Մերձավոր Արևելքի կաթսան եռում է, Իսրայելը ԱՄՆ-ի հետ այս պահին երեք սցենար է խաղարկում. Արմեն Վարդանյան

04/10/2024 schedule20:30

«Մերձավոր Արևելքի կաթսան շարունակում է եռալ, կողմերն այս պահին կարծես թե իրենց առջև առավելապաշտական խնդիրներ են դրել»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրանագետ Արմեն Վարդանյանը՝ հավելելով, որ Իսրայելը փորձում է վերջնականապես արմատախիլ անել և իր սահմաններից հեռացնել իրանական պրոքսիներին, ավելի կոնկրետ՝ ՀԱՄԱՍ-ին և Հեզբոլահին, որպեսզի ապագայում անվտանգային տեսանկյունից ավելի ապահով լինի:

«Սակայն դրա դիմաց մենք տեսնում ենք, որ Իրանը և իր պրոքսիները շարունակում են դիմադրությունը և ամենօրյա ռեժիմով ռմբակոծելով Իսրայելը՝ այդ երկիրը պահում մշտական լարվածության մեջ»,- նկատում է նա:

Իրանագետի կարծիքով, սակայն, ինչ-որ մի փուլում կողմերը համաձայնության կգան, որովհետև Իսրայելը բավականին ջախջախիչ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ին, և այժմ էլ գնում է նույն ճանապարհով Հեզբոլահի հետ կապված. «Հեզբոլահի ղեկավարությունը գլխատված է, և հիմա էլ կփորձեն Լիբանանի հարավում ջախջախել Հեզբոլահի շարքային մարտիկներին և նրա ենթակառուցվածքները և կփորձեն ավելի մեծ անվտանգության պաշար ստեղծել իրենց սահմանների մոտ»:

Վարդանյանը նշում է, որ այս պահին երեք սցենար է խաղարկում Իսրայելը ԱՄՆ-ի հետ. «Հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, նավթագազային ենթակառուցվածքներին և ռազմական օբյեկտներին: Այժմ Իսրայելը իր դեմքը փրկելու խնդիր ունի, որովհետև նաև խոսք է տվել, որ պատասխան հարված պետք է հասցնի, բայց նաև դա պետք է արվի այնպես, որ անուղղելի հետևանքներ չունենա: Ամենայն հավանականությամբ միջուկային օբյեկտների հարցը դուրս կմնա, հարվածներ կհասցվի կա՛մ նավթագազային օբյեկտներն, կա՛մ ռազմական ենթակառուցվածքներին»:

Հարցադրմանը՝ արդյոք Իրանը կներքաշվի՞ լայնածավալ պատերազմի մեջ, վերջինս պատասխանում է.

«Իսրայելի ամբողջ նպատակը Իրանին ներքաշելն է մեծ պատերազմի մեջ, որի մեջ ինքնաբերաբար նաև կներքաշվի ԱՄՆ-ն, որը անվտանգության առումով պարտավորություններ ունի Իսրայելի առջև: Իհարկե, դա հասկանում են Վաշինգտոնում և փորձում ամեն կերպ կանխել այդ սցենարը, ԱՄՆ-ին էլ մանավանդ այս փուլում՝ նախընտրական շրջանում, ձեռնտու չէ մտնել մեծ պատերազմի մեջ Իրանի հետ, որը հղի է շատ լուրջ վտանգներով: Դրա համար ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ն թույլ կտա Իսրայելին հարվածել իրանական ինչ-որ ենթակառուցվածքների և կփորձի քաղաքագիտական և բժշկագիտական լեզվով ասած damage control (վնասի վերահսկողություն) անել՝ նվազագույնի հասցնելու այդ վնասները: Իմ կարծիքով՝ հիմա պետք է Իսրայելն էլ հարվածի Իրանին, և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հակամարտությունը այս փուլում ինչ-որ մի կերպ սառեցվի»:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանը չի ներքաշվի պատերազմի մեջ, վերջինս պատասխանում է, որ քիչ հավական է, քանի որ դա նրա համար ճակատագրական հետևանքներ կունենա:

«Որովհետև ամեն դեպքում Իրանը ցույց տվեց, որ ինքը շարունակում է մնալ տարածաշրջանային ուժեղ պետություն, և նաև այս վերջին հարվածները Իրանի կողմից Իսրայելին պարունակում էին որոշակի մեսիջներ, որ՝ «մենք կարող ենք ճեղքել ձեր հակաօդային պաշտպանությունը և հարվածներ հասցնել Իսրայելի ցանկացած կետի»: Վերջին անգամ նաև ավելի առաջադեմ հրթիռներով են հարվածներ հասցրել, այդ թվում՝ նաև գերձայնային հրթիռներով, և ակնհայտ է, որ, ի տարբերություն ապրիլյան հարձակման, այս անգամ իսրայելական ՀՕՊ-ը նախորդ արդյունավետությունը ցույց չտվեց: Սա նշանակում է, որ Իրանը ավելի առաջադեմ հրթիռներ է օգտագործել, որոնց մի մասը կարողացել են ճեղքել Իսրայելի եռաշերտ հակաօդային պաշտպանության համակարգը, և սա ցույց է տալիս, որ Իրանն էլ պատասխանելու բան ունի Իսրայելին, և Իսրայելն էլ պետք է Իրանին հարվածելուց առաջ բավականին երկար մտածի»:

Արմեն Վարդանյանը բացառում է ցամաքային հարձակումներ Իրանի վրա. «Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը քիչ եմ համարում, քանի որ այս պահին դա ձեռնտու չէ, ըստ էության, ո՛չ Իրանին, ո՛չ Իսրայելին, ո՛չ էլ ԱՄՆ-ին: Կարծես թե կողմերը փորձում են կոնֆլիկտը կառավարելի պահել, այլ ոչ հասնել այն անշրջելիության կետին, որից հետո կդառնա անվերահսկելի: Կարծում եմ՝ ԱՄՆ-ին կհաջողվի ամբողջովին իրավիճակը վերցնել իր ձեռքը և կանխել տարածաշրջանային մեծ պատերազմը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6713 դիտում

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար

ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան

Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ