Երևան
12 °C
Արդեն մի քանի օր ամբողջ միջազգային մամուլի ու համացանցային գրեթե բոլոր հարթակների էջերը ողողել են ամերիկացի ռեփեր Փի Դիդիի (P Diddy) հետ կապված աղմկոտ սկանդալը:
Պատմությունը բավական մութ կետեր ունի, անհասկանալի դրվագներ, սարսռացնող բացահայտումներ, ի դեպ, սկանդալի մեջ ներգրավված են մի շարք հոլիվուդյան աստղեր, որոնք համաշխարհային փառք են վայելում:
Ընթերցողներից շատերը տեղյակ են սկանդալի մասին, մի մասն էլ՝ ուղղակի լսել կամ կարդացել է թեմայի վերաբերյալ ինչ-որ բան, բայց մի շարք հարցեր մնում են անպատասխան: Ստորև անդրադարձում կարող եք կարդալ այն ամենի մասին, ինչը հայտնի է:
Ո՞վ է հայ հասարակությանը քիչ հայտնի ռեփեր P Diddy-ն
Փի Դիդին ամերիկացի ռեփեր, երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր, դերասան և ձեռնարկատեր է: Իրական անունը՝ Շոն Ջոն Քոմբս։ Հայտնի է, որ նրա հայրը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող զինվորականը, կապեր է ունեցել քրեական հեղինակություն Ֆրենկ Լուկասի հետ, աշխատել որպես թմրանյութերի առաքիչ և մահացել փոխհրաձգության ժամանակ՝ հերթական խմբաքանակի թմրանյութն առաքելիս:
Քոմբսը աշխատել է որպես «տաղանդների» լեյբլի ղեկավար Uptown Records-ում, հիմնադրել է իր սեփական ընկերությունը՝ Bad Boy Entertainment-ը 1991-ին և ստեղծել իր սեփական լեյբլը՝ Bad Boy Records-ը 1993-ին՝ որպես Arista Records-ի հետ համատեղ ձեռնարկություն:
Դիդիի երգերից ինը առաջադրվել են «Գրեմմի» մրցանակների, որոնցից երկուսը հաղթել են՝ «I'll Be Missing You» (1997) և «Shake Ya Tailfeather» (2004): Նա արժանացել է երեք «Գրեմմի» մրցանակի, երկու «MTV Video Music Awards»-ի, երկու «BET Hip Hop Awards»-ի, երեք «BET Awards»-ի և մեկ «NAACP Image Awards»-ի: Աստղը ունի սեփական ռեալիթի շոուն՝ «Making the Band»-ը, ինչպես նաև նկարահանվել է 22 ֆիլմում և հեռուստասերիալում:
2022 թվականին «Ֆորբս» ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 1 միլիարդ դոլար, ինչը նրան դարձնում է երկրորդ ամենահարուստ հիփ-հոփ կատարողը Ջեյ Զիից հետո (1,5 միլիարդ դոլար): 2019 թվականին Forbes ամսագրի վարկածով նա ընդգրկվել է ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակում։ 2019 թվականին վաստակած գումարը կազմել է 70 միլիոն դոլար, որը վարկանիշի 9-րդ տեղում է։
Ռեփերը ներկայումս կալանքի տակ է. ըստ քննիչների՝ տասնամյակներ շարունակ նա կազմակերպել է հրեշավոր երեկույթներ, որտեղ սեռական բռնության է ենթարկել տղամարդկանց և կանանց, հնարավոր է երեխաների՝ փողի և երաժշտական պայմանագրերի դիմաց: Բացի այդ, նա, հավանաբար, զբաղվել է սեքսուալ առևտրով։
Բռնաբարություն, թմրամիջոցներ, սեքս-սկանդալ
Սկանդալը բռնկվել է դեռ 2023 թվականի նոյեմբերին։ Այդ ժամանակ ռեփեր և ձեռնարկատեր Դիդիի նախկին ընկերուհին՝ արտիստ Կասանդրա Վենտուրան, բացահայտ հայտարարել է, որ Դիդին մի քանի տարի շարունակ ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկել իրեն։ Սակայն նա արագորեն հետ է կանչել իր հայցը՝ պատճառաբանելով, որ հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով։
Հետո ռեփերի վրա նոր մեղադրանքներ են տեղացել. նույն աշնանը ևս երկու հայց է ներկայացվել, երկու հայցվորն էլ մեղադրել են նրան սեռական ոտնձգությունների և պոռնո ձայնագրությունների մեջ: Հայցերից մեկում ասվել է, որ երգիչ Ահարոն Հոլը 1990 կամ 1991 թվականներին սեռական ոտնձգություններ է կատարել մի կնոջ նկատմամբ, իսկ Դիդին տեսագրել է դա:
2023 թվականի դեկտեմբերին մի կին մեղադրել է Փի Դիդդիին խմբակային բռնաբարության և մարդկանց թրաֆիքինգի մեջ։ Նա պատմել է, որ երբ ինքը ընդամենը 17 տարեկան էր, իրեն մասնավոր ինքնաթիռով Դեթրոյթից տեղափոխել են Նյու Յորք, որտեղ նրան բռնաբարել են Փի Դիդին և Հարվ Պիերը, որն այն ժամանակ Bad Boy Records-ի նախագահն է եղել: Միաժամանակ մեղադրանք է ներկայացրել երաժշտական պրոդյուսեր Ռոդնի Ջոնսը, ով հայտարարել է սեռական ոտնձգությունների և սպառնալիքների մասին, նա հայց է ներկայացրել Դիդդիի դեմ և խոսել թմրանյութերով փակ երեկույթների և անչափահաս աղջիկների հետ օրգիաների մասին:
2024 թվականի գարնանը նոր մեղադրանքներ են ներկայացվել աղջիկներից, ովքեր պնդել են, որ Դիդին ստիպել է իրենց թմրանյութեր ընդունել, իսկ հետո՝ բռնաբարել։
Ինքը՝ ռեփերը, այս բոլոր մեղադրանքները համարում է «արագ փող» աշխատելու փորձ և պնդում, որ պայքարելու է իր բարի անվան համար։
Հազար շիշ մանկական յուղ և քսուք
Այս մեղադրանքների փնջից հետո, այս տավա մարտին, դաշնային իրավապահ մարմինները ներխուժել են Դիդդիի տներ Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Մայամիում:
Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել է երեք AR-15 հրացան՝ ջնջված սերիական համարներով և ավելի քան հազար շիշ «Ջոնսոնս բեյբի» մանկական յուղ և քսուք։
Ռեփերին մեղադրել են սեռական թրաֆիքինգի և սեռական բռնության ներգրավվածության մեջ։
14 էջանոց մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Քոմբսը ղեկավարել է «սեռականացված հանցագործությունների կեղտոտ որջ» ավելի քան 10 տարի՝ իր անձնական օգնականների, անվտանգության աշխատակիցների և տնային անձնակազմի միջոցով կանոնավոր և համատարած բռնության ենթարկելով կանանց, անչափահասների և այլոց:
«Սպիտակ երեկույթներ», օրգիաներ ու նկարահանումներ
Ռեփերը պարբերաբար կազմակերպել է հայտնիների շքեղ երեկույթներ, որոնք անվանել է «սպիտակ» երեկույթներ։
Վերջերս համացանցում սկսել են հայտնվել դրանց «մասնակիցների» լուսանկարները: Նրանց անունները ծանոթ են գրեթե բոլորին՝ Լեոնարդո դի Կապրիո, Ուիլ Սմիթ, Ռիհաննա, Մայքլ Ջեքսոն, Փերիս Հիլթոն, Ջեյ Զի, Բեյոնսե, Մրայա Քերի, Պամելա Անդերսոն, Քիմ Քարդաշյան, Ջասթին Բիբեր, Էշթոն Քաթչեր, Քրիս Բրաուն, Քլոե Քարդաշյան, Ջենիֆեր Լոպես, Աշեր, Մեգան Ֆոքս, Դրեյք, Փինք, Մեթյու Բրոդերիկ, Սառա Ջեսիկա Փարքեր, Լեդի Գագա և նույնիսկ թագավորական ընտանիքի անդամ արքայազն Հարրին, և սա ամբողջական ցուցակը չէ:
Ըստ որոշ աղբյուրների՝ «մասնակիցների» թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, շրջանառվում են նաև նախկին նախագահների անուններ:
Նրանք այժմ ակտիվորեն մաքրում են իրենց սոցիալական ցանցերը այդ երեկույթների լուսանկարներից և շարունակում են լռել այս իրադարձությունների մասին։ Մինչ ձերբակալությունը, Դիդին ինքն է ցուցակագրել իր երեկույթներին եկած աստղերին։ Համացանցում տարածվում է «Diddy List» անունով թերթիկը, որտեղ նշված է ավելի քան 90 անուն: Հայտնիներից ոչ ոք, բացի Դի Կապրիոյից, չի արտահայտվել և չի փորձել արդարանալ։ Հոլիվուդյան դերասանն իր ներկայացուցիչների միջոցով ասել է, որ երեկույթներին ոչ մի վատ բան չի նկատել, և Դիդիի հետ վաղուց չի շփվում։
Երեկույթների դրեսս-կոդը, բնականաբար, սպիտակ գույնն է եղել՝ սպիտակ զգեստներ, լողազգեստներ և այլ հանդերձանք:
Երաժշտական ինդուստրիայի նախկին աշխատակից Թոմաս Սվոուփը մի անգամ կիսվել է այս երեկույթներից ստացած իր տպավորություններով: Նա պնդել է, որ մուտքի մի քանի մակարդակ կա՝ ընդհանուր մուտքից մինչև ներքին «սրբավայր», որտեղ տեղի են ունենում «իսկական» երեկույթները»: Հենց այնտեղ, ըստ Սվոուփի, մասնակիցները օրգիաների էին մասնակցել, թմրանյութեր օգտագործել, փողի դիմաց այլասերված արարքներ կատարել և ըստ ականատեսի՝ այնտեղ անգամ ստիպողաբար են սեքսով զբաղվել: Դրա մասին է վկայում, օրինակ, այն փաստը, որ մեծահասակների համար ֆիլմերի նախկին դերասանուհի Ադրիա Ինգլիշը դատի է տվել Քոմբսին` պնդելով, որ նա սեքսուալ թրաֆիքինգի է ենթարկել իրեն` ստիպելով իրեն սեքսուալ ծառայություններ մատուցել հյուրերին իր «սպիտակ երեկույթների» ժամանակ:
Նման տպավորություններ ունի նաև ձայնային պրոդյուսեր Լիլ Ռոդը (Ռոդնի Ջոնս): Նա հրապարակայնորեն մեղադրել է Դիդիին՝ սեքս-ինդուստրիայի ներկայացուցիչների հետ սեքսով զբաղվելու ստիպելու մեջ: Ջոնսը նաև պատմել է, որ կատարողը պարբերաբար մասնավոր երեկույթներ է կազմակերպել, որոնց անբաժանելի մասն են կազմում ապօրինի թմրանյութերը և անչափահաս հյուրերը։
Սպառնալիքների թմրամիջոցների թունդ ազդեցության տակ մարդկանց ստիպել են մասնակցել տարօրինակ թատերական ներկայացումների։ «Անզուսպ զվարճանքը», ըստ Ռոդի, տևել է մինչև մի քանի օր, որից հետո հյուրերին առողջությունը վերականգնելու համար անհրաժեշտ են եղել դեղամիջողներ:
Ըստ հրապարակումների՝ Դիդին 16 տարի կազմակերպել է «սպիտակ երեկույթներ» աշխարհի տարբեր հյուրանոցներում: Եթե մասնակիցներից որևէ մեկը որոշել է կապ հաստատել իրավապահ մարմինների հետ, ապա ռեփերի ենթակաները առևանգել են նրան, խոշտանգել, շանտաժի ենթարկել ինտիմ լուսանկարներով և տեսանյութերով, այրել մեքենաները և անգամ՝ նրանց տները: Միայն այդպես է նա կարողացել թաքցնել Հոլիվուդի «մութ կողմը»:
Պեդոֆիլիա և անչափահասների ներգավվածություն
Հայտնի է, որ Դիդին զբաղվել է երիտասարդ երաժիշտների առաջխաղացմամբ: Նա կազմակերպել է, այսպես կոչված, «ճամբարներ» խոստումնալից արվեստագետների համար, որտեղ նրանք կարող էին փորձ ձեռք բերել, ձեռք բերել ,օգտակար կապեր և շփվել ոլորտի ավելի հաջողակ գործընկերների հետ։
Այդպիսի երիտասարդ արտիստ ժամանակին (14 տարեկանում) եղել է երգիչ Աշերը։ Իր հարցազրույցներում նա երբեմն նշել է «խելահեղ» երեկույթների մասին Փի Դիդիի տանը։ Դավադրության տեսաբանները և մարդիկ, ովքեր հետաքննում են ռեփերի հետ կապված սկանդալները, պնդում են, որ ձեռնարկատերը գայթակղել է իր երիտասարդ սանին անչափահաս տարիքում:
Նման ճակատագիր է արժանացել Ջասթին Բիբերը ևս։ «48 ժամ Փի Դիդդիի հետ» տեսահոլովակը ներկայումս ակտիվորեն քննարկվում է համացանցում։ Դրանում ռեփերը կանգնած է երիտասարդ Բիբերի հետ և ասում է. «Ես և Բիբերը հիմա պատրաստվում ենք անցկացնել 48 ժամ՝ ինչպես ֆիլմում։ Թե որտեղ ենք շփվելու և ինչ ենք անելու, չենք կարող բացահայտել, բայց 15-ամյա տղայի համար դա երազանք է»:
Տեսանյութի մեկնաբանները մտահոգված հաղորդագրություններ են թողել, քանի որ Բիբերը շատ վախեցած տեսք է ունեղել:
Բիբերը բազմիցս ասել է, որ դեռահաս տարիքում սեռական կյանքի տրավմատիկ փորձ է ունեցել և ակնարկել է երաժշտական արդյունաբերության մեջ մոլեգնող մանկապղծության մասին: Շատերը հիշել են նաև նրա խոսքերը երիտասարդ Բիլլի Այլիշի հասցեին, երբ նա սկսել է իր կարիերան: Ջասթինը նրան պաշտպանել է «շոու բիզնեսի ամենավատ մարդկանցից»։
Ինչ է սպասվում սկանդալային ռեփերին
Սեպտեմբերի 16-ին ռեփերը ձերբակալվել, կալանավորվել և տեղափոխվել է Բրուքլինի կալանավայրերից մեկը։ Փաստաբանները Դիդիի ազատ արձակման համար առաջարկել են 50 մլն դոլար, սակայն դատարանը մերժել է հայցը՝ արտիստին համարելով վտանգավոր հասարակության համար։ Սրան ռեփերն արձագանքել է՝ հացադուլ անելով։
Բուն դատավարությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին։ Փորձագետները նշել են, որ նրան ցմահ ազատազրկում է սպառնում, եթե ապացուցվեն իր հանցագործությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT