Երևան
12 °C
ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին խորհրդարանում տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ:
Մասնակցել են Էկոնոմիկայի փոխնախարար Տաթեւիկ Սարգսյանը, Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյանը, Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը: Պատգամավորներն անդրադարձել են գործադիրի համապատասխան գերատեսչությունների, մասնավորապես՝ Արդարադատության եւ Էկոնոմիկայի նախարարությունների հիմնական դիրքորոշումներին, առաջարկվող կարգավորումների վերաբերյալ դիտողություններին եւ առաջարկություններին: Հիմնական հարցերում ձեռք է բերվել համաձայնություն եւ նախագծերում համապատասխան փոփոխություններ անելու պայմանավորվածություն:
Պատգամավոր Մերի Գալստյանը նշել է, որ ուսումնասիրվել է մի շարք երկրների հաջողված փորձը, համաձայն որի՝ թափառող կենդանիների, մասնավորապես, շների հետ կապված հիմնախնդրի լուծումը նշված երկրներում հնարավոր է դարձել բացառապես համալիր եւ բազմակողմանի օրենսդրական, ենթաօրենսդրական լուծումների, ինստիտուցիոնալ գործիքակազմերի առկայության եւ փուլային կիրարկման պարագայում: Պատգամավորն ընդգծել է միջազգային լավագույն փորձի եւ կենդանիների բարեկեցության մարդասիրական հիմնարար սկզբունքներին համահունչ օրենսդրություն ունենալու կարեւորությունը:
Նախագծերի համահեղինակ, պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հավելել է, որ հատկապես մարզերում թափառող կենդանիների հիմնահարցի լուծումը խիստ արդիական է՝ վկայակոչելով տարբեր գերատեսչություններց ստացած վիճակագրական տվյալները թափառող կենդանիների կողմից հասցված վնասի եւ դրանցով պայմանավորված առողջապահական ծախսերի մասով:
Ազգային ժողովի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մարի Ստեփանյանը ներկայացրել է որոշ իրավական կարգավորումների փոփոխությունները՝ ի պատասխան գործադիրի դիտարկումների, ինչպես նաեւ առաջարկվող որոշ օրենսդրական պահանջները մեկնաբանելու մոտեցումներն ակնկալվող իրավակիրառ պրակտիկայում:
Քննարկված եւ համաձայնեցված կետերով համապատասխան փոփոխություններ կարվեն նախագծերի փաթեթում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT