Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստը:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ Հակոբ Արշակյանը ներկայացրել է գործադիր կոմիտեի կողմից կատարված աշխատանքը՝ հիմնված նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա:
Մասնավորապես, զեկուցվել է 8 աշխատանքային խմբերի կողմից իրականացված աշխատանքը, որի տեսլականն է Հայաստանում գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը՝ դարձնելով այն նորարարական արդյունաբերական զարգացած պետություն:
Հակոբ Արշակյանի խոսքով, աշխատանքներում ներգրավված են եղել շուրջ 70 մասնագետ, այդ թվում՝ գիտության ոլորտի ձեռներեցներ, հեղինակավոր անձինք Հայաստանից և Սփյուռքից:
Մանրամասներ են ներկայացվել կրթության, գիտության և արդյունաբերության ոլորտների կոմպոնենտներ պարունակող 5 ճյուղերի՝ արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, միկրոէլեկտրոնիկա, ընդլայնված ռոբոտաշինություն, քվանտային տեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա և գիտություններ, զարգացմանն ուղղված ծրագրերի ու առաջարկությունների վերաբերյալ:
Ընդգծվել է, որ գիտատեխնոլոգիական զարգացմանն առնչվող ծրագրերը և աշխատանքային խմբերի կողմից ներկայացված առաջարկությունները ներառվել են մեկ փաստաթղթում:
Նշվել է, որ բոլոր աշխատանքային խմբերի կողմից առաջարկ է եղել ունենալ գերազանցության կենտրոններ, որոնք իրենց մեջ կներառեն տաղանդի ներգրավման գիտական խորհուրդ, լաբորատոր ենթակառուցվածքներ, կիրականացնեն ժամանակակից խնդիրների ձևակերպման, գիտական աշխատանքի և տպագրության, ուսումնական հաստատությունների համար կրթական ծրագրերի հետ կապված աշխատանքներ և այլն:
«Շուրջ 7 տասնյակ գիտնականների և տեխնոլոգիական համայնքի ձեռներեցների կոնսոլիդացիան Հայաստանն իսկապես որակապես փոխելու և որակապես նոր ծրագրեր առաջարկելու մասին է: Դրանով է պայմանավորված նաև այս նոր որակական առաջարկը՝ գնալ գերազանցության կենտրոնների ուղղությամբ: Սա կարող է նաև հիմք ծառայել Ակադեմիական քաղաքի գիտության և տեխնոլոգիական համալսարանի համագործակցության համար»,- ասել է Հակոբ Արշակյանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ռազմավարության իրականացման նկատմամբ մշտադիտարկմանը և խորհրդատվությանը:
Ծավալվել է մտքերի փոխանակություն, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են աշխատանքային խմբերի կողմից պատրաստված առաջարկների փաթեթը կառավարության հետ քննարկման մեխանիզմի ստեղծմանը:
Այդ շրջանակում իրականացվելու է աշխատանքային խմբերի ներգրավվածության, ծրագրերի իրագործման նկատմամբ մշտադիտարկման իրականացման և խորհրդի ներկայացման, համաշխարհային փորձի շարունակական ուսումնասիրության և խորհրդատվության տրամադրման հետ կապված աշխատանքներ:
Այս համատեքստում՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել փորձագետների ընտրության չափանիշ և որոշել, թե ինչ իրավակազմակերպական մեխանիզմով այն լավագույնը կաշխատի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել
ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել
«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ
Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար
ՀՀ-ն «դաբաղի» դեմ պատվաստանյութը ձեռք կբերի գնի կեսով, պետբյուջեն կխնայի ավելի քան 600 մլն դրամ. Պապոյան
Վրաստանի «Դյութի-ֆրի»-ից ներկրել, Հայաստանում իրացրել են. ինչեր է հայտնաբերել ՊԵԿ-ը. տեսանյութ
ԱՄՆ-ն ավելի քան 271 հազար միգրանտի է արտաքսել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT