ԱՄՆ-ն ակնկալում է ընդլայնել և ամրապնդել Հայաստանի հետ գործընկերային կապերը տեխնոլոգիաների ոլորտում. Քրիստինա Քվին

04/10/2024 schedule16:02

Միացյալ Նահանգների կառավարությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու երկրի տեխնոլոգիական ոլորտը զանազան նախաձեռնությունների և գործընկերության միջոցով և ակնկալում է ամրացնել այդ գործընկերությունն ու նոր ուղիներ գտնել հետագա համատեղ աշխատանքի համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԴիջիԹեք 2024-ի բացման արարողության ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։ 

Դեսպանն ուրախությամբ արձանագրել է ԴիջիԹեք-ի վերադարձը՝ հիշեցնելով, որ նախորդ ԴիջիԹեք-ը իր համար եղել է առաջին ամենախոշոր միջոցառումներից մեկը, որին մասնակցել է Հայաստանում դեսպան նշանակվելուց հետո։ 

«Հիանալի է տեսնել, թե որքան աճ է գրանցել ԴիջիԹեք-ն այս ընթացքում։ Բացի այդ, ուրախ եմ նաև նշել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տեխնոլոգիաների ոլորտում կապերի խորացումը, քանի որ գնահատում ենք, որ տեխնոլոգիաների և նորարարությունների կարևորությունը երկու երկրներում էլ նշանակալի շարժիչ ուժ է տնտեսական զարգացման և աճի համար։ Մենք նաև գիտակցում ենք կառավարման, հասարակական ծառայությունների, անվտանգության և կյանքի այլ շատ ու շատ ոլորտներում տեխնոլոգիաների ընդլայնվող և աճող դերը», - ասել է դեսպանը Քվինը՝ հավելելով, որ նոր տեխնոլոգիաներն իրենց աննախադեպ ուժով կարող են ոգևորել մարդկանց՝ միաժամանակ ընդգծելով այնպիսի նորարարական լուծումների առաջխաղացման կարևորությունը, որը պաշտպանում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։

Դեսպանը նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գիտակցում է Միացյալ Նահանգների դիվանագիտության մեջ տեխնոլոգիաների աճող դերակատարումը՝ Պետքարտուղարությունում ստեղծելով ամբողջությամբ մի այլ բաժին՝ «Կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրո», որը կենտրոնացած է միջազգային տեխնոլոգիական գործընկերությունների համընդհանուր արժեքների զարգացման հիման վրա։  

«ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն աջակցել է Հայաստանի ջանքերին՝ զարգացնելու երկրի տեխնոլոգիական ոլորտը՝ զանազան նախաձեռնությունների և գործընկերության միջոցով, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, հեռուստահաղորդակցությունը, ամպային հաշվողական ծառայությունների և այլ ոլորտները։ Միացյալ Նահանգների մասնավոր հատվածը ևս նշանակալի դեր է խաղացել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում՝ բերելով ներդրումներ, արտահանումներ և նորարարություններ», - ընդգծել է դեսպանը։ 

Նա նշել է, որ բազմաթիվ մասնավոր ընկերություններ նախընտրել են Հայաստանում գործունեություն ծավալել, քանի որ երկրում առկա է աշխույժ էկոհամակարգ և շատ տաղանդավոր աշխատուժ։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները ոչ միայն բարձրորակ աշխատանք են տրամադրում, այլև հայ պրոֆեսիոնալներին առաջարկում են վերապատրաստման հնարավորություններ։ 

«Մենք ակնկալում ենք ամրացնել այս գործընկերությունը և նոր ուղիներ գտնել՝ միասին աշխատելու գալիք տարիների ընթացքում»,-նշել է դեսպան Քվինը՝ հաջողություն մաղթելով միջոցառման մասնակիցներին։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2079 դիտում

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ