Երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ՍԴ-ում և ԱԺ-ում վավերացվի, կստանա ցանկացած ներքին օրենքից մեծ իրավական ուժ. ԱԳՆ

07/10/2024 schedule10:25

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հոկտեմբերի 4-ին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ մեկնաբանել էր վերջին շրջանում Ադրբեջանից ավելի հաճախ հնչող ռազմատենչ հռետորաբանությունը: Հաջորդ օրն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն էր մեկնաբանություն տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությունների վերաբերյալ: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ն Անի Բադալյանին խնդրել է պատասխանել մեր մի քանի հարցերի: 

- Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990թ. Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ: Եվ հետևաբար, այն, ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության՝ նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա, մանավանդ որ Բարձր դատարանն արձանագրել է, որ նախկինում իր կայացրած որոշումներում երբևէ այլ դիրքորոշում չի ամրագրվել: Այսպիսով, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ:

- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում էլ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ: 

- Այս հարցին էլ Հայաստանի Հանրապետությունը բարձր և բարձրագույն մակարդակով անդրադարձել է մի քանի անգամ: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ ներքին օրենսդրությունը: Այդ հոդվածի ձևակերպումն ավելի կոնկրետ հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում կա հոդված այն մասին, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չառաջադրել ապագայում: Կա նաև հոդված, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության պայմանագրի իրագործումը ձախողելու համար: Այսինքն, երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք: Հետևաբար, Խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինեն:

- Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է նաև, թե Ալմա-Աթայի հռչակագրին Հայաստանի արտահայտած հավատարմությունը դեռ չի նշանակում, թե Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները և որ տարածքները որ երկրին են պատկանում: 

- Այդ մեկնաբանությունը բացարձակապես տեղին չէ, որովհետև 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրում հստակ նշվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած երկրները ճանաչել են Խորհրդային Հանրապետությունների՝ ԽՍՀՄ փլուզման պահի դե յուրե տարածքների ամբողջականությունը և դե յուրե գոյություն ունեցած միջհանրապետական վարչական սահմանները՝ որպես պետական սահման: Իսկ այդ սահմանները հայտնի են, և այդ սահմաններն արտահայտող քարտեզներն առկա են և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում: 

Ի դեպ, Խաղաղության պայմանագրի ձևակերպումն այն մասին, որ կողմերը պարտավորվում են նաև ապագայում միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալ, հօդս են ցնդեցնում Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու «պահեստային տարբերակ» ունի: 

Իսկ Ալմա-Աթայի հռչակագրի այն մեկնաբանությունը, որ առկա է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ձևակերպումներում, իրականում կարող է նշանակել, որ Ադրբեջանն ինքը տարածքային պահանջներ ունի Հայաստանից, պարզապես Հայաստանին ուղղված մեղադրանքներով ցանկանում է դա քողարկելու ծխածածկույթ ստեղծել: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Տպել
14823 դիտում

Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը

«ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ տուժածների թվում կան զինծառայողներ

Մեքենա, եկամուտներ, կրիպտոարժույթներ. ինչ է հայտարարագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

Իսրայելը հարվածել է Լիբանանի հնագույն Տիր քաղաքին. զոհեր և տասնյակ վիրավորներ կան

Մոլդովայի ԿԸՀ-ն հաստատել է Մայա Սանդուի հաղթանակը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ 26 ֆուտբոլիստ է հրավիրվել ազգային հավաքական

«Կիա օպտիմա»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

Քարաթափում է տեղի ունեցել Տաթև-Լծեն ավտոճանապարհին (տեսանյութ)

Արմեն Գրիգորյանը և Կեստուտիս Բուդրիսը Վիլնյուսում անվտանգային հարցերի շուրջ հանգամանալից քննարկում են ունեցել

Արման Ավանեսյանը դարձել է սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում ընդդիմությունը նոր բողոքի ցույց է կազմակերպել

Հրապարակվել են Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի կադրերը (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն ռուս մարմնամարզուհին որոշել է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

2019-ի հրդեհից հետո առաջին անգամ ղողանջել են Փարիզի Աստվածամոր տաճարի բոլոր զանգերը (տեսանյութ)

Ռուսաստանը պատրաստ է լսել Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի առաջարկները. Ռյաբկով

Ընկա քաղցր ճահիճը, դուրս գալ չեմ կարող, կուլիսներում սիրտս ահավոր կտրոփե. Գյումրու դրամատիկականի վարպետ Կամոն

Զավակների հետ կապված վիճաբանություն է եղել. ովքեր են Արտաշատում իրար սպանած տղամարդիկ, ինչ է հայտնի դեպքից

Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև

Առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ին կներկայացնի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Երևանի 10 մանկապարտեզում ռոբոտաշինության ծրագիր է իրականացվում (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորումը. Երևանում և ՀՀ մարզերում 35 քննական կենտրոն է ձևավորվել

Խճաքարով բարձված բեռնատարը «Հյուսիս-հարավ» նոր կառուցված ճանապարհին կողաշրջվել է․ կա վիրավոր

Գալիս է պահը, երբ բեկումը տեղի է ունենում. վարչապետը՝ պետական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին

Կրակը մարելուց հետո դի է հայտնաբերվել. մանրամասներ Ջրառատի հրդեհից

Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան

Արամ Առաջինն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպանին, ծանոթացել ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 9-ին

Ձերբակալվածներն այսուհետ կտեղափոխվեն հատուկ կահավորված մեքենաներով (տեսանյութ)

Հազվագյուտ արևային հալո. Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ի ՀՀ պատվիրակությունը մեկնել է Մադրիդ

Ովքեր են Բունդեսլիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները

Թրամփի համակիր Ջոել Թեննին ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պաշտոն կզբաղեցնի

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՍՊԸ-ն չի տրամադրել ՀԴՄ կտրոն, խեղաթյուրել է հարկային հաշվարկի տվյալները. պետբյուջե է վերականգնվել 118 մլն դրամ

Առաջին անգամ Հայաստանը մասնակցում է Բեռլինի միջազգային տոնավաճառին

Իրանն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեղադրանքներին

Գերեզմանոցի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել. բժիշկներին չի հաջողվել փրկել 17-ամյա տղայի կյանքը