Մակրոնը Փաշինյանին վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու ՀՀ տարածքային ամբողջականությանը

04/10/2024 schedule15:12

Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ունեցած հանդիպման վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում ունեցած զրույցում Մակրոնը  շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկա գտնվելու համար։

«Շարունակելով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթը՝ նախագահը վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հայ ժողովրդի՝ խաղաղության և ժողովրդավարության ձգտումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, որոնք խիստ համապատասխան են լինելու միջազգային իրավունքին և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին։

«Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը քննարկել են պաշտպանության, տրանսպորտի, էներգետիկայի, ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության հիմնական հարցերը»,- նշվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև շարունակել ամրապնդել երկկողմ համագործակցությունը Ֆրանսիայի և Հայաստանի միջև։

Հիշեցնենք՝ հայկական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։

Տպել
751 դիտում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության դեպքի նախաքննությունն ավարտվել է․ 3 անձի մասով գործը դատարանում է

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ոգելից խմիչք․ ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում սեպտեմբերին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աճառյան փողոցում

Առաջիկա օրերին հնարավոր է նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցակետերի թողունակությունը. ՊԵԿ-ը հայտնել է՝ ինչու

ՌԴ գլխավոր դատախազը Աննա Վարդապետյանին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով

Սիսիան-Գորիս հատվածում 2 պայթյուն կիրականացվի. ՊՆ

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հոկտեմբերի 4-ին

ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին

Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և Վանաձորում

10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով

Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է

Ինչ եղանակ է սպասվում Երևանում ու մարզերում առաջիկա օրերին

Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ ղեկավարի հայտարարությունը սուտ է ու մանիպուլյացիա. Ստանո

Մակրոնը Փաշինյանին վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու ՀՀ տարածքային ամբողջականությանը

Ինչ անել, որպեսզի երթևեկության խախտումների տուգանքն ավտոմատ նվազի 20 տոկոսով. քանի քաղաքացի է օգտվել ծրագրից

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին 5 տարվա մեջ առաջին քարոզն է կարդացել Թեհրանում՝ խոսելով «վամպիր» ռեժիմից

Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա

Նոր Կյանք-Տափերական ճանապարհին 3 մեքենա է բախվել. տուժածների վիճակը ծանր է

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են համակարգում ու մարդաքանակ ապահովում սուտասանին, նրանք են տիկնիկավարները. Չախոյան

Սարյանի «Հայաստան» նկարը՝ իր անվամբ փողոցում. աստիճանները կգունազարդվեն սարյանական ներկապնակով (տեսանյութ)

Չմոռանա՛ք ղարաբաղյան վերջին պատերազմը. Ալիևը կրկին սպառնում է

Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը. մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ ԶՈԻ-ի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները

Կրակոցներ Արարատի մարզում, կա վիրավոր. կասկածյալը համայնքի նախկին ղեկավարի որդին է

Հակոբ Արշակյանն ու Հնդկաստանի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման մասին

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և կնոջ հետ միջադեպ է տեղի ունեցել օդանավակայանում

Ռեփեր Էմինեմը պապիկ է դառնալու (տեսանյութ)

Դավթաշենում ապօրինի հատված բարդիների վնասի չափն ավելի քան 1,5 միլիոն դրամ է

Արտոնյալ սպառազինությունների մատակարարումների դիմաց Արևմուտքը Հայաստանից պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից. Բորտնիկով

Բեյրութի հարավում հզոր պայթյուններ են որոտացել. հարվածների թիրախը եղել է «Հըզբոլլահ»-ի սպանված առաջնորդի զարմիկը

ԲԴԽ-ն դատավոր Արտուշ Գաբրիելյանին խիստ նկատողություն է տվել

Սերժ Սարգսյանին առնչվող գործով դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվել են

Աղջամուղջը Փարիզում. ՀՀ վարչապետը հեծանվային զբոսանքից նոր տեսանյութ է հրապարակել

Նոր նշանակում՝ ՀՀ վարչապետի որոշմամբ

Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել, որում մարիխուանա է եղել. 2 անձ ձերբակալվել է (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանությունից մեկնաբանել են դպրոցականների առևանգման մասին շարունակվող ահազանգերը

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հունվար-սեպտեմբերին հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ

Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը

Հայաստանի և Մավրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնումը