Երևան
11 °C
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին աղմկահարույց հարցազրույցը, որում նա, այսպես կոչված՝ «Սրբազան շարժման» անհաջողության, դրա ղեկավար Վազգեն (Բագրատ) Գալստանյանի ձախողումը փորձում էր պատճառաբանել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի «ստվերով», բացի այն, որ դառը ճշմարտության բարձրաձայնում է, այլեւ անցած 6 ամիսներին թիրախավորված, անողոք քննադատության ենթարկված Մայր եկեղեցու հեղինակությունը փրկելու փորձ։ Այո, ուշ եւ ուշացած փորձ։
Գալստանյանը, որը քաղաքական այս ավանտյուրայում ներքաշվելով, սառեցրեց իր եկեղեցական գործունեությունը, հանեց լանջախաչը, սեփական փորձով համոզվեց, որ «քաղաքականությունն անբարոյականություն» է եւ ընդհուպ շուրթերը պղծեց՝ «նեռ» բառը հոլովելով, փրկության կարիք ունի։ Այն խայտառակությունից, որում ներքաշվել է նախկին նախագահների հովանավորությամբ ու աջակցությամբ։ Եվ Աջապահյանի վերջին բացախոսության նպատակն այդ ծանր բեռից եկեղեցուն ազատելն է՝ այն նախկին նախագահների ուսին դնելու հստակ միտումով։
Նկատենք, որ դեռ մայիսի 28-ին, երբ տեղի էին ունեցել շարժման երկու՝ մայիսի 9-ի եւ 26-ի հանրահավաքները, եւ արձանագրվել էր ժողովրդի մասնակցության կտրուկ նվազում (ինչպես նաեւ հայտնի էր դարձել, որ Գալստանյանը Կանադայի քաղաքացիություն ունի եւ չի կարող առաջադրվել վարչապետի թեկնածու), Շիրակի թեմի հեռատես առաջնորդը Սարդարապատում լրագրողների հետ զրուցում ազդարարել էր․ «Ես շատ ուրախ չեմ, որ Բագրատ սրբազանն իրեն դրել է զոհասեղանին: Պետք է լինեին քաղաքական ուժեր, որոնք այս բանը վերցնեին իրենց վրա, բայց քանի որ չկան, Բագրատ սրբազանն ինքն իրեն զոհաբերում է։ Նա դուրս է գալիս հոգեւոր ասպարեզից, իրեն տրամադրում է մի ասպարեզի, որն իրենը չէ»։
Քաղաքական ուժերը, այդ թվում՝ նախկին նախագահների շուրջ համախմբված, փաստորեն, «տեր կանգնեցին» այս շարժմանը՝ շատ կոնկրետ ակնկալիքով՝ դրա հաջողության դեպքում կվայելեն պտուղները եւ լավագույն դեպքում շնորհակալություն կհայտնեն զոհաբերվողին, դե իսկ անհաջողության դեպքում, ինչպես նախկինում, քավության նոխազ կդարձնեն կամավոր հիմունքներով զոհաբերվածին, լավագույն դեպքում ողորմի կտան ու կցրվեն տներով։
Աջապահյանը, ահա, եկել է «փչացնելու» այս խարդախ օպերացիայի մասնակիցների «տոնը» եւ ոչ միայն՝ տոնը, եւ իրերն իրենց անուններով կոչելու։ Որ՝ ո՛չ, պարոնայք, դուք եք «թթվեցրել» այս ճաշը, դուք էլ բարի եղեք ուտել այն եւ չհամարձակվեք այն դեմ տալ եկեղեցուն կամ լցնել եկեղեցու սպասավորի գլխին։
Արդ, ինչի՞ մասին է Շիրակի թեմի առաջնորդի ուղերձը․ նա չի ասում՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, մենք (եկեղեցին) սխալվեցինք», այլ վերահաստատում է՝ մենք ենք ճիշտը՝ եկեղեցին օրհնում է այն ամենը, ինչ անում էր Գալստանյանը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, հայրենափրկություն եւ մնացյալը, ու կհաջողեր այդ գործում, եթե իր ներկայացուցիչը մնար մաքուր ու միայնակ այս նախաձեռնության մեջ եւ չփչացվեր՝ նույնացվելով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Այդ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ուրվականներն են, որ դարձան եկեղեցու եւ նրա ներկայացուցչի ձախողման պատճառը, հետեւապես, եկեղեցին չի հաջողելու հայրենափրկության իր հետագա գործում այնքան ժամանակ, քանի դեռ նախկին նախագահները չեն քաշել իրենց քայքայիչ «ռադը» քաղաքական ասպարեզից։
«Երկրորդ եւ երրորդ նախագահների ուրվականները քայքայեցին այդ շարժումը ոչ թե ակամա, միտումնավոր քայքայեցին»,- վերահաստատելով ավելի վաղ հայտնած իր տեսակետը՝ ազդարարել է Շիրակի թեմի առաջնորդն ու թոթափել սրբազանիստների պատրանքները՝ չի հավատում, որ Գալստանյանի պայքարը հաջողություն կունենա։
«Երանի Բագրատ սրբազանի լավատեսությունը հաղթի իմ վատատեսությանը»,- նշել է Աջապահյանը։
Սա նշանակում է, որ շարժումն այլեւս փրկել չի հաջողվի, քանի որ այն, «կենակցելով» նախկին նախագահների հետ, այլեւս կորցրել է իր «կուսությունը», իսկ այդ հատկությունը, ինչպես հայտնի է, կորցնում են մեկ անգամ եւ ընդմիշտ։ Հետեւապես, եկեղեցու սպասավորը պետք է հետ քաշվի «հայրենափրկության» առաջնագծից եւ այսպիսով գոնե փրկի այն ամենը, ինչը մնացել է այս մասշտաբային ու 6 ամիս ձգված խայտառակությունից՝ եկեղեցու սասանված հեղինակությունը։
Այո, խայտառակության աղաղակող վկայություն էր հոկտեմբերի 2-ի հանրահավաքին իր մասնակիցների թվով (1905) եւ էլ ավելի մեծ խայտառակություն էր Հ1-ի եթերում Գալստանյանի ուղերձն ու նրա անադեկվատ պահվածքը։ 1905 թիվը, եթե խորության մեջ դիտարկենք, ոչ թե քաղաքական այս շարժման հանրային վստահության ցուցիչ է, այլ՝ Գալստանյանի եւ ի դեմս նրա՝ նաեւ եկեղեցու։
Այսօր էլ, ի դեպ, շարժումը նորից հանրահավաք է հրավիրել՝ չխրատվելով նախորդ՝ «հույսի ու հաղթանակի» հանրահավաքի անհուսալի արդյունքներից, եւ, ըստ ամենայնի, դրա մասնակիցների թիվը վերստին տատանվելու է 1000-2000-ի միջակայքում։
Ենթադրում ենք, որ եկեղեցու հորդորով Գալստանյանն իր մեջ ուժ կգտնի եւ կազդարարի շարժման առաջնորդությունից հրաժարվելու, այն դրա իրական շահառուներին՝ նախկին նախագահներ եւ ադեպտներ, հանձնելու մասին եւ նորից կգնա պահեցության ու ծոմապահության։ Այս անգամ արդեն՝ ավելի երկար ժամկետով։ Այլապես այսպես շարունակելու դեպքում հրապարակում մնալու են ինքը, իր եկեղեցական կոչումն ու իր․․․ ստվերը։
Հեղինե Մանուկյան
Իսպանիայի թագավորին և թագուհուն ցեխով ու քարերով քարկոծել են ջրհեղեղի գոտի այցելության ժամանակ
«Դարդից ինֆարկտ ստացավ». ինչպես են ծանր ապրումները և սթրեսը դառնում առողջական լուրջ խնդիրների պատճառ
Թուրքիայի հանգստավայրերից մեկում ռուս զբոսաշրջիկները զանգվածաբար վարակվել են անհայտ վիրուսով
Եթե հանրությունը դեմ է, ինչո՞ւ հայհոյող, ծեծող ֆիլմերը մեծ դիտողականություն ունեն, ուրեմն կեղծ է վրդովմունքը. Մանուկյան
Ծանրամարտի ԵԱ երիտասարդների և պատանիների պայքարում Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալ
Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է
Հայ շախմատիստները շարունակում են մրցելույթները աշխարհի Մ18 առաջնությունում
Թուրքիան նամակ է հանձնել ՄԱԿ-ին՝ Իսրայելի դեմ զենքի էմբարգո սահմանելու կոչով. կա 50 երկրի անուն
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
Սաուդյան Արաբիայի արքայազնը կժամանի Հայաստան՝ մասնակցելու միջազգային համաժողովի
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հերթական հեծանվային արշավն են իրականացրել Սևանում (տեսանյութ)
Ընտրությունների երկրորդ փուլում ընտրողներին կաշառելու մեծ վտանգ կա. Սանդու
Երբ Թրամփը փորձի դադարեցնել պատերազմը, կարող է բախվել Քենեդիի ճակատագրին. Մեդվեդև
Որոշակի ժամերի կշարունակի մասամբ փակ մնալ Թամանցիների փողոցը
Արագածոտնում վթարի են ենթարկվել հարսանեկան արարողությունը նկարահանողները. կան վիրավորներ
Մեկ օրում 109 հարձակում Լիբանանի վրա. Իսրայելն ավերել է երկրի 2 խոշոր շրջանները միացնող կամուրջը
Եղանակը կցրտի, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Գնում ենք «тортик» առնելու. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել
Հնդկաստանում գրանցվել է 1901 թվականից ի վեր ամենաշոգ հոկտեմբերը
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել է 5 մեքենա
Որքան գումար է հավաքագրվել նոյեմբերի 2-ին միայն 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով ուղեվարձի վճարումներից
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում
Վահե Ղազարյանի հրամաններով նշանակվել են մարզային քրեական ոստիկանության վարչության ու համայնքային բաժինների պետեր
Մոլդովայում տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն
Ուժգին երկրաշարժ Իրանում. կան տուժածներ
Անչափահասները ծեծի են ենթարկել 78-ամյա հովվին ու նրա որդուն, 76-ամյա կնոջը հրել, գցել գետնին
Թրամփը զանգահարել է Արամ Ա կաթողիկոսին՝ վերահաստատով իր աջակցությունն արցախահայերին
Թուրքիայում պատրաստվում են ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող
Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը (տեսանյութ)
Ոստիկան եմ օրը 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս՝ անկախ նրանից՝ այդ պահին համազգեստով եմ, թե ոչ. կին պարեկ (տեսանյութ)
Իրանը ռազմական պատասխան կտա Իսրայելին. Ազգային անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել
Հրդեհի հետևանքով եղևնու և սոճու տնկիներ են ջերմահարվել, այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել, վնասվել է
Այցելել էինք «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել
Երևանի դպրոցներից մեկում մարտական նռնակներ են հայտնաբերվել և վնասազերծվել
«Voila». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հետ մեքենայով երթևեկելիս
Պոտենցիալը, որն ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով
© 2024 Հայկական ժամանակ