Մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների՝ ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ. Գրիգորյան

05/10/2024 schedule19:00

«Հայկական ժամանակ»-ը մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ զրուցել է բլոգինգում առկա կոնտենտի և հանրության վրա դրանց ազդեցությունների մասին:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Տիկին Գրիգորյան, վերջին շրջանում նկատելի է, որ ոլորտում արդեն կայացած և տեսադաշտում նոր հայտնվող բլոգերների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս կանացի «դեմքով», բովանդակությունը կառուցում՝ ոչ իր ֆիզիոլոգիական սեռին համարժեք: Սա ինչի՞ մասին է խոսում, հոգեբանության տեսանկյունից արդյոք կա՞ որևէ բացատրություն երևույթին:

- Այսօր, երբ մեդիան մեզ առաջարկում է լայն և բազմազան ընտրանի, ոլորտի մարդիկ ներկայանալու խնդիր ունեն, և դա հաճախ կապված է թե՛ ձևի, թե՛ բովանդակության հետ: Մեդիաբովանդակություն ստեղծող անձինք գերհագեցած տեղեկատվական դարաշրջանում պետք է կարողանան այնպիսի կոնտենտ ստեղծել, որը ոչ միայն կգրավի, այլև դիտելիություն կապահովի, և, այս հանգամանքով պայմանավորված, հաճախ ստեղծվում է աչքի համար սովորականից տարբեր մեդիակոնտենտ: Հակառակ սեռի դերերում հանդես գալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այսօր արդիականություն ունեցող կոնկրետ թեմաներ կան, որոնք շահարկելով՝ հնարավոր է լինում ձեռք բերել լայն լսարան՝ լինի երևույթը սատարողի, թե պախարակողի դերում:

Առհասարակ, սոց. ցանցեր մտնելու, դրանք որպես անձնական մեդիա կիրառելու, կախվածություն ձեռք բերելու պատճառը դոֆամին հորմոնն է: Երբ մենք մտնում ենք սոց. ցանցեր, մեր օրգանիզմում արտադրվում է դոֆամին հորմոն, որը հաճույքի զգացողություն առաջացնող, ինչպես նաև կախվածություն ստեղծող հորմոնն է. այն արտադրվում է օրգանիզմում այն ժամանակ, երբ մենք խաղում ենք, սնվում, խմում, ծխում, քաղցր ուտում, խաղադրույք կատարում և այլն: Վերոհիշյալը մարդկանցից պահանջում է դոֆամին, որն էլ նրանց հաճախ հեռացնում է իրական կյանքից և վերջինիս վերաբերյալ պատկերացումներից:

- Հումորային կոնտենտ ստեղծող բլոգերների գործունեությունն ինչպե՞ս կարող է անդրադառնալ երեխաների վրա, հատկապես, երբ առկա են սեռային փոխակերպումներ:

- Շարունակ դիտվող կոնտենտը կարող է տալ պատկերացում և մտահղացում՝ ոճի և վարքի առումով, սակայն կարող է նաև որևէ ազդեցություն չունենալ: Եթե երեխայի մեջ արդեն իսկ կան տարասեռ դիրքորոշման նախադրյալներ, վերջինս կարող է հետևել և կրկնօրինակել սիրելի կերպարներին՝ մտածելով, որ նրանք կրում են տարբերվողը, ժամանակակիցը, թրենդայինը և, վերջապես, որ նրանց նման լինելը փառքի և հեղինակության ուղենիշ կարող է լինել:

- Այս կերպ արդյոք չի՞ փոքրացվում կամ նսեմացվում կնոջ և տղամարդու դերերի կարևորությունը, քանի որ ստացվում է՝ հակառակ սեռի կերպարով հանդես գալու դեպքում միայն շատ ասելիք կա: Հատկանշական է, որ նույն բլոգերներից շատերը, որոնք բլոգում ինչ-որ իմաստով հանդես են գալիս որպես դերասան, ստեղծում են մտացածին կերպար՝ համապատասխան բնավորության գծերով, շատ ժամանակ իրական կյանքում էլ սկսում են նմանվել այդ կերպարներին: Ի՞նչ խնդրի մասին է խոսում սա, կամ ինչպե՞ս անվանել երևույթը:

- Եկեք միանշանակ չդիտարկենք մոտեցումները, քանի որ սեռային ներկայացուցչականությունից զատ՝ կան նաև այլ կերպարակերտումներ, որոնք կրկին արժեքներ և արժեհամակարգ կարող են խարխլել: Ի վերջո, երևույթի արմատները շատ ավելի խորն են, քան առաջին հայացքից նկատելի է: Դիցուք՝ որևէ մեկի մտքով չի անցնում, որ երբ մանուկ հասակում հայրիկները փոքր-ինչ ավելի ակտիվ վարք ունեցող աղջիկ երեխաներին ներկայացնում են որպես իրենց տղա կամ հակառակը, լացկան, դժգոհող տղաներին՝ անվանում հայտնի ածականով, դա կարող է խարխլել երեխայի սեռական պատկանելիությունը և այլ բնազդներով օժտել:

Մեդիան այսօր շատ է թիրախավորվում, տպավորություն է՝ շարունակ փորձ է արվում ամեն ինչ վերջինիս վրա բարդել, սակայն երևույթի արմատները կարող են սկսվել ընտանիքից, բակից, միջավայրից, հետո նոր գնալ դեպի մեդիադաշտ: Ինչ կոնկրետ մեդիակոնտենտին է վերաբերում, ապա, այո, փոխվել է բովանդակությունը, փոխվել են սեռային պատկերացումները, ներկայացվող արժեքներն ու արժեհամակարգերը: Երևույթները սկսել են առավել մակերեսային պատկերվել, հաճախ՝ արժեքներից զերծ, ինչը նույնպես խնդիր է: Զուր չէ ասված՝ մարդը դաստիարակվում է ընտանիքում, ձևավորվում՝ հասարակության մեջ: Մեդիան ևս հասարակություն է, և վերջինիս դերն անհատի կայացման հարցում այսօր շատ դեպքերում ավելին է, քան միջավայրինը: Անհրաժեշտ է մեդիան սպառել այս ամենի հաշվառումով, հասկանալ՝ ինչն է վնասակար, ինչից է պետք խուսափել, ինչն էլ պետք բացառել՝ կառավարվող ամբոխի մաս դառնալուց խուսափելու համար:

Մատնանշված երևույթը վարքային մոդելի կրկնօրինակումն է, երբ երեխան իր շուրջը չի տեսնում այլընտրանք և փորձ է անում նմանվել իր համար լավագույնին: Այստեղ նշանակալին այն է, որ կրկնօրինակվող մոդելն իրեն հաճելի, ցանկալի, դուրեկան լինի, որտեղ հաճախ անտեսվում են հասարակական կարծիքն ու պահանջները: Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ մարդիկ մեդիահարթակներում ներկայանում են առանց բարդույթների, երբեմն ճեղքելով հասարակության մեջ առկա բազում տաբուներ՝ փորձելով հավատարիմ մնալ ակնառու և ոչ ստանդարտ նորաձևությանը, սակայն միայն մեդիայում. իրական կյանքում նրանք այլ մարդիկ են՝ լրիվ այլ մոտիվացիայով:

Դուք՝ որպես մեդիահոգեբան, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այդ համատեքստում և ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումները:

- Հոգեբանության տեսանկյունից չափազանց պարզ թվացող երևույթներն իրականում շատ ավելի խորը արմատներ ունեն, քան կարելի է պատկերացնել: Հոգեբանությունը թույլ է տալիս տեսնել ոչ թե այսբերգի երևացող մասը, որն ընդամենը 10% է կազմում (և ունի առավելապես դեմոնստրատիվ գործառույթ), այլ ջրի տակ թաքնված 90%-ը, որն էլ հենց ձևավորում է անհատին:

Անձնական մեդիան ու դրա բովանդակությունը վերանայելու, խնամքով ընտրելու դեպքում մարտահրավերները հաղթահարված կհամարվեն, իսկ այս ամենն ունենալու համար անհրաժեշտ է նախևառաջ ունենալ մեդիագրեգետ հասարակություն, որի արմատները պետք է դրվեն դեռևս դպրոցից։ Մարդը պետք է կարողանա ֆիլտրել այն կոնտենտը, որն ինքը սպառում է: Հաճախ մարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե երեխաները շատ բան չեն հասկանում, բայց իրականում այդպես չէ. նրանք հրաշալի ընկալում են ամեն ինչ և երկար հիշում: Հոգեբանության մեջ և հարակից գիտություններում գոյություն ունի «երկարատև քնի էֆեկտ» կոչվող ֆենոմենը, երբ մանուկ հասակում երեխայի ինքնագնահատականը կարող է անմիջականորեն կապ ունենալ արդեն հասուն տարիքի նրա վարքային դրսևորումների հետ, ուստի պետք է հնարավորինս հետևողական լինել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8160 դիտում

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ