերից հետո 40 րոպեի ընթացքում արձակվել է 35 հրթիռ։
Շիա մարտիկները հայտնել են, որ հարվածներ են հասցրել Իսրայելի «Մերոն» ռազմաօդային բազայի վրա, որտեղ տեղակայված է օդային գործողությունների և էլեկտրոնային պատերազմի կառավարման կենտրոնը: Ըստ իսրայելական զինվորականների՝ Լիբանանից Մերոն լեռան ուղղությամբ մոտ 10 արկ է արձակվել, արկերի մի մասը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը, մի քանի արկ էլ ընկել են բաց տարածքներում։
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան, իսրայելցի զինվորականները արձանագրել են Լիբանանից երեք հրթիռի արձակում, որոնցից երկուսը որսացել են, երրորդն ընկել է բաց տարածքում։
«Հըզբոլլահի» զինված ստորաբաժանումները գնդակոծել են Էլ Էդեյսա և Քֆար Կիլա գյուղերի մոտ սահմանային գծում հայտնված իսրայելցի զինվորների գիծը։
Եմենի հութի ապստամբները՝ «Անսար Ալլահ» շարժումից, այս գիշերը բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ։
Իսրայելի հակաօդային պաշտպանության ուժերը Միջերկրական ծովի երկնքում անօդաչու թռչող սարք են որսացել։ Սարքն ուղղված է եղել դեպի երկրի կենտրոնը, որոնումն իրականացվել է կենտրոնական Իսրայելի ափից տասնյակ կիլոմետրեր հեռու։
Իսրայելն օդային հարձակում է իրականացրել նաև Սիրիայի վրա
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Դամասկոսի արևմտյան շրջանների վրա, ինքնաթիռները չորս անգամ հրթիռներ են արձակել քաղաքի ուղղությա,մբ: Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, ևս ինը վիրավոր է, ենթակառուցվածքներին զգալի վնաս է հասցվել։
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը, ըստ երկրի պաշտպանության նախարարության, խոցել են հակառակորդի հրթիռների և անօդաչուների մեծ մասը։
Al Hadath հեռուստաալիքը պնդում է, որ հարձակման նպատակը եղել է ականավոր քաղաքական գործչի կամ ռազմական առաջնորդի սպանությունը, որի անունը չի հրապարակվում:
Իսրայելական անօդաչու թռչող սարքը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաքի արվարձան Դիմասին։ Խոցվել է էլիտար 4-րդ զրահատանկային դիվիզիայի թիրախներից մեկը, որի հրամանատարն է Սիրիայի նախագահի եղբայր, բրիգադային գեներալ Մահեր ալ-Ասադը։
Իսրայելը նախկինում մեղադրել էր Մահեր Ասադին շիա աշխարհազորային «Հըզբոլլահի» համար Սիրիայից Լիբանան իրանական զենքի տեղափոխմանը նպաստելու մեջ։
Նշենք՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է Լիբանանում տիրող իրավիճակը և հրեական պետության զինվորականների կողմից իրականացվող գործողությունները։ Նրանք պայմանավորվել են սահմանի երկայնքով հարձակողական ենթակառուցվածքները ոչնչացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի մերժեն լիբանանյան «Հըզբոլլահի» հնարավորությունը՝ հարձակում իրականացնելու հյուսիսային Իսրայելի բնակավայրերի վրա, ինչպես նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին եղավ Գազայից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT