Երևանում խնջույքից հետո սեռական հարաբերություն են ունեցել. իրանցի 26-ամյա աղջկան ինքնասպանության է հասցրել հոր ընկերը

05/10/2024 schedule12:10

Բացահայտվել է 2022 թ. հունվարի 19-ին ԻԻՀ քաղաքացի 26-ամյա աղջկա կատարած ինքնասպանության դեպքը։

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ 2022 թվականի հունվարի 19-ին Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքում ԻԻՀ քաղաքացի աղջկան կախված վիճակում հայտնաբերելու վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությամբ պարզվել են հիշյալ աղջկա կողմից ինքնասպանության դիմելու իրական պատճառները։

«Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 26-ամյա աղջիկը ուսում ստանալու նպատակով գտնվել է ՀՀ-ում և բնակություն հաստատել «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի 7-րդ մասնաշենքի սենյակներից մեկում։

Վերջինիս հոր ընկերը՝ 49-ամյա ԻԻՀ քաղաքացին, որն աշխատել է որպես ավտոբուսի վարորդ Երևան-Թեհրան երթուղով, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ընկերոջ ընտանիքի հետ, 26-ամյա աղջկան այլ հյուրերի հետ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին հրավիրել է իր ծննդյան տարեդարձին, որն անցկացվել է Երևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում։

Խնջույքից հետո 49-ամյա տղամարդու առաջարկով վերջինս և աղջիկը այցելել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցում գտնվող բնակելի շենքի բնակարան, որտեղ 49-ամյա տղամարդը, օգտվելով աղջկա անօգնական վիճակից նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։

26-ամյա աղջիկը, չհամակերպվելով կատարվածի հետ, գտնվելով սթրեսային ծանր հոգեվիճակում, 2022 թվականի հունվարի 19-ին իր բնակության վայրում ինքնասպանություն է գործել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ)։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
18799 դիտում

Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը

«ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ տուժածների թվում կան զինծառայողներ

Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

Իսրայելը հարվածել է Լիբանանի հնագույն Տիր քաղաքին. զոհեր և տասնյակ վիրավորներ կան

Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ 26 ֆուտբոլիստ է հրավիրվել ազգային հավաքական

«Կիա օպտիմա»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

Քարաթափում է տեղի ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհին (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը և Կեստուտիս Բուդրիսը Վիլնյուսում անվտանգային հարցերի շուրջ հանգամանալից քննարկում են ունեցել

Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում ընդդիմությունը նոր բողոքի ցույց է կազմակերպել

Հրապարակվել են Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի կադրերը (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն ռուս մարմնամարզուհին որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

2019-ի հրդեհից հետո առաջին անգամ ղողանջել են Փարիզի Աստվածամոր տաճարի բոլոր զանգերը (տեսանյութ)

Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկները. Ռյաբկով

Ընկա քաղցր ճահիճը, դուրս գալ չեմ կարող, կուլիսներում սիրտս ահավոր կտրոփե. Գյումրու դրամատիկականի վարպետ Կամոն

Զավակների հետ կապված վիճաբանություն է եղել. ովքեր են Արտաշատում իրար սպանած տղամարդիկ, ինչ է հայտնի դեպքից

Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև

Առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կներկայացնի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Երևանի 10 մանկապարտեզում ռոբոտաշինության ծրագիր է իրականացվում (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. Երևանում և ՀՀ մարզերում 35 քննական կենտրոն է ձևավորվել

Խճաքարով բարձված բեռնատարը «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհին կողաշրջվել է․ կա վիրավոր

Գալիս է պահը, երբ բեկումը տեղի է ունենում. վարչապետը՝ պետական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին

Կրակը մարելուց հետո դի է հայտնաբերվել. մանրամասներ Ջրառատի հրդեհից

Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան

Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին, ծանոթացել ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 9-ին

Ձերբակալվածներն այսուհետ կտեղափոխվեն հատուկ կահավորված մեքենաներով (տեսանյութ)

Հազվագյուտ արևային հալո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

Ովքեր են Բունդեսլիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Թրամփի համակիր Ջոել Թեննին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՍՊԸ-ն չի տրամադրել ՀԴՄ կտրոն, խեղաթյուրել է հարկային հաշվարկի տվյալները. պետբյուջե է վերականգնվել 118 մլն դրամ

Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Բեռլինի միջազգային տոնավաճառին

Իրանն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեղադրանքներին

Գերեզմանոցի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը