Երևան
12 °C
Հրաժարականի դիմում ներկայացրած ՀՀ արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանը 2024 թվականի մայիսի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ նա 11 անշարժ գույք է հայտարարագրել:
Երևանում միանձնյա սեփականությամբ հողամաս, որը Մինասյանը ձեռք է բերել 2022 թվականին, 1994 թվականին ձեռք բերած համատեղ սեփականությամբ բնակարան, 2022 թվականին գնած անհատական բնակելի տուն Երևանում։
Մինասյանը Երևանում ունի նաև 2011 թվականին ձեռք բերած միանձնյա սեփականությամբ բնակարան և ավտոկայանատեղի, 2018 թվականին գնած բաժնային սեփականությամբ ավտոտնակ, 2017 թվականին գնած բաժնային սեփականությամբ հասարակական նշանակության շինություն, 2008-ին ձեռք բերած միանձնյա սեփականությամբ ավտոտնակ, 2012-ին համատեղ սեփականությամբ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։
Նա որպես նվիրատվություն ստացել է միանձնյա սեփականությամբ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Բուլղարիայում: 2020 թվականին Մինասյանը Հունաստանում ձեռք է բերել միանձնյա սեփականությամբ Բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում։
Վերջինս 2023 թվականին 15 միլիոն 500 հազար դրամով և 240 միլիոն 250 հազար դրամով վաճառել է Երևանում գտնվող բաժնային սեփականությամբ ավտոտնակն ու հասարակական նշանակության շինությունը։
Որպես անշարժ գույք՝ Գրիգոր Մինասյանը հայտարարագրել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։
Նա հայտարարագրել է նաև չորս միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք:
Այսպիսով՝ Մինասյանն ունի 16 հազար դոլար արժեքով և 22 հազար դոլար արժեքով ձեռքի ժամացույց, 15 հազար դոլար, 12 հազար դոլար, 15 միլիոն դոլար արժեքով երեք արվեստի գործ։ Նշված բոլոր թանկարժեք իրերը նա ձեռք է բերել 2009 թվականին։
Տարեսկզբին վերջինիս դրամական միջոցները կազմել են 119 հազար 437 եվրո, 2 հազար 12 դոլար, 1 հազար 550 եվրո, 1 միլիոն 97 հազար դրամ, 150 հազար դոլար, 75 հազար 850 եվրո, որոնք տարեվերջին կազմել են 119 հազար 310 եվրո, 108 դոլար, 396 եվրո, 17 միլիոն 923 հազար դրամ, 480 հազար դոլար, 58 հազար 980 եվրո։
Տարեսկզբին նրա կանխիկ գումարները եղել են 10 միլիոն դրամ, 2 հազար եվրո և 20 հազար դոլար, որոնցից տարեվերջին 20 հազար դոլարը պահպանվել է, իսկ մնացածը դարձել են 15 միլիոն դրամ և 4 հազար եվրո։
Գրիգոր Մինասյանի տարեկան ընդհանուր եկամուտները կազմել են 280 միլիոն 115 հազար 732.17 դրամ, որից 1869 եվրոն նա որպես այլ եկամուտներ ստացել է «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպություն»-ից, 45 միլիոն դրամը նա ստացված փոխառություններ է ունեցել «Մելլաթ Բանկ» ՓԲԸ-ից, 478 հազար 877 դրամ էլ՝ «HSBC» Հայաստան բանկից՝ որպես այլ եկամուտներ։ 19 հազար 800 եվրո նա որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում ստացել է Մարիա Չեռնիցկայայից, 2 միլիոն 479 հազար 800 դրամ՝ այլ եկամուտներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, 127 միլիոն 875 հազար նա ստացել է գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտ Հովհաննես Դուրգարյանից, 21 միլիոն 450 հազար դրամ նա ստացել է «Էյ էմ իրավաբանական ընկերություն»-ից, 47 միլիոն 117 հազար 283 դրամ նա նույն ընկերությունից ստացել է շահաբաժին։ 440 հազար 100 դրամ Մինասյանը ստացել է վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում «Շաբաթ Էյ Էմ»-ից, 324 հազար դրամ «Փրոֆ թաքս» և 4 միլիոն 876 հազար 650 դրամ «Գրինվուդ» ընկերություններից՝ որպես վարձակալության դիմաց ստացված վճար կամ այլ հատուցում։
ՀՀ արդարադատության նախարարությունից նրա աշխատավարձը կազմել է 20 միլիոն 961 հազար 713 դրամ։
Մինասյանը ունի հիփոթեք, որի մայր գումարի չափը կազմում է 45 միլիոն 438 հազար 714 դրամ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT