Մուշուրբի կախարդանքը, կամ ինչպես է բաժակը ձայներ հանում․ ում համար է գյումրեցի վարպետ Էդիկը ոսկե մուշուրբա սարքել

05/10/2024 schedule15:00

«1895-96 թթ. Էրզրումից կգաղթեն, գուկան, սաղ Հայաստանով կֆռռան։ Միլիտոս պապըս կըսե՝ արեք էրտանք Ալեքպոլ, ընդեղ լավ է, իմ կարծիքով՝ արհեստն ընդեղ շատ լավ կերտա։ Գուկան ու կմնան։ Հայրիկս կծնվի Մոճոռենց տունը՝ նեղ, փոքրիկ, բլկոզ տուն էր»։

Ջորուն բարձած գործիքներով ու այլ իրերով Էրզրումից հեռավոր այդ տարիներին Գյումրի են եկել ու հաստատվել Ժամակոչյանները։ Էրզրումում նրանց փախրջի են կոչել՝ պղնձագործներ։ Եկել ու նույն արհեստը Գյումրիում շարունակել են որպես իրենց գերդաստանի անխախտ դիմագիծ։

«Շատ մեծ հաջողություններ կունենան. հա՛մ արհեստանոց, հա՛մ խանութ սեփական։ 1937-38 թվերին ԿԳԲ-ն գուկա, գիմանան, որ շատ ոսկի ունին, գուկան, տատս կբացե դուռը, կըսեն՝ ո՞ւր ա Միլիտոսը, կըսե՝ ներսն է, մտքով ինչ անցնի՝ ով են, ընչի են եկել։ Պապս գելնի, որ տեսնի՝ ինչ է եղել, քիչմ չոր կխոսի, կզարգեն, պապս գընկնի։ Տատս կըսե՝ էս ի՞նչ բան է, կըսեն՝ օսկիքը (ոսկիները - խմբ․) բեր։ Ղուշղանա կըսենք մենք (կաթսա -խմբ․), փոքր ղուշխանով 200 հատ ոսկի կբերե, 100 հատը կեղնի ռուսական, որը որ ավելի թանկ էր ու հարգի, 100 հատը՝ թուրքական։ Կառնին, կերտան»,- նախնիների մասին պատմում է Գյումրիում մուշուրբայի հայտնի վարպետ Էդիկը։

Պապից՝ հորը, հորից՝ իրեն, իրենից էլ՝ որդուն․ Ժամակոչյան գերդաստանը պահում է միայն իրեն հասանելի ու իրենցով հայտնի արհեստը։ Գյումրու մուշուրբան այսօր Հայաստանի սահմաններից դուրս էլ հայտնի է հենց նրանց շնորհիվ։

294b830e-92e0-4a19-85e4-1b4f6b3a2f22.jfif (120 KB)

Կսարքեի, կդնեի հեռու, կնայեի, հերս կըսեր՝ ապրի արևդ, Էդիկ ջան․ ինչպես Էդուարդը դարձավ արհեստավոր

«Աշխատել եմ սառնարանային կոմպրեսորների գործարանում։ Եղավ ըմբես, որ մե պահըմ գործ չունեցանք, մեր դիրեկտորը՝ Պողոսյան Էդիկը, կանչեց, ըսեց՝ տղեք, 2 ամիս չենք աշխատի, ով կռնա յոլա էրտա, ով չէ, դիմումը գրեք, կրճատվեք, ուրիշ տեղ գնացեք, տուն բդի պահեք։ Եկա տուն, ըսի՝ հայրիկ, ըսպես բան կա։ Ըսավ՝ է՜, ի՞նչ էնենք, յոլա կերտանք։ Ես լավ ռոճիկ կառնեի, մինչև 400 ռուբլի, ըսի՝ ես ի՞նչ էնեմ, 2 ամիս հորս վզի՞ն նստիմ։ Երկու երեխա էլ ունեի»,- պատմում է նա:

Այս մտահոգությունը ստիպում է, որ վարպետ Էդիկը ավելի հետաքրքրվի պապի ու հոր արհեստով, ավելի շատ օգնի ու սովորի։

«Նախքան էդ էլ կենեի, ռուչկեն, կանտը կսարքեի, միջի կիսակլոր շերեփը կսարքեի ու էլ մոտիկ չէի գա։ Բայց հետո սկսի հորս նայել, քիչ-քիչ ավելի շատ բան էնել։ Ամիսմ հետո քննություն տվեցի հորս։ Մուշուրբեմ սարքի։ Ճիշտ է, թերություններ կային, բայց նայեց հայրիկս, ըսավ՝ բան չկա, կամացեն կհղկվիս։ Շատ ուրխցավ, շատ։ Ընձի Էդիկ կըսեր, ըսավ՝ ապրիս Էդիկ ջան։ 76 թիվն էր, ու էդ օրվանից մինչ առ էսօր ես կաշխատիմ։ Կսարքեի, կդնեի հեռու, կնայեի, հերս կըսեր՝ ապրի արևդ, Էդիկ ջան»։

Երկու ծակ է․ մուշուրբի կախարդանքը, կամ ինչու է բաժակը ձայներ հանում

Վարպետ Էդիկը կիսասարքել ու արդեն պատրաստի մուշուրբաները շարում է կողք կողքի ու բացատրում․ «Շերեփ ես կըսեմ էդ մեջի կլորին, վրեն 2 ծակ է, դեմ-դիմաց բռնակի, ջուրը լցիր, օդը չի թողնի, որ էդ ջուրն անցնի, հենց քիչըմ թեքեցիր, որ խմես՝ օդը դուրս գուկա, էդ ձենն ըդտեղից է, բդի ծակերը ճիշտ եղնին, որ ձեն հանե»։

04199648-bee5-46b1-b8bd-b37139c622ef.jfif (161 KB)

Մեկ մուշուրբա սարքելու համար 8 ժամ է պետք՝ անդադար մուրճով ծեծելու, մշակելու, վերջնական արդյունքի հասնելու համար։ Ճանապարհը երկար է, սակայն՝ հաճելի. «Դոնարա Հարությունյան կար, ախպերը եկավ հորս մոտը, թե՝ վարպես, ես էլ սորվիմ։ Քանիմ օր եկավ 2 չակուջ զարկեց ու էլ չեկավ, ներվ է պետք, համբերություն»։

Ում համար է գյումրեցի վարպետը ոսկե մուշուրբա սարքել

Վարպետ Էդիկն իր կյանքում հազար ու մի տեսակ պատվիրատու է ունեցել, բոլորին գոհացրել, զարմացրել է իր կախարդական, ձայնեղ բաժակով։ Նա արծաթե մուշուրբաներ է պատրաստել կաթողիկոս Վազգեն առաջինի, Քըրք Քրքորյանի, Արմեն Ջիգարխանյանի, Ալեք Գազմանովի և շատ այլ հայտնի մարդկանց համար։ Առաջին և դեռևս միակ ոսկե մուշուրբան 90-ականներին սարքել է Ասլան Աբաշիձեի համար։

«Մե հայ տղեմ էր, եկավ, ըսեց՝ կըսարքե՞ս, վարպետ։ Ըդի մեկն եմ օսկուց սարքել Ասլան Աբաշիձեի՝ Աջարիայի նախագահի համար էր։ Էնքան էլ սիրուն էր ստացվել»,- պատմում է վարպետն ու նշում՝ շատ են դեպքերը, երբ պատվերը ստացել, սարքել է, բայց չի էլ իմացել, թե ով է մուշուրբայի իրական տերը։

Ոսկե մուշուրբաների պատվերներ չունի, սակայն արծաթ նախընտրողներ կան։ Կատակում է՝ ըդիկ հմի պուզատիների համար է, ով որ փող ունի։

Նախկինում Գյումրու բոլոր տներում մուշուրբաներ եղել են, օգտագործվել է առօրյա կենցաղում որպես սովորական ջրի բաժակ։ Այսօր այն մի փոքր այլ իմաստ ունի։ Վարպետն ասում է՝ պատվիրում են՝ հիմնականում տանը որպես ցուցանմուշ ունենալու համար։

«Մարդ կա՝ կդնե տունը, գուզեն հին ձևի, կըսեն՝ պետք չէ պալիռովկա էնել, որ էդ չագուճի (մուրճ -խմբ․) տեղերը վրեն էրևա։ Կա, որ տունը ունեցած հները կբերեն, որ թարմացնեմ, ուղղեմ։ Բայց հիմնականում երևանցիներն են պատվիրատուները։ Ժամանակ կա, որ չեմ հասցնե։ Տան տեղը սաղ քաղաքը գիտե, գուկան, նայեմգը, առաջի անգամ կտեսնիմ իրան, կսեմ՝ դու ծանո՞թ ես մուշուրբին, կսե՝ հա, տեսել եմ, գուզեմ՝ ես էլ ունենամ։ Գուզես՝ գուզես, մենք էլ կսարքենք։ Նոր տարուց հետո կկայնի գործը, հետո կամացեն մարտ-ապրիլ կսկսե հուպել»,- ասում է նա:

7.jfif (130 KB)

Երկու արծաթե անվանական մուշուրբա էլ թոռների համար է սարքել տղայի՝ Վահանի հետ։ Ասում է՝ շուտով իր անունը կրող փոքրիկ թոռնիկի համար էլ մեկը կսարքի։ Հատկապես նա է սիրում մուշուրբայով ջուր խմել, նաև գործի պահին մեկ-մեկ միանում է հորն ու պապին, հետևում աշխատանքին։

8783961a-e38d-49f5-b6e8-78a230c41c8f.jfif (170 KB)999.jfif (142 KB)

«Շատ զգույշ բդի էղնիս արծաթի հետ, մե հատըմ սխալ զարգիր՝ փչանագը։ Լատունը հեչ, փչացավ, կքցես էն կողմ, արծաթը չես կռնա, արծաթը ուրիշ է»,- նկատում է նա:

Ծախսատար ու նյարդերի աշխատանք է սա։ Վարպետի խոսքով՝ հիմա հումքը դժվար է ճարվում, արույրը Երևանից է գնում որդին։ Բայց չի դժգոհում. «Մենք յոլա կերտանք, տունը, փառք Աստծո, ամեն բան նորմալ է։ Եղել է, որ պատվերը քիչ եղել է, բայց պարտադիր եղել է»։

99.jfif (140 KB)7d9dba8f-f260-4487-ab73-68621bac0b3b.jfif (151 KB)

Սունդուկյան 108․ տուն և արհեստանոց միաժամանակ․ ինչու է վարպետը տանն աշխատում

Տան դռնից ներս՝ փոքրիկ միջանցքում են աշխատում վարպետն ու որդին՝ Վահանը։ Սա է նրանց արհեստանոցը։

«Մեր տունը դըխկ ու շըխկով տուն է, ըսպես է»,- կատակում է վարպետը։

Պապն ու հայրը ժամանակին արհեստանոց են ունեցել, բայց հետո վաճառել են։

«45-46 թվերին գործը չի արդարացրե, արհեստանոցը մերոնք կծախեն։ Էդ ալյումինից բան ամանները, որ եղել են արդեն, էլ մարդիկ պղնձին շատ չեն ձգտե։ Հայրիկս մուշուրբա որ կսարքեր, էն ժամանակ չէր ծախե, մոտիկներին նվեր կուտար։ Էդ տարիներին մատերիալը ճարելը խնդիր չէր։ Հետո արդեն Բալասանյանը (նկատի ունի Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին -խմբ․) կանչեց հին գարեջրի գործարանը, ըսեց՝ ինչը գուզես, վերցրու, քեզի արհեստանոց սարքե, աշխատի։ Ըսի՝ չեմ գա, ես սովոր եմ, որ տանս մեջ աշխատիմ, պապիս արհեստանոցը եղնիր, աշխատեի, թե չէ ես ուրիշ տեղ չեմ կռնա աշխատի»,- նշում է նա:

b4f6b0e4-e90b-43d3-99dc-2d55df16240e.jfif (127 KB)

Ժամակոչյանների գերդաստանի ձեռագիրը՝ Էրզրումից բերված գործիքներով. միակտոր մուշուրբա

Վարպետ Էդիկի ձեռքի տակ Էրզրումից նախապապերի բերած գործիքներն են հիմնականում, մի քանիսն էլ ինքն է սարքել։ Ասում է՝ իր գերդաստանի ձեռագիրը կրկնելն անհնար է։ Նախ՝ որևէ մեկը դրա իրավունքը չունի, հետո էլ՝ չեն կարող։

Ժամակոչյանների մուշուրբան միակտոր է, մեկ ամբողջականություն։ Իրական արժեքը գնահատողները հենց այս մուշուրբան են նախընտրում։

Գյումրիում հիմա էլի կան մարդիկ, որոնք փորձում են ստանալ մուշուրբա, բայց առանձին 4 կտորից։ Վարպետի աշխատանքի հետ դրանք շփոթել հնարավոր չէ։

07c52551-8dad-42c3-a14b-9200d6b79497.jfif (120 KB)

Մուշուրբա՞, թե՞ կըլկըլան․ ով ուզեց փոխել բաժակի անունը

«Մուշուրբեն արաբական բառ է, ջուր խմելու աման, ոչ թե թուրքական, այլ արաբական բառ է։ Կըլկըլանը Կիրակոսյան Հասմիկը մոգոնեց, թե չէ մուշուրբեն դարերով եկել է, ըդիկ է ճիշտ անունը»,- ասում է վարպետ Էդիկն ու նշում, որ քչերն են կըլկըլան տարբերակը օգտագործում։ Գյումրին հայտնի է իր սարքած մուշուրբով։

e544a631-0882-4342-9180-b504d7f2ed7f.jfif (117 KB)

Ես չեմ էղնի, Վահանին օգնող կեղնի պարտադիր, չբդի մեռնի էս արհեստը, ըսիգ մերն է

3 երեխա, 7 թոռ, 2 ծոռ ունի վարպետ Էդիկը։ Բոլորից գոհ է, ասում է՝ հարգանքն առաջնային է ընտանիքում։

«Պապիկն ըսավ՝ ուրեմն ֆսյո (իրեն նկատի ունի -խմբ․), պապիկն էլ հասկնալով կսե, թե չէ անհասկնալի բան ըսես՝ ո՞ւմ կսիրեն»,- կատակում է գյումրեցին։

Հարգանքից բացի՝ այս ընտանիքում առաջնային է նաև մեծ պատասխանատվությունը նախ գերդաստանի պատվի, հետո նաև սեփական անձի հանդեպ։

«Տղես գերազանցեց հա՛մ Միլիտոս պապիս, հա՛մ հորս, հա՛մ ընձի, շատ լավ ձեռ ունի»,- մեծ հպարտությամբ որդուն՝ Վահանին է ներկայացնում վարպետը։

Հուզվում է, անկեղծանում՝ հանգիստ է. իր գերդաստանը դեռ երկար կպահի համբավն ու ձեռագիրը Գյումրիում. «Ես չեմ էղնի, Վահանին օգնող կեղնի պարտադիր, չբդի մեռնի էս արհեստը ըսիգ մերն է»։

0e33e37a-0fec-4a29-b6a0-f657ed6c667a.jfif (153 KB)9d378116-6761-4a6a-b8b4-b6fa93759347.jfif (125 KB)4982e2a7-471e-4d1a-bfde-7afeae4139ba.jfif (158 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7684 դիտում

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան