Երևան
22 °C
«Հայկական ժամանակ»-ը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ զրուցել է ներքաղաքական իրավիճակի, պետականության դեմ իրականացվող գործողությունների, եկեղեցի-պետություն և ժողովուրդ-մտավորական հարաբերությունների մասին։
- Պարոն Ավետիս, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի՝ այս պահին առկա ներքաղաքական դրությունը:
- Այս օրերը Հայաստանի համար ամենաորոշիչ պահն են։ Դրված է ՀՀ-ի լինել-չլինելու հարցը, որովհետև պարտությունից հետո հակառակորդը առաջացնում է խնդիրներ։ Ադրբեջանի կողքին այլևս մեծ դերակատարում ունի Ռուսաստանը, մյուս կողմից էլ Եվրոպան է, որը ձեռք է մեկնում մեզ, բայց մենք դեռ այն չենք կարողանում բռնել, քանի որ ՌԴ-ի ազդեցությունը Հայաստանում գործող Դաշնակցական կուսակցության և Քոչարյանի ամբողջ բանդայով շարունակում է մնալ։ Ցավոք, նրանց են միացել նաև Հայ առաքելական եկեղեցու որոշ առաջնորդները, ու ստացվում է, որ եկեղեցականները ոչ թե Աստծուն են ծառայում, այլ պատգամներ են ստանում Կրեմլից։ Բայց կարևոր է, որ ժողովուրդը իրավիճակը սթափ է գնահատում։ Ժողովուրդն ընտրել է ժողովրդավարական ապրելակերպը, ու դա ամենամեծ հաղթանակն է այժմ, որը հեղափոխությունից հետո հասարակության ներսում է։
- Այսինքն՝ ըստ Ձեզ՝ Ռուսաստանը փորձում է օգտագործե՞լ այս իրավիճակն ու ազդել հայ հասարակության տրամադրվածության ու ՀՀ անկախության վրա։
- Այո՛, թեև արդեն անցել են ժամանակները, երբ Ռուսաստանը կարողանում էր խաբել մեր ժողովրդին։ Հիմա դաշտ է նետում պրոռուսական գործիչների, իսկ ժողովուրդն այլևս թույլ չի տալիս, որ կրկնվի այն, ինչի միջով ստիպված է եղել անցնել։ Փաստ է, որ մեր ժողովուրդը դուրս է եկել ռուսական նախկին ազդեցությունից և չի ցանկանում վերադառնալ:
- Հիշատակեցիք, որ որոշ եկեղեցականներ ոչ թե Աստծուն են ծառայում, այլ պատգամներ են ստանում Կրեմլից. հոկտեմբերի 2-ին Վազգեն (Բագրատ) Գալստանյանի սկսած շարժումը նոր հավաք է նախաձեռնել։ Թեև նախկինում եկեղեցին իր հայտարարություններով սատարում էր նրան, սակայն այժմ եկեղեցու որոշ հոգևորականների վերջին մեկնաբանությունները խոսում են նրա մասին, որ Գալստանյանն այլևս գործում է առանց կաթողիկոսի օրհնության։ Այս առումով ի՞նչ կասեք:
- Նախ մենք այդպես էլ չհասկացանք, թե ով է Գալստանյանը՝ քահանա՞, հոգևորակա՞ն, քաղաքական գործի՞չ, չհասկացանք նաև թե ո՞րն է նրա ուզածը։ Նա չի կարողանում ոչինչ անել ու չի կողմնորոշվում՝ ուզո՞ւմ է, որ ժողովուրդը գնա հոգևոր արժեքների հետևից, թե՞ քաղաքական ճնշումների ենթարկվի։ Այսինքն՝ քոչարյանական կողմից առաջնորդ է, որը չգիտի իրականում, թե ինչ է ուզում։ Ես վստահ եմ, որ ոչինչ էլ չի կատարվի։ Չնայած նրան, որ Գալստանյանը ոչ թե խաղաղության քարոզող է, այլ ինքը բախման տարավ ժողովրդին, ժողովրդին հանեց ժողովրդի դեմ: Դրան մի բացատրություն կա. Կաթողիկոսը ենթարկվում է Պուտինին։ Պետք է ի վերջո հասկանան, որ եկեղեցին առանձին պետություն չէ, անգամ Վատիկանը պաշտպանում են Իտալիայի զինված ուժերը, հետևաբար Հայաստանը առավել ևս պետք է պաշտպանի Հայ առաքելական եկեղեցին։ Ի՞նչ կլիներ, օրինակ, եթե վերջին արարողությանը ՀՀ վարչապետը չգնար․ ամբողջ աշխարհը, նույնիսկ մուսուլմանները դրանից կուրախանային, անգամ «ձեռք առնոցի» կլիներ, թե ինչ կոնֆլիկտ կա եկեղեցու և պետության միջև։
- Քաղաքագիտական շրջանակների մի մասը պնդում է, որ Հայաստանը պետք է որևէ ուղղություն ընտրի (Ռուսաստան կամ Եվրոպա), որպեսզի կարողանա պահել իր անկախությունը: Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում:
- Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել երկու առաջնորդների վրա․ մեկը ղեկավարում է Ֆրանսիան, մյուսը՝ Բելառուսը։ Լուկաշենկոն ասում է՝ «ո՞վ եք դուք հայերդ, ո՞նց ուզենք ձեզ հետ կվարվենք», Ֆրանսիայի նախագահն ասում է՝ «Հայաստանը մարդկության քաղաքակրթության օրրանն է»։ Այստեղից պարզ է, թե որ կողմ պետք է գնանք։ Ես նախընտրում եմ Եվրոպան՝ իր արժեքներով։ Գնաս ռուսական ու բելառուսական թև՝ կոչնչացվես, իսկ եթե գնաս եվրոպական կողմ, կստանաս անհրաժեշտ աջակցությունը։ Ես չէի ուզի, որ Հայաստանը Ուկրաինայի պես ռմբակոծվեր, և այդ վտանգը տեսնում են Ամերիկան, Եվրոպան։ Ռուսաստանը վտանգ է և կուլ կտա Հայաստանին կամ կքանդի այնպես, ինչպես այժմ քանդում է Ուկրաինային։
- Պարոն Ավետիս, անընդհատ դժգոհություն կա, որ մտավորականները սատարում են այս կամ այն քաղաքական ուժին, սա բերում է նրան, որ բազմաթիվ մտավորականներ թիրախավորվում են: Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի մտավորականների համաչափ վերաբերմունքն ու մոտեցումը տվյալ իրավիճակում։
- Ցավոք, մտավորականության մեծ մասը մեզ մոտ վաճառված հոգիներ են։ Մտավորականը ազատ մարդ է, որը ոչ թե քաղաքական պահանջների կարծիք պետք է հայտնի, այլ ժողովրդի խոսքը լսելի դարձնի ու փոխանցի Կառավարությանը։ Մեր երկրում նրանք վաճառվել են երկու կողմի, ազատ մտավորականներ այսօր չկան կամ էլ քիչ են։ Եղածները ծառայություն են մատուցում տարբեր ռեժիմների, ժողովուրդն էլ հիասթափվել է դրանից ու հույս չի դնում որևէ մտավորականի վրա։ Մտավորականը պետք է ազգի ներկայացուցիչը լինի, անվաճառ, բայց սերժա-քոչարյանական ռեժիմը փչացրեց նաև հայ ազգի մտավորականությանը։ ԿԳԲ-ական սիստեմը նրանց փչացրեց այնպես, ինչպես հոգևորականների բացարձակ մաքրությունն է պղտորվել։ Հայ ժողովուրդը երկու կողմից կորցրել է իր վստահությունը։
Մերի Խաչատրյան
Ընդդիմադիր պատգամավորները մանիպուլացնում են. վարչապետը չի հայտարարել, թե ԼՂ հարցը համարել է թոկ ՀՀ-ի վզին (տեսանյութ)
Արագածոտնում 3-ամյա աղջնակը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում գազամատակարարման անջատումներ կլինեն
Խոշոր ավտովթար Վահագնի թաղամասում. բախվել են բեռնատարներ (լուսանկարներ)
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ֆարերյան կղզիներ․ կանցկացվի Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը (լուսանկարներ)
Ֆլորիդայում փոթորկի վտանգի պատճառով 5,5 միլիոն մարդու տարհանվելու կոչ է արվել. սա աննախադեպ է ԱՄՆ-ում (տեսանյութ)
Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը ՆԱՏՕ-ի պատվիրակությանը բողոքել է հայ-ադրբեջանական կարգավորման «խոչընդոտներից»
Կարևոր և նշանակալից քայլ՝ ՀՀ սահմանների հսկողությունը քայլ առ քայլ անցնում է ՀՀ պետական ծառայություններին. Չախոյան
Պեսկովին հարցրել են, թե Պուտինը գիտի՞ կվադրոբերների մասին
Գյումրիում թմրանյութի փաթեթներ տեղադրելիս 49-ամյա տղամարդը բռնվել է. նա ձերբակալվել է
Թուրքիայի խորհրդարանը կարող է փակ նիստ գումարել․ օրակարգում են Իսրայելի ռազմագործողությունները
Իրավախախտումը չարձանագրելու համար վարորդը փորձել է 20 հազար դրամ կաշառք տալ պարեկներին
Հայտնի է՝ Հայաստանից ովքեր կներկայացնեն մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը
Էրեբունի-Երևան ստեղծագործությունը՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ
Մտել են Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցի, կոտրել գանձանակը և գողացել ներսում եղած գումարը
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին
Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնին, կան զոհեր (տեսանյութ)
Պլասիդո Դոմինգոյի համերգի ընթացքում հայազգի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Մայրը որդուն հայտնաբերել է արնաշաղախ վիճակում. երիտասարդին սպանել են մուրճի հարվածներով, հափշտակել ոսկյա շղթան
Արագածոտնի մարզում կողաշրջվել է մի քանի տոննա խոտով բարձված «ԶԻԼ»-ը
Ռուսաստանի երկնքում գիշերվա ընթացքում խոցվել է 47 ԱԹՍ
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում սպասվում են մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թվականի եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
17-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանին շնորհվել է միջազգային վարպետի կոչում
Հրդեհ Հաղարծինում. այրվել է տան տանիք
Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը նոր գործառույթներ կունենա
Վերադարձանք Երևան․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Իսրայելը հարվածել է Դամասկոսում բնակելի շենքերից մեկին. խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ կան
Իրականացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցության դիմումներ ներկայացրած քաղաքացիների ընդունելություն
Պարգևատրումներ ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ
ՌԴ-ն անցակետում ըստ էության «դուրս է գալիս» ՀՀ-ի և Իրանի «արանքից», Պուտինը և Փեզեշկիանը «չեն համբերում» 10 օր. Բադալյան
Սպասում ենք հաջորդ ինքնիշխան քայլերին, ռուս սահմանապահները պետք է ժամ առաջ հեռանան հայ-իրանական սահմանից. Բաբաջանյան
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ Լեբեդև
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները
Կոմիկ դերասանի համար չկա Հայաստան, իր հայրենիքը կնոջ ծագման երկիրն է, ամբողջ կապիտալն այնտեղ է հավաքում. Խաչատրյան
Կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա. նրան տեղափոխել են հիվանդանոց
Մոսկվայի հյուրանոցի աշխատակազմն անակնկալ է մատուցել Նիկոլ Փաշինյանին. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ռուսաստանը չի խառնվում Ադրբեջանի և Հայաստանի գործերին. Պեսկով
44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի՝ սուր լեյկոզով մայրն առողջ երեխա է ունեցել
Ֆլորիդայի 67 շրջանից 51-ում արտակարգ դրություն է հայտարարվել. Բայդենը հետաձգել է այցը Գերմանիա և Անգոլա
© 2024 Հայկական ժամանակ